Գլխավոր տեղեկություն
Համար
N 918-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2018-06.06.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.11/51(1326) Հոդ.788
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2017 թվականի N 918-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 774-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի`

ա. 1-ին կետում «իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց և» բառերով,

բ. 3-րդ կետում, NN 1, 2 և 5 ձևերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կազմակերպությունում ներգրավված երեք մասնագիտության (փորձագետ-կոնստրուկտորի, երկրաբանի կամ հիդրոերկրաբանի, տնտեսագետ-շինարարի) գծով մասնագետների բարձրագույն կրթություն և բակալավրի աստիճան ունեցող մասնագետների՝ հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետների՝ երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժի առկայություն.»,

դ. 10-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),»,

ե. 10-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

զ. 10-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. տնօրինվող տեխնիկայի ցանկը՝ համաձայն N 6 ձևի:»,

է. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),»,

ը. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

թ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ. տնօրինվող տեխնիկայի ցանկը՝ համաձայն N 6 ձևի:»,

ժ. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր)» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով,

ժա. NN 1, 2, 3 և 4 ձևերից հանել «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգի» բառերը,

ժբ. NN 1 և 2 ձևերից հանել «Գրանցման համարը» բառերը,

ժգ. N 1 ձևի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում՝ մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).»,

ժդ. N 1 ձևի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).»,

ժե. N 1 ձևի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):»,

ժզ. N 2 ձևի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում՝ մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).»,

ժէ. N 2 ձևի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժը. N 2 ձևի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).»,

ժթ. N 2 ձևի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):»,

ի. N 5 ձևի 2-րդ կետից հանել «կամ աշխատանքային գրքույկ» բառերը,

իա. N 5 ձևի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).».

2) N 2 հավելվածի լիցենզիայի ձևում, NN 3 և 4 հավելվածների լիցենզիաների ներդիրների ձևերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» և «ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» և «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետում, NN 1, 2, 5 և 6 ձևերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի՝ հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի՝ երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:»,

գ. 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից, 10-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից, NN 1, 5 և 6 ձևերի 2-րդ կետից և N 2 ձևի 3-րդ կետից հանել «կամ աշխատանքային գրքույկ» բառերը,

դ. 10-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

ե. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր)» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով,

զ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

է. NN 1, 5 և 6 ձևերի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).»,

ը. N 2 ձևի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).».

2) N 2 հավելվածի լիցենզիայի ձևում, լիցենզիայի ներդիրի ձևում և N 3 հավելվածի լիցենզիայի ներդիրի ձևում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» և «ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» և «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետում «իրավաբանական ու ֆիզիկական անձանց, ինչպես նաև» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց և» բառերով,

բ. 4-րդ կետում, NN 1, 2, 5 և 6 ձևերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի՝ հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի՝ երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:»,

դ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից և 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «կամ աշխատանքային գրքույկ» բառերը,

ե. 9-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

զ. 9-րդ կետի 2-րդ ենթակետում «ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր)» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով,

է. 9-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

ը. NN 1, 5 և 6 ձևերի 1-ին կետը «մասին» բառից հետո լրացնել «(N 3 ձև).» բառերով.

թ. NN 1, 5 և 6 ձևերի 2-րդ կետից և N 2 ձևի 3-րդ կետից հանել «կամ աշխատանքային գրքույկի» բառերը,

ժ. NN 1, 5 և 6 ձևերի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).»,

ժա. N 2 ձևի 2-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «(N 3 ձև).» բառերով,

ժբ. N 2 ձևի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).»,

ժգ. N 5 ձևի 2-րդ կետից հանել «անձի կամ» բառերը.

2) N 2 հավելվածի լիցենզիայի ձևում և N 3 հավելվածի լիցենզիայի ներդիրի ձևում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» և «ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» և «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետում «իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց և» բառերով,

բ. 3-րդ կետում, NN 1, 2 և 5 ձևերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. կազմակերպությունում ներգրավված երեք տարբեր մասնագիտություններով (ա, բ, գ) բարձրագույն կրթություն և բակալավրի աստիճան ունեցող մասնագետների՝ հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետների՝ երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող մասնագետների առկայություն՝ ըստ հետևյալ մասնագիտությունների՝»,

դ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),»,

ե. 6-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

զ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. տնօրինվող տեխնիկայի ցանկը՝ համաձայն N 6 ձևի:»,

է. 6-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին՝ համաձայն (N 3 ձևի) (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),»,

ը. 6-րդ կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

թ. 6-րդ կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ. տնօրինվող տեխնիկայի ցանկը՝ համաձայն N 6 ձևի:»,

ժ. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր)» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով,

ժա. NN 1, 2, 3 և 4 ձևերից հանել «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի» բառերը,

ժբ. NN 1 և 2 ձևերից հանել «Գրանցման համարը» բառերը,

ժգ. N 1 ձևի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում՝ մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).»,

ժդ. N 1 ձևի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).»,

ժե. N 1 ձևի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):»,

ժզ. N 2 ձևի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում՝ մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).»,

ժէ. N 2 ձևի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժը. N 2 ձևի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).»,

ժթ. N 2 ձևի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):»,

ի. N 5 ձևի 2-րդ կետից հանել «կամ աշխատանքային գրքույկ» բառերը,

իա. N 5 ձևի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).».

2) N 2 հավելվածի լիցենզիայի ձևում, NN 3 և 4 հավելվածների լիցենզիաների ներդիրների ձևերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» և «ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» և «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ» բառերով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 778-Ն ու N 779-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի`

ա. 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն» բառերով,

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի՝ հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի՝ երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:»,

գ. 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից, 10-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «կամ աշխատանքային գրքույկ» բառերը,

դ. 10-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

 ե. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,»,

զ. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր)» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով,

է. NN 1, 2, 5 և 6 ձևերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով,

ը. NN 1, 5 և 6 ձևերի 2-րդ կետից և N 2 ձևի 3-րդ կետից հանել «կամ աշխատանքային գրքույկի» բառերը,

թ. NN 1, 5 և 6 ձևերի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).»,

ժ. N 2 ձևի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).».

2) N 2 հավելվածի լիցենզիայի ձևում, NN 3 և 4 հավելվածների լիցենզիաների ներդիրների ձևերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» և «ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» և «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ» բառերով։

6. Սույն որոշումը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սույն որոշման 1-5-րդ կետերով սահմանված կարգով լիցենզիա ստացած անձանց վրա, որոնք պարտավոր են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 7

Երևան