Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-01.01.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.15/24(593) Հոդ.273
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.07.2017
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317314

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հուլիսի 2017 թ.

թիվ 13-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» (ՓՈՔՐ) (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ծառայությունների ծավալի մասին» Ձև 1-ծառայություններ (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ծառայությունների ծավալի մասին» Ձև 1-ծառայություններ (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի փետրվարի 20-ի ««Ծառայությունների ծավալի մասին» Ձև 1-ծառայություններ (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 06-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2017 թվականի
հուլիսի 14-ի թիվ 13-Ն որոշման

 

ՁԵՎ 1-ծառայություններ (փոքր)

(եռամսյակային)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ

20  թ. __________________ (եռամսյակ)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. hունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ___________________________________________________________________
(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը))
Գտնվելու վայրը _________________________________________________________ |__|__|__|__|

(գործունեության իրականացման հասցեն)

(փոստային դասիչը)


Մարզը _____________________________________________________________________|__|__|

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Համայնքը/Վարչական շրջանը ________________________________________________|__|__|__|

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Փաստացի գործունեության հիմնական տեսակը __________________________________

_____________________________________________________________________|__|__|__|__|

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Պետական ռեգիստրի գրանցման համարը |___|___|___|___|___|___|___|___|___|___|__|
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

|___|___|___|___|___|___|___|___|

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

|___|___|___|___|___|___|___|___|

Հեռախոսահամար(ներ) _____________________________________________________
Էլեկտրոնային փոստ _____________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Բաժին 1 Ծառայությունների հիմնական ցուցանիշները      

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

Ցուցանիշ

Տողի հա-մարը

Ծառայությունների ծավալը հաշվետու եռամսյակում

Աշխատողների միջին ամսական թվաքանակը (մարդ) (տասնորդական ճշտությամբ)

Ա

Բ

1

2

ԸՆԴԱՄԵՆԸ, (115,120-265 տողերի գումարը)

110

   

այդ թվում`

Կացության կազմակերպման,

ընդամենը (115.1- 115.5 տողերի

գումարը)

115

   

 այդ թվում` հյուրանոցների և

համանման բնակատեղերի

տրամադրման

 115.1

   

 հանգստյան տների

 115.2

   

 այլ

115.3

   

 որից` (նշել)

115.3.1

   

 քեմպինգների և ավտոհանգրվաններով բնակատեղերի

115.4

   

 այլ հանգրվանների կազմակերպման

115.5

   

Հանրային սննդի կազմակերպման, ընդամենը տող (120.1+120.2+120.3)

120

   

այդ թվում` ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի

120.1

   

 որից` ռեստորանների

120.1.1

   

 «արագ սննդի» կետերի

120.1.2

   

 այլ հանրային սննդի

120.2

   

 բարերի և խմիչքների մատուցման

120.3

   

Ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների

125

   

Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեության

130

   

Շահումով խաղերի, ընդամենը (135.1-135.3 տողերի գումարը)

135

   

 այդ թվում` խաղատների

135.1

   

 դրամական շահումով խաղային

ավտոմատներ

135.2

   

 այլ

135.3

   

Սպորտի, զվարճությունների և հանգստի
ընդամենը (140.1, 140.2 տողերի գումարը)

140

   

 այդ թվում` սպորտի

140.1

   

 այլ զվարճությունների և հանգստի

140.2

   

Կրթության, ընդամենը (145.1- 145.6 տողերի գումարը)

145

   

 այդ թվում` նախադպրոցական

145.1

   

 տարրական

145.2

   

 միջնակարգ, նախնական, միջին

մասնագիտական

145.3

   

 բարձրագույն և հետբուհական

145.4

   

 այլ կրթության

145.5

   

 օժանդակ կրթության

145.6

   

Առողջապահության, ընդամենը (150.1, 150.2, 150.3 տողերի գումարը)

150

   

այդ թվում`

հիվանդանոցների գործունեության

150.1

   

 բժշկական (ամբուլատոր) և

ստոմատոլոգիական

150.2

   

 այլ

150.3

   

Բնակչության սոցիալական սպասարկման` կացության ապահովմամբ ընդամենը (155.1-155.4 տողերի գումարը)

155

   

այդ թվում `

առողջության վերականգնման

155.1

   

 մտավոր թերզարգացած, հոգեկան

խանգարումներով կամ ֆիզիկական

թերություններով անձանց,

գինեմոլների, թմրամոլների և այլնի

155.2

   

 անգործունակների և տարեցների

սպասարկման

155.3

   

 այլ

155.4

   

 Սոցիալական սպասարկման` առանց կացության ապահովման,
ընդամենը (160.1-160.2 տողերի գումարը)

160

   

այդ թվում` անգործունակների և

տարեցների սպասարկման

160.1

   

 այլ

160.2

   

 Անշարժ գույքի, ընդամենը (165.1- 165.3 տողերի գումարը)

165

   

 այդ թվում` սեփական անշարժ

գույքի առուվաճառքի

165.1

   

 սեփական կամ վարձակալված

անշարժ գույքի հանձնում

վարձակալության և այլ

գործառնություններ

165.2

   

 անշարժ գույքի հետ

գործառնություններ

վարձատրությամբ կամ

պայմանագրային հիմունքով

165.3

   

 որից` անշարժ գույքի գործակալությունների

165.3.1

   

Հրատարակչության, ընդամենը (170.1, 170.2 տողերի գումարը)

170

   

 այդ թվում`

գրքերի, պարբերական

հրատարակությունների և այլ

հրատարակչական գործունեության

170.1

   

 համակարգչային ծրագրերի

հրատարակության

170.2

   

Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրության, երաժշտական և այլ ձայնագրությունների հրատարակության, ընդամենը (175.1, 175.2 տողերի գումարը)

175

   

այդ թվում` կինո- և տեսաֆիլմերի,

հեռուստատեսային ծրագրերի

արտադրության

175.1

   

 որից` կինոֆիլմերի ցուցադրման

175.1.1

   

 ձայնագրությունների

175.2

   

Վարձույթի և լիզինգի, ընդամենը (180.1-180.3, 180.4 տողերի գումարը)

180

   

 այդ թվում` ավտոմեքենաների

180.1

   

 կենցաղային արտադրատեսակների և

անձնական օգտագործման պարագաների

180.2

   

 վարձույթի և լիզինգի

180.3

   

 որից` գրասենյակային մեքենաների, ներառյալ համակարգիչները

180.3.1

   
 մտավոր սեփականության լիզինգի

180.4

   
 որից` ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարները` վերարտադրության և տարածման նպատակով

180.4.1

   
Զբաղվածության հարցերին առնչվող գործունեության,
ընդամենը (185.1-185.3 տողերի գումարը)

185

   

այդ թվում` աշխատանքի

տեղավորման գործակալությունների

185.1

   

 ժամանակավոր աշխատուժով

ապահովման գործունեություն

185.2

   

 այլ

185.3

   

Զբոսաշրջային,
ընդամենը (190.1-190.3 տողերի գումարը)

190

   

 այդ թվում ` զբոսաշրջային

օպերատորների և

գործակալությունների

190.1

   

 տեղերի ամրագրման

190.2

   

 տոմսերի (տրանսպորտային

միջոցների) վաճառքի

190.3

   
 Անվտանգության ապահովման և հետաքննությունների,
ընդամենը (195.1-195.3) տողերի գումարը)

195

   

 այդ թվում` անվտանգության

ապահովման մասնավոր

գործունեության

195.1

   

 անվտանգության համակարգերի

գործառման ապահովման

195.2

   

 հետաքննությունների կատարման

195.3

   
Շենքերի սպասարկման և բնատեսարանի բարեկարգման,
ընդամենը (200.1-200.3 տողերի գումարը)

200

   

 այդ թվում` սպասարկող օժանդակ

ծառայությունների

200.1

   

 մաքրման աշխատանքների

200.2

   

 բնատեսարանի բարեկարգման

200.3

   

Ձեռնարկատիրական գործունեության,
Ընդամենը (205.1-205.3, 205.4 տողերի գումարը)

205

   

այդ թվում` վարչարարական,

լուսապատճենահանման,

փաստաթղթերի պատրաստման

205.1

   

 հեռախոսային տեղեկատու

կենտրոնների

205.2

   

 վեհաժողովների, առևտրային

ցուցահանդեսների կազմակերպման

205.3

   

 այդ թվում` առևտրի իրականացման վայրի կազմակերպման

205.3.1

   

 վեհաժողովների և առևտրային

ցուցահանդեսների կազմակերպման

205.3.2

   

 հարսանիքների և հանդիսավոր

միջոցառումների սրահների

տրամադրման

205.3.3

   

 այլ օժանդակ

205.4

   

Իրավաբանական և հաշվապահական,
ընդամենը (210.1-210.2) տողերի գումարը

210

   

 այդ թվում` իրավաբանական

210.1

   

 հաշվապահական

210.2

   

Գլխամասային գրասենյակների և կառավարման հարցերով խորհրդատվական գործունեության, ընդամենը (215.1, 215.2 տողերի գումարը)

215

   

 այդ թվում` գլխամասային գրասենյակների

215.1

   

 կառավարման հարցերով

խորհրդատվության

215.2

   

 Ճարտարապետական և ճարտարագիտական, տեխնիկական փորձարկումների, ընդամենը (220.1, 220.2 տողերի գումարը)

220

   

այդ թվում` ճարտարապետական և ճարտարագիտական

220.1

   

 որից` բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծման

220.1.1

   

 տեխնիկական փորձարկումների

220.2

   

 որից` ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման

220.2.1

   

 արտադրատեսակների հավաստագրման

220.2.2

   

 Գիտական հետազոտությունների և մշակումների,
ընդամենը 225.1, 225.2 տողերի գումարը)

225

   

այդ թվում

բնական և տեխնիկական

գիտությունների բնագավառի

225.1

   

 հասարակական և հումանիտար

գիտությունների բնագավառի

225.2

   

Գովազդային գործունեության և շուկայի իրավիճակի հետազոտության,
ընդամենը (230.1, 230.2 տողերի գումարը)

230

   

այդ թվում` գովազդային

230.1

   

 շուկայի իրավիճակի

հետազոտության

230.2

   

 Անասնաբուժական գործունեության

235

   

 Ֆինանսական և ապահովագրական

240

   

Համակարգչային ծրագրերի

մշակման և այլ ծառայություններ

245

   

Այլ մասնագիտական, գիտական և տեխնիկական,
ընդամենը ( 250.1-250.4 տողերի գումարը)

250

   

 այդ թվում` դիզայներական

250.1

   

 լուսանկարչության

250.2

   

 թարգմանչության

250.3

   

 այլ

250.4

   

 Համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգման,
ընդամենը ( 255.1-255.3 տողերի գումարը)

255

   

 այդ թվում` համակարգիչների և

ծայրամասային սարքվածքների

նորոգման

255.1

   

 կապի սարքավորանքի նորոգման

255.2

   

 անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգման ընդամենը ( 255.3.1-255.3.8 տողերի գումարը)

255.3

   

այդ թվում`

կենցաղային էլեկտրոնային սարքվածքների

255.3.1

   

 կենցաղային սարքերի

255.3.2

   

 կոշիկի

255.3.3

   

 կաշվե արտադրատեսակների

255.3.4

   

 կահույքի և տան կահավորանքի

255.3.5

   

 ժամացույցների

255.3.6

   

 ոսկերչական արտադրատեսակների

255.3.7

   

 այլ

255.3.8

   

 Անհատական, ընդամենը ( 260.1-260.6 տողերի գումարը)

260

   

այդ թվում` մանածագործական և մորթե

արտադրատեսակների լվացման և մաքրման

260.1

   

 վարսավիրանոցների և գեղեցկության

սրահների

260.2

   

 թաղումների կազմակերպման

260.3

   

 բաղնիքների

260.4

   

 ֆիզիկական առողջության պահպանման

260.5

   

 այլ

260.6

   

 Այլ ծառայություններ, ընդամենը

265

   

 որից` (նշել)

265.1

   

 

 Բաժին 2 Ծառայությունների մատուցումը համացանցի (ինտերնետի) միջոցով

 

Ցուցանիշ

Տողի համարը

Ծառայությունների ծավալը հաշվետու եռամսյակում

Ա

Բ

1

120 (հանրային սննդի կազմակերպման) տողից

270

 

145 (կրթության ծառայություններ) տողից

275

 

190 (զբոսաշրջության ոլորտի ծառայություններ) տողից

280

 

245 (համակարգչային ծրագրերի մշակման և այլ ծառայություններ) տողից

285

 

Այլ (նշել տողի համարը)

290

 

Ղեկավար

______________________

(Ազգանուն, անուն)

___________________

(Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________

(Ազգանուն, անուն)

___________________

(Ստորագրություն)

 

« _ _ » ______ ____20___թ.

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2017 թվականի
հուլիսի 14-ի թիվ 13-Ն որոշման

 

 Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՓՈՔՐ) ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ծառայությունների ծավալի մասին» Ձև 1-ծառայություններ (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)՝ հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում՝ առանձին եռամսյակների համար (ոչ աճողական):

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Ծառայությունները հանդիսանում են սպառողների պատվերով արտադրողների կողմից իրականացվող տարաբնույթ գործունեություն, որի արդյունքում սովորաբար փոխվում է ծառայությունները սպառող միավորների վիճակը:

6. Ծառայությունների արտադրությունը և դրանք սպառողներին մատուցումը սովորաբար իրականացվում են զուգընթաց և այս գործընթացները միմյանցից անբաժանելի են:

7. Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով:

8. Ծառայությունների ընդհանուր ծավալը, իսկ շահումով խաղերի կազմակերպման և այլ գործունեության դեպքում՝ ծառայությունների իրացումից հասույթը, ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ անուղղակի հարկերը:

9. Ծառայությունների ծավալի մեջ հաշվառվում է արտահանման ծավալը և չի հաշվառվում դրանց ներմուծումը:

10. Ծառայությունների ընդհանուր ծավալը չի ներառում պետպատվերով իրականացված ծառայությունները:

11. Ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում այն տոկոսադրույքները, տույժերն ու տուգանքները, որոնք առաջացել են ծառայությունների դիմաց չվճարման կամ վճարումները ժամանակին չկատարելու հետևանքով:

12. Ծառայությունները, որպես կանոն, չեն կարող ընդունել նյութական օբյեկտների ձև, որոնց վրա տարածվում է սեփականության իրավունքը: Ծառայությունները ենթակա չեն փոխադրման և շատ դեպքերում դրանց մատուցման համար անհրաժեշտ է ծառայություն մատուցողի և դրա սպառողի անմիջական համագործակցությունը (օրինակ, կացության ծառայությունները, վարսավիրանոցների ծառայությունները և այլն): Նմանատիպ ծառայությունների առք ու վաճառքի գնորդական պահանջարկը բավարարվում է անմիջականորեն ծառայությունների մատուցման պահին:

13. Որոշ գործունեության տեսակներ սովորաբար դիտվում են որպես ծառայություններ, սակայն գործնականում ունեն ապրանքի հատկանիշներ, դրանց վրա տարածվում է սեփականության իրավունքը: Օրինակ` տեղեկատվական և մշակութային արտադրանքի արտադրության և տարածման հետ կապված գործունեությունը (տարբեր թեմաներով տեղեկատվական ծրագրերի ստեղծումը, նորությունների թողարկումների պատրաստումը, խորհրդատվական բնույթի նյութերի, ծրագրային ապահովման մշակումը, կինոնկարների, երաժշտական ծրագրերի ստեղծումը և այլն), բացառությամբ, պոլիգրաֆիական և գրառված կրիչների բազմացման հետ կապված գործունեությունը: Նշված ճյուղերի արտադրանքը հիմնականում պահվում է նյութական կրիչների վրա` թղթի, մագնիսական ժապավենների, սկավառակների և այլն, դրանց նկատմամբ կարող է սահմանվել սեփականության իրավունք: Նմանատիպ ծառայությունների ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, դիտվում է որպես նույն ժամանակահատվածում մատուցված և սպառված ծառայություններ և ներկայացվում մեկ կամ մի քանի եղանակներով.

1) 

իրացում,

2)

սեփական կարիքների համար օգտագործում,

3)

բնաիրային եղանակով փոխանակում, կամ աշխատավարձի դիմաց վճարում,

4)

պատրաստի արտադրանքի և անավարտ պաշարների փոփոխություն: Ընդ որում` անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա,

5)

անհատույց փոխանցում և այլն:

14. Հաշվետվությունը ներառում է ծառայությունների բնագավառի հետևյալ հիմնական տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013թ. (պետ. գրանցման թիվ` 10313406) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում)):

1)

կացության կազմակերպման

(ծածկագիր) 55

2)

հանրային սննդի կազմակերպման

(ծածկագիր) 56

3)

ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների կազմակերպման

(ծածկագիր) 90

4)

գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեության

(ծածկագիր) 91

5)

շահումով խաղերի կազմակերպման

(ծածկագիր) 92

6)

սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման

(ծածկագիր) 93

7)

կրթության

(ծածկագիր) 85

8)

առողջապահության

(ծածկագիր) 86

9)

բնակչության սոցիալական սպասարկման` կացության ապահովմամբ

(ծածկագիր) 87

10) 

սոցիալական պասարկման` առանց կացության ապահովման

(ծածկագիր) 88

11)

անշարժ գույքի հետ կապված գործունեության

(ծածկագիր) 68

12)

հրատարակչության

(ծածկագիր) 58

13)

կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրության, երաժշտական և այլ ձայնագրությունների հրատարակության

(ծածկագիր) 59

14)

վարձույթի և լիզինգի

(ծածկագիր) 77

15)

զբաղվածության հարցերին առնչվող գործունեության

(ծածկագիր) 78

16)

զբոսաշրջային ոլորտի

(ծածկագիր) 79

17)

անվտանգության ապահովման և հետաքննությունների կատարման

(ծածկագիր) 80

18)

շենքերի սպասարկման և բնատեսարանի բարեկարգման

(ծածկագիր) 81

19)

ձեռնարկատիրական գործունեության

(ծածկագիր) 82

20)

իրավաբանական և հաշվապահական գործունեության

(ծածկագիր) 69

21)

գլխամասային գրասենյակների և կառավարման հարցերով խորհրդատվական գործունեության

(ծածկագիր) 70

22)

Ճարտարապետական և ճարտարագիտական, տեխնիկական փորձարկումների

(ծածկագիր) 71

23)

գիտական հետազոտությունների և մշակումների

(ծածկագիր) 72

24)

գովազդային գործունեության և շուկայի իրավիճակի հետազոտության

(ծածկագիր) 73

25)

անասնաբուժական գործունեության

(ծածկագիր) 75

26)

ֆինանսական և ապահովագրական

(ծածկագիր) 64, 65, 66

27)

համակարգչային ծրագրերի մշակման և այլ ծառայությունների

 (ծածկագիր) 62, 63

28)

այլ մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության

(ծածկագիր) 74

29)

համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգման

(ծածկագիր) 95

30)

այլ անհատական ծառայությունների

(ծածկագիր) 96

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.

1) բաժին 1՝ ծառայությունների հիմնական ցուցանիշները,

2) բաժին 2՝ ծառայությունների մատուցումը համացանցի (ինտերնետի) միջոցով։

16. Բաժին 1-ի սյունակ 1-ի՝ ծառայությունների ծավալի հաշվառումն իրականացվում է հաշվետու տարվա համապատասխան եռամսյակի համար (ոչ աճողական)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա:

17. 2-րդ` «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» սյունակի ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է հաշվետու եռամսյակի բոլոր ամիսների աշխատողների թվաքանակի հանրագումարը եռամսյակի ամիսների թվի՝ 3-ի վրա բաժանելով: «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

18. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:

19. Աշխատողների միջին ամսական թվաքանակի մեջ ներառվում են միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները և վարչական աշխատողները:

20. Տող 110-ը ներառում է հաշվետվության 115, 120, 125, 130, 135, 140, 145, 150, 155, 160, 165, 170, 175, 180, 185, 190, 195, 200, 205, 210, 220, 225, 230, 235, 240, 245, 250, 255, 260, 265 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:

21. Տող 115-ը ներառում է` հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման, այլ բնակատեղերի տրամադրման ծառայությունները, քեմպինգների, ավտոհանգրվաններով բնակատեղերի, բնակության համար ավտոկցանքների կայանատեղերի տրամադրման ծառայությունները և այլ հանգրվանների կազմակերպման ծառայությունները:

1) Տող 115.1-ը ներառում է` հյուրանոցների և համանման բնակատեղերի (հանգստավայրերի հյուրանոցների, մոթելների, բազմասենյակ հյուրանոցային համարների), տրամադրման ծառայությունները:

2) Տող 115.2-ը ներառում է` հանգստյան տների ծառայությունները:

3) Տող 115.3-ը ներառում է` երիտասարդական ճամբարների և լեռնային բազաների, մանկական ճամբարների, գյուղական տնակների և խրճիթների, առանց լրացուցիչ հարմարությունների բնակատեղերի տրամադրման ծառայությունները:

4) Տող 115.3.1-ը ներառում է` 115.3-ում թվարկած գործունեություններից ստացված այն ծառայության տեսակներից մեկը, որի ծավալը գերակշռողն է ընդհանուրի մեջ:

 5) Տող 115.4-ը ներառում է` քեմպինգներում կամ դրանց տարածքում կարճ ժամկետով բնակատեղերի տրամադրման, ավտոհանգրվաններով բնակատեղերի, բնակության համար ավտոկցանքների կայանատեղերի տրամադրման ծառայությունները:

6) Տող 115.5-ը ներառում է` այլ հանգրվանների (ուսանողական և բանվորական հանրակացարաններում, գիշերօթիկ դպրոցներում, երկաթուղային ննջավագոններում, վարձակալված բնակարաններում կամ պանսիոններում) տրամադրման ծառայությունները:

22. Տող 120-ը ներառում է` հանրային սննդի կազմակերպման` անմիջական տեղում սպառման համար պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև կերակրատեսակների հետ մատուցվող խմիչքների վաճառքի և սպասարկման ծառայությունները ռեստորաններում, սրճարաններում, այդ թվում` ինքնասպասարկման կամ պատրաստված սննդի դուրս տանելու հնարավորությամբ, վաճառասեղանի կանգնակի մոտ, նստելատեղերով կամ առանց նստելատեղերի սննդի կազմակերպման ծառայությունները:

1) Տող 120.1-ը ներառում է` ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի, «Արագ սննդի» կետերի, սայլակներից պաղպաղակի վաճառքի ծառայությունները:

2) Տող 120.1.1-ը ներառում է` ռեստորաններում պատրաստի սննդի և խմիչքների մատուցման ծառայությունները, սրճարաններում, ինքնասպասարկման ճաշարաններում պատրաստի սննդի և խմիչքների մատուցման ծառայությունները:

3) Տող 120.1.2-ը ներառում է` «արագ սննդի» կետերում, այդ թվում` բացօթյա պաղպաղակ-սրճարաններում, շարժական կամ անշարժ տրանսպորտային միջոցներից, սննդի պատրաստման համար սարքավորված կրպակներից պատրաստի սննդի մատուցման ծառայությունները:

4) Տող 120.2-ը ներառում է` պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների, կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայությունները և այլն:

ե) Տող 120.3-ը ներառում է` տեղում օգտագործելու համար խմիչքների պատրաստման, վաճառքի և սպասարկման ծառայությունները` բարերում, պանդոկներում, կոկտեյլ-սրահներում, գարեջրասրահներում, պարահրապարակներում և այլն:

23. Տող 125-ը ներառում է` կատարողական արվեստի բնագավառի` թատերական, համերգային, օպերային, բալետային, պարային և այլ բեմական ելույթների բեմադրումը և ներկայացումը, նվագախմբերի, երգչախմբերի, պարախմբերի, էստրադային, ջազային, կրկեսային և այլ համերգային կազմակերպությունների գործունեությունը: Այստեղ ներառվում է ստեղծագործական գործունեությունը` անհատ քանդակագործների, նկարիչների, մուլտիպլիկատորների, ծաղրանկարիչների, փորագրողների, օֆորտիստների գործունեությունը և այլն, մշակութային օբյեկտների գործունեությունը` համերգային, թատերական դահլիճների, արվեստի բնագավառում գործունեության սպասարկման այլ սրահների շահագործումը և այլն:

24. Տող 130-ը ներառում է` գրադարանների, ֆիլմադարանների և ձայնադարանների, արխիվների, թանգարանների, բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնական արգելոցների գործունեությունը, պատմական վայրերի ու կառույցների շահագործման և պահպանման ծառայությունները:

25. Տող 135-ը ներառում է` շահումով խաղերի կազմակերպման` վիրտուալ մոլեխաղերի վեբ-կայքերի կառավարման հետ կապված ծառայությունները, բուքմեյքերական և խաղագումարով գրազի, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները և այլն:

1) Տող 135.1-ը ներառում է` կենդանի խաղեր կազմակերպող և/կամ քսանից ավելի մեքենայացված խաղեր շահագործող խաղատների, ինչպես նաև զբոսաշրջային նավերի վրա խաղատների ծառայությունները:

2) Տող 135.2-ը ներառում է` լոտոտրոնների, բինգոների և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված սարքերի շահագործման ծառայությունները:

3) Տող 135.3-ը ներառում է` առանց դրամական շահումի տեսախաղային տերմինալների (համակարգչային խաղերի) սրահների ծառայությունները, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման ծառայությունները, վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը, վիճակախաղերի տոմսերի իրացման ծառայությունները, վիրտուալ մոլեխաղերի վեբ-կայքերի կառավարման հետ կապված ծառայությունները:

26. Տող 140-ը ներառում է` սպորտային բնագավառի, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ ծառայությունները:

1) Տող 140.1-ը ներառում է` սպորտային օբյեկտների` ֆուտբոլի, հոկեյի, կրիկետի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, գոլֆի մարզադաշտերի, ավտոմեքենաների, շների, ձիերի մրցավազքի մրցուղիների, լողավազանների և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկեյի, չմշկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտերի և մարզադաշտերի, բռնցքամարտի դահլիճների, մարզահրապարակների գործունեությունը և այլն: Սպորտային ակումբների` ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և համանման ակումբների գործունեությունը, ինչպես նաև մարմնամարզության, կազդուրիչ ակումբների և սրահների ծառայությունները: Այստեղ ներառվում է նաև սպորտային միությունների և կարգավորող մարմինների գործունեությունը, մրցաձիերի ախոռների, վազքարշավի շների շնանոցների, մրցարշավի մեքենաների ավտոտնակների գործունեությունը և այլն:

2) Տող 140.2-ը ներառում է` հրաձգարանների գործունեություն, բիլիարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը, մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատների սպասարկումը, դահուկային ուղեգծերի սպասարկումը, հանգստի և զվարճությունների կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորանքի վարձույթը, հանգստի համար լողափերի ծառայությունները, ներառյալ լողափնյա հարմարանքների (ցնցուղների, հանդերձարանների, կողպվող պահարանիկների, աթոռների և այլն) վարձույթը և այլն:

27. Տող 145-ը ներառում է` նախադպրոցական, տարրական, միջնակարգ և նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթությունը, կրթության բնագավառում օժանդակ և այլ ծառայությունները: Պետական և մասնավոր կրթությունը , ցանկացած մակարդակի և ցանկացած մասնագիտության առկա և հեռակա ուսուցումը, այդ թվում` ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինտերնետով կամ նամակագրությամբ:

1) Տող 145.1-ը ներառում է` նախադպրոցական կրթական հաստատությունների ցանցի կանոնավոր գործունեությունը, որի ընթացքում նախադպրոցահասակ երեխաներին նախապատրաստում են դպրոցին, ապահովում են կապը ընտանիքի և ուսումնական հաստատության միջև:

2) Տող 145.2-ը ներառում է` տարրական կրթությունը` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության առաջին աստիճանը: Այն իրականացվում է եռաuտիճան միջնակարգ հանրակրթական դպրոցի 1-4-րդ դաuարաններում կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներառական կրթության կազմակերպմամբ:

3) Տող 145.3-ը ներառում է` միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթությունը (հիմնական դպրոց), միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթությունը (ավագ դպրոց), նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը` արհեստագործական ուսումնարանների գործունեությունը` այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, քրեակատարողական հիմնարկների արհեստագործական ուսումնարանների գործունեությունը: Միջին մասնագիտական կրթությունը` քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեությունը: Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական այլ կրթությունը` ղեկավար-զբոսավարների պատրաստումը, գլխավոր խոհարարների (շեֆ-խոհարարների), հյուրանոցների և ռեստորանների կառավարիչների պատրաստումը, դիմահարդարների և վարսահարդարների պատրաստումը, համակարգիչներ նորոգող մասնագետների պատրաստումը, վարորդական դպրոցների գործունեությունը` բեռնատար մեքենաների, ավտոբուսների վարորդների, երկաթուղային մեքենավարների, օդաչուների, նավավարների պատրաստումը:

4) Տող 145.4-ը ներառում է` տարբեր աստիճանների բարձրագույն կրթությունը, որի արդյունքում տրվում է բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան: Ուսուցումն իրականացվում է տարբեր թեմատիկ ծրագրերով, որոնցից մի մասն ուղղված է տեսական գիտությունների, իսկ մյուսը` գործնական գիտելիքների ձեռք բերմանը: Այստեղ ներառվում է նաև հետբուհական ուսուցումը` գիտական աստիճանների շնորհմամբ:

5) Տող 145.5-ը ներառում է` մարմնամարզության և սպորտի բնագավառի, ռազմահայրենական և այլ արտադպրոցական դաստիարակության, մշակույթի բնագավառի, վարորդական, հաշվապահական, օտար լեզուների, համակարգչային դասընթացների կազմակերպման ծառայությունները և այլն:

6) Տող 145.6-ը ներառում է` խորհրդատվությունները կրթության բնագավառում, թեստավորումը, թեստավորման արդյունքների գնահատումը, ուսանողների, աշակերտների փոխանակման ծրագրերի կազմակերպումը և այլ ծառայությունները:

28. Տող 150-ը ներառում է` բուժական, վիրաբուժական, հոգեբուժական, թունաբանական հիվանդանոցների, առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների և համապատասխան միջոցներով ապահովված այլ բժշկական հաստատությունների գործունեությունը: Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման բնագավառում իրականացվող ծառայությունները: Այն ընդգրկում է բժշկական հաստատությունների, մասնագիտական բժշկական անձնակազմի կողմից մատուցվող ծառայությունների մի համալիր, ինչպես նաև սոցիալական` առողջապահական բնույթի, խնամքի ծառայությունները:

1) Տող 150.1-ը ներառում է` լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ուռուցքաբանական, հոգեբուժական, թունաբանական, տարափոխիկ և մակաբուծական մասնագիտացված հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների գործունեությունը:

2) Տող 150.2-ը ներառում է` առաջնային բժշկական օգնությունը, մասնագիտացված բժշկական օգնությունը, ստոմատոլոգիական պրակտիկան` ատամների բուժման, էնդոդոնտիկ և մանկական ատամնաբուժական, բերանի խոռոչի ախտաբանական, ստոմատոլոգիական օրթոդոնտիկ և վիրաբուժական ծառայությունները:

3) Տող 150.3-ը ներառում է` մանկաբարձների, սանիտարների, ֆիզիոթերապևտ-տեխնիկների, օպտոչափության, հիդրոթերապիայի, բուժական մերսման, աշխատաբուժության, լեզվական արատների, ոտքերի հիվանդությունների բուժման, հոմեոպաթիայի, ասեղնաբուժության, ռենտգենյան և լուսադիտման ախտորոշական կենտրոնների, շտապ բուժօգնության ծառայությունները և այլն:

29. Տող 155-ը ներառում է` առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց, մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների, անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկման ծառայությունները կացության ապահովմամբ և այլն:

1) Տող 155.1-ը ներառում է` առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկումը կացության ապահովմամբ, այն է ապաքինվող հիվանդների և առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց համար առողջարանների գործունեությունը, առողջության վերականգնման համար մասնավոր բուժարանների գործունեությունը և այլն:

2) Տող 155.2-ը ներառում է` թմրամոլների և գինեմոլների վերականգնողական կենտրոնների գործունեությունը, հոգեկան առողջության պահպանման առողջարանների գործունեությունը, հոգեկան խանգարումներով կամ հուզահակ անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց կացության կազմակերպումը, մտավոր թերզարգացած անձանց սպասարկման ծառայությունները և այլն:

3) Տող 155.3-ը ներառում է` տարեցների և անգործունակների սպասարկումը, տարեցների համար ինտերնատների գործունեությունը առանց խնամքի ծառայությունների մատուցման և այլն:

4) Տող 155.4-ը ներառում է` մանկական գիշերօթիկ խնամատարական կազմակերպությունների և հանրակացարանների, անօթևանների համար ժամանակավոր կացարանների ծառայությունները, միայնակ մայրերի և նրանց երեխաների խնամքն ապահովող հաստատությունների ծառայությունները և այլն:

30. Տող 160-ը ներառում է` անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկումը և այլ սոցիալական սպասարկման ծառայությունները առանց կացության ապահովման:

1) Տող 160.1-ը ներառում է` պետական ծառայությունների, մասնավոր կազմակերպությունների, առանձին մասնագետների կողմից իրականացվող սոցիալական սպասարկումը` խորհրդատվական, հոգաբարձական և օգնության համանման այլ ծառայությունների մատուցումը տանը կամ այլ վայրերում` տարեցներին, հիվանդներին, անգործունակներին:

2) Տող 160.2-ը ներառում է` մանկահասակների, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական թերություններով երեխաների խնամքը ցերեկային ժամերին, անօթևանների և սոցիալապես խոցելի անձանց ապաստարանների տրամադրումը ցերեկային ժամերին, գործազուրկների աշխատանքային հմտությունների վերականգնման և վերապատրաստման գործունեությունը և այլն:

31. Տող 165-ը ներառում է` սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հետ կապված գործառնությունները` առուվաճառքը, անշարժ գույքի հանձնումը վարձակալության, գնահատումը, վարկատուի կողմից անշարժ գույքի տիրապետումը մինչև վարկառուի պարտքի մարումը, անշարժ գույքի կառավարումը և անշարժ գույքի վերաբերյալ սեփականության իրավունքի սահմանումը և այլն:

1) Տող 165.1-ը ներառում է` սեփական կամ այլ անշարժ գույքի` բազմաբնակարան շենքերի, առանձնատների, բնակարանների, հողի, ոչ բնակելի շենքերի և շինությունների, ներառյալ ցուցասրահները, պահեստային և առևտրային սրահները, առուվաճառքի գործառնությունները:

2) Տող 165.2-ը ներառում է` սեփական կամ վարձակալված անշարժ գույքի` բազմաբնակարան շենքերի, առանձնատների, բնակարանների, հողի, ոչ բնակելի շենքերի և շինությունների, ներառյալ ցուցասրահները, պահեստային և առևտրային սրահները, հանձնումը վարձակալության, հանրակացարանների գործունեությունը և այլ գործառնություններ:

3) Տող 165.3-ը ներառում է` անշարժ գույքի հետ գործառնությունները վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով:

4) Տող 165.3.1-ը ներառում է` անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության հանձնման միջնորդական ծառայությունները:

32. Տող 170-ը ներառում է` գրքերի, բրոշյուրների, գովազդային թերթիկների, բառարանների, հանրագիտարանների, ատլասների, քարտեզների և գծագրերի, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների, տեղեկագրքերի, հասցեացուցակների և համանման հրատարակությունների հրատարակումը, այդ թվում` ծրագրային ապահովման հրատարակությունը: Հրատարակչական գործունեությունը ներառում է տեղեկատվական արտադրանքի բովանդակության վերաբերյալ հեղինակային իրավունքի ձեռք բերումը և դրա ներկայացումը լայն հասարակությանը, ապահովելով տեղեկատվական արտադրանքի բովանդակության վերարտադրումը և տարածումը տարբեր ձևերով: Ներառվում են հրատարակության բոլոր ձևերը (տպագիր, ձայնագրած կամ էլեկտրոնային տեսքով, ինտերնետում տեղադրված), ինչպես նաև տեղեկատվական արտադրանքի ներկայացումը այլ ձևերով, օրինակ` տեղեկագրքերը խտասկավառակների վրա և այլն, բացառությամբ կինոնկարների արտադրությունը:

1) Տող 170.1-ը ներառում է` գրքերի, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների, տեղեկագրքերի, հասցեացուցակների և համանման այլ հրատարակությունների` լուսանկարների, փորագրանկարների, բացիկների, օրացույցների, բլանկների, պլակատների, գեղարվեստական վերարտադրանկարների հրատարակումը և այլն:

2) Տող 170.2-ը ներառում է` համակարգչային խաղերի հրատարակությունը, այլ համակարգչային ծրագրերի հրատարակությունը` պատրաստի (չհարմարեցված սպառողի պահանջներին) ծրագրային ապահովման` օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակությունը, ներառյալ ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը առանձնահատուկ շուկայի համար:

33. Տող 175-ը ներառում է` կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրությունը, հետարտադրական գործունեությունը, կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի տարածումը, ձայնագրությունների հրատարակությունը և այլն:

1) Տող 175.1-ը ներառում է` կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ ցուցադրելու համար ժապավենների, ԴՎԴ (DVD) կամ այլ կրիչների վրա, ներառյալ թվային բաշխմամբ, գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական կինոնկարների, տեսաֆիլմերի արտադրությունը և օժանդակ ծառայությունները` ֆիլմերի մոնտաժումը, խմբագրումը, կրկնօրինակումը և այլ, սեփական և այլ արտադրության ֆիլմերի տարածումը (տեսաժապավենների, ԴՎԴ-ների (DVD) և այլ կրիչների վրա), ինչպես նաև սեփական և այլ արտադրության ֆիլմերի ցուցադրումը: Այստեղ ներառվում է նաև այլ արտադրության ֆիլմերի գնման, դրանց տարածման իրավունքի ձեռքբերման և վաճառքի ծառայությունները:

2) Տող 175.1.1-ը ներառում է` կինոթատրոններում, բացօթյա կամ այլ կառույցներում կինո- և տեսաֆիլմերի ցուցադրումը, կինոակումբների գործունեությունը:

3) Տող 175.2-ը ներառում է` ձայներիզների, խտասկավառակների և համանման կրիչների վրա երաժշտության, ձայնային տեղեկատվության բնօրինակի գրառման ծառայությունները, ձայնագրությունների հրատարակությունը, տարածումը և բաշխումը մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող առևտրականների կամ անմիջական սպառողների միջև: Այն ներառում է նաև ձայնագրման ստուդիաների, տաղավարների գործունեությունը, երաժշտական հրատարակչական գործունեությունը` երաժշտական խմբերի համար հեղինակային իրավունքի ձեռքբերումը և գրանցումը, այդ խմբերի հեռուստա-, ռադիոձայնագրությունների, կինոնկարահանումների, կենդանի կատարումների կազմակերպումը, ձայնագրումը, տարածումը:

34. Տող 180-ը ներառում է` գույքային, ոչ ֆինանսական և ոչ նյութական արժեքների, այդ թվում` ավտոմեքենաների, համակարգիչների, լայն սպառման ապրանքների, արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի վարձույթի և լիզինգի ծառայությունները:

1) Տող 180.1-ը ներառում է` մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների (3,5տ չգերազանցող քաշով), բեռնատար մեքենաների, քարշակների, կցանքների, ծանրաքաշ փոխադրամիջոցների (3,5տ գերազանցող քաշով) վարձույթի և լիզինգի ծառայությունները առանց վարորդի:

2) Տող 180.2-ը ներառում է` զվարճանքի և սպորտի պարագաների` զբոսանավակների, հեծանիվների, ննջաթոռների ու հովանոցների (այդ թվում` լողափի), այլ սպորտային սարքավորանքի, դահուկների վարձույթը, տեսաերիզների, սկավառակների և համանման արտադրատեսակների վարձույթը, մանածագործական արտադրատեսակների, հագուստի, կոշիկի, կահույքի, խեցուց և ապակուց արտադրատեսակների, խոհանոցային և ապակե սպասքի, էլեկտրասարքերի և տան կահ-կարասիի, ոսկերչական արտադրատեսակների, երաժշտական գործիքների, թատերական բեմանկարների և զգեստների, գրքերի, թերթերի, կենցաղային նշանակության էլեկտրոնային սարքավորանքի վարձույթի ծառայությունները:

3) Տող 180.3-ը ներառում է` գյուղատնտեսական, շինարարական, գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի, օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի, այլ մեքենաների և սարքավորանքի` կապի և մասնագիտական ռադիոհեռուստատեսության, կինոֆիլմերի արտադրության սարքավորանքի, ստուգիչ-չափիչ սարքավորանքի, գիտական, առևտրային և արդյունաբերական նշանակության այլ մեքենաների վարձույթի և լիզինգի ծառայությունները և այլն:

4) Տող 180.3.1-ը ներառում է` գրասենյակային մեքենաների և սարքավորանքի` համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի, պատճենահան-բազմացնող մեքենաների, գրամեքենաների, տեքստերի մշակման մեքենաների, հաշվապահական մեքենաների և սարքավորանքի (դրամարկղային ապարատների, էլեկտրոնային հաշվեսարքերի և այլն), գրասենյակային կահույքի վարձույթը և լիզինգը:

5) Տող 180.4-ը ներառում է` մտավոր սեփականության լիզինգը, բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների` գրքերի, ֆիլմերի, ծրագրային ապահովումը: Փոխհատուցումների կամ լիցենզիոն վճարումների ստացում արտոնագրված մշակումների, նոր տեխնոլոգիաների և այլ մտավոր սեփականության, ապրանքանիշերի, ֆիրմային նշանների (բրենդերի), օգտակար հանածոների հետազոտությունների արդյունքների և գնահատականների, ֆրանչայզինգի պայմանագրերով նախատեսված և համանման արտադրանքի օգտագործման իրավունքի համար:

6) Տող 180.4.1-ը ներառում է` ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարների ստացումը` վերարտադրության և տարածման նպատակով:

35. Տող 185-ը ներառում է` անձնակազմի ընտրության, թափուր պաշտոնների ցուցակների կազմման, թեկնածուների ընտրման և ըստ աշխատատեղերի բաշխման, աշխատանքի տեղավորման նպատակով հավակնորդների ընտրման և թեսթավորման, հիմնականում ժամանակավոր աշխատանքի կատարման համար կապալային հիմունքով կազմակերպություններին վարձու աշխատուժով ապահովման և համանման ծառայությունների մատուցման հետ կապված գործունեությունը:

 1) Տող 185.1-ը ներառում է` աշխատանքի տեղավորման նպատակով հավակնորդների ընտրումն ու թեսթավորումը, դերասանների ստուգման և ընտրությամբ զբաղվող գործակալությունների գործունեությունը և այլն:

2) Տող 185.2-ը ներառում է` ժամանակավոր աշխատանքի կատարման համար կապալային հիմունքներով կազմակերպություններին վարձու աշխատուժով ապահովող գործակալությունների գործունեությունը:

3) Տող 185.3-ը ներառում է` բարձր որակավորման կադրերի փնտրման և աշխատանքի տեղավորման ծառայությունները և այլն:

36. Տող 190-ը ներառում է` խորհրդատվությունները, զբոսաշրջային երթուղիների և ուղևորությունների պլանավորումը կամ ուղեգրերի վաճառքը նախօրոք մշակված երթուղիներով, ինչպես նաև ուղևորությունների կազմակերպիչների և զբոսավարների գործունեությունը: Այստեղ ներառվում է նաև հյուրանոցներում, տրանսպորտում տեղերի, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների համար տոմսերի ամրագրման ծառայությունները:

1) Տող 190.1-ը ներառում է` ճամփորդությունների, էքսկուրսիաների, կազմակերպված շրջապտույտների (տուրերի) մանրածախ և մեծածախ վաճառքը (անհատական կամ խմբային տուրեր) զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների կողմից, ներառյալ տրանսպորտով և կացարաններով ապահովումը, այդ թվում` մասնավոր հատվածում:

2) Տող 190.2-ը ներառում է` հյուրանոցներում, ռեստորաններում, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների համար տոմսերի ամրագրման ծառայությունները, սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տոմսերի ապահովումը, թայմ-շեր (time-share) ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում անշարժ գույքից օգտվելու իրավունքի ձեռք բերում) փոխանակությունը, էքսկուրսիաների, ճամփորդությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, խորհրդատվությունները, գովազդման գործունեությունը և այլն:

3) Տող 190.3-ը ներառում է` տրանսպորտային միջոցների (ցամաքային, ջրային, օդային) ուղևորափոխադրման տոմսերի վաճառքից ստացված միջնորդավճարների գումարը:

37. Տող 195-ը ներառում է` անվտանգության ապահովման մասնավոր գործունեությունը, անվտանգության համակարգերի գործառման ապահովումը և հետաքննությունների կատարումը:

1) Տող 195.1-ը ներառում է` դրամի, թանկարժեք իրերի հավաքումը և տեղափոխումը զրահապատ մեքենաներով, հատուկ ուսուցում անցած անձնակազմի միջոցով և սարքավորանքի կիրառմամբ` փոխադրման ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, թիկնապահների ծառայությունները, պահակախմբերի, պարեկների, պահակների ծառայությունները և այլն:

2) Տող 195.2-ը ներառում է` հեռակառավարումը և վերահսկումը անվտանգության էլեկտրոնային համակարգերի միջոցով, մեխանիկական կամ էլեկտրոնային բլոկավորող սարքերի, անկիզելի պահարանների և հուսալի պահեստարանների տեղադրումը, նորոգումը, սպասարկումը և այլն:

3) Տող 195.3-ը ներառում է` հետաքննությունների կատարումը, մասնավոր խուզարկուների գործունեությունը և այլն:

38. Տող 200-ը ներառում է` սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեությունը, մաքրման աշխատանքները և բնատեսարանի բարեկարգման գործունեությունը:

1) Տող 200.1-ը ներառում է` բոլոր տեսակի շենքերի ներքին տարածքների պատշաճ վիճակում պահպանման համալիր սպասարկումը` ներքին տարածքների մաքրումը և հավաքումը, աղբի հեռացումը, բույսերի խնամքը, ջեռուցման և օդափոխման համակարգերի հսկումը, շենքի ներսում հասարակական կարգի պահպանումը, փոստի բաշխումը, այցելուների և հաճախորդների ընդունման, հանդիպման կազմակերպումը, ուղեկցումը, ներքին կահավորության պարագաների մաքրումը, լվացքը, հանդերձարանների ծառայությունները և սպասարկման համանման գործունեությունը:

2) Տող 200.2-ը ներառում է` բոլոր տեսակի շենքերի, այդ թվում` հիմնարկների, գրասենյակների, գործարանների, խանութների, ինստիտուտների, այլ առևտրային և մասնագիտական կազմակերպությունների, ներքին տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ընդհանուր (ոչ մասնագիտացված) մաքրումը, մաքրման մասնագիտացված ծառայությունների մատուցումը` լուսամուտների, ծխնելույզների, բուխարիների, վառարանների, օդափոխման հորանների, աղբայրոցների, ջրաջեռուցիչների (բոյլերների), արտանետիչ խողովակների մաքրման ծառայությունները, լողավազանների մաքրումը և սպասարկումը, գնացքների, ավտոբուսների, ինքնաթիռների և այլնի մաքրումը, շենքերի, նավերի, գնացքների և այլ տարածքների ախտահանումը, միջատազերծումը, կրծողների ոչնչացումը և այլ մաքրման աշխատանքները:

3) Տող 200.3-ը ներառում է` քամուց, աղմուկից, աղտոտումից պաշտպանելու նպատակով ծառերի, թփերի տնկումը, բնատեսարանի բարեկարգումը, շենքերի փոքրիկ ներքին բակերի կանաչապատումը, սպորտային հրապարակների, հանգստի գոտիների ու խաղահրապարակների, ավտոմոբիլային ճանապարհների, մայրուղիների, երկաթուղային կայարանների և օդանավակայանների տարածքների կանաչապատումը, զբոսայգիների, պուրակների, պարտեզների, պետական և մասնավոր բնակելի շենքերի, հասարակական կառույցների (դպրոցների, հիվանդանոցների, հիմնարկների և այլն), արդյունաբերական և առևտրային կազմակերպությունների տարածքների, համայնքային սեփականություն հանդիսացող այգիների, կանաչ տարածքների, գերեզմանատների և այլ տարածքների կանաչապատումը, բարեկարգումը, պահպանումը:

39. Տող 205-ը ներառում է` ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեությունը, հեռախոսային տեղեկատու կենտրոնների գործունեությունը, վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպումը, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ ծառայությունները:

 1) Տող 205.1-ը ներառում է` առևտրային միավորին վարչարարական ծառայությունների մատուցումը` այցելուների և հաճախորդների ընդունման, հանդիպման կազմակերպումը, ուղեկցումը, ֆինանսական պլանավորումը, հաշվապահական մատյանների վարումը, կադրերի բաժնի գործունեությունը, թղթակցության մշակումը և այլ, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով: Այստեղ ներառվում է նաև փաստաթղթերի պատրաստումը, փաստաթղթերի, նամակների, գրությունների սրբագրումը և խմբագրումը, տեքստերի մշակումը, տպումը, բազմացումը, փաստաթղթերի լուսապատճենումը և այլ տեսակի պատճենահանումը, թղթակցության, այդ թվում` գովազդային նյութերի, առաքման ծառայությունների` նամակների դասավորում ծրարներում, ծրարների վրա հասցեների նշում, հասցեատերերի ցուցակի կազմում, վերահասցեավորում և այլ գործավարական ծառայությունների մատուցումը:

2) Տող 205.2-ը ներառում է` հեռախոսային տեղեկատու կենտրոնների ծառայություններից օգտվողների սպասարկումը, այդ թվում` ինքնապատասխանիչով (համակարգչի և հեռախոսի զուգակցում) պատասխանները` գործարկուների (օպերատորների) միջոցով օգտվողների հետ հաղորդակցում, հարցումների սպասարկումը, պատվերների ավտոմատ տեղաբաշխումը, տեղեկատու տեղեկատվության տրամադրումը, բողոքների մշակումը, հասցեների ճշգրտումը և այլ ծառայություններ:

3) Տող 205.3-ը ներառում է` վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպման ծառայությունները:

4) Տող 205.3.1-ը ներառում է` առևտրի իրականացման վայրի` առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական մթերքի և կենդանի կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների), ցուցահանդես-վաճառքի և այլ առևտրի կետերի կազմակերպչի գործունեությունը:

5) Տող 205.3.2-ը ներառում է` վեհաժողովների, համագումարների, մասնագիտացված ցուցադրական սրահների (ավտոմեքենաների, ինքնաթիռների և այլ), տնտեսական ցուցահանդեսների (բացի ցուցահանդես-վաճառքի) կազմակերպումը, անձնակազմի տրամադրմամբ (կամ առանց անձնակազմի տրամադրման)` նշված միջոցառումների համար հատկացված շենքերի և տարածքների կառավարման նպատակով:

6) Տող 205.3.3-ը ներառում է` հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրումը, հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների կազմակերպման գործունեությունը:

7) Տող 205.4-ը ներառում է` վճարների գանձման և վարկային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմման ծառայությունները, տարբեր ապրանքների փաթեթավորումը (փայլաթիթեղով, սրվակներում, անոթներում), հեղուկների (ներառյալ խմիչքները և սննդամթերքը) շշալցումը կամ տարալցումը, մսի, մսամթերքների, կարագի կշռածրարումը, դեղագործական ապրանքների կշռաբաշխումը, պիտակների ամրակցումը, դրոշմակումը և դրոշմատպումը, նվերների, փաթեթների փաթեթավորումը: Այստեղ ներառվում է նաև ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումների ընթացքում «իրական ժամանակի» ռեժիմում ենթագրերի տեղադրումը, փողոցներում, հրապարակներում ավտոմեքենաների կայանման համար վճարի գանձումը և այլն:

40. Տող 210-ը ներառում է` իրավաբանական գործունեությունը, հաշիվների կազմումը, հաշվապահական հաշվառումը, վերստուգիչ ծառայությունները (աուդիտ), խորհրդատվական ծառայությունները հարկադրման հարցերով:

1) Տող 210.1-ը ներառում է` քրեական գործերի քննության ընթացքում փաստաբանական գործունեությունը` հետաքննության, նախաքննության և դատական քննության մարմիններում այլ անձանց շահերի պաշտպանությունը, քրեական, քաղաքացիական, աշխատանքային, վարչական, վարչարարական վեճերի քննության ընթացքում խորհրդատվությունների տրամադրումը, իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցումը, իրավաբանական անձանց պետական գրանցման, արտոնագրային և հեղինակային իրավունքի գրանցման հետ կապված փաստաթղթերի, պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթերի պատրաստումը, ինչպես նաև նոտարների, արբիտրաժային տրիբունալի, դատական փորձագետների, սնանկության գործերով կառավարիչների ծառայությունները:

2) Տող 210.2-ը ներառում է` առևտրային և այլ կազմակերպությունների համար առևտրային գործառնությունների գրանցումը, ֆինանսական հաշիվների պատրաստումը և ստուգումը (աուդիտ), ֆինանսական հաշիվների վերլուծությունը և դրանց ճշգրտության վերաբերյալ եզրակացությունների կազմումը, մասնավոր անձանց կամ կազմակերպությունների համար հարկային հայտարարագրերի պատրաստումը, խորհրդատվական ծառայությունները:

41. Տող 215-ը ներառում է` գլխամասային գրասենյակների գործունեությունը և կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները:

1) Տող 215.1-ը ներառում է` գլխամասային , կենտրոնական վարչական գրասենյակների, կորպորատիվ գրասենյակների, շրջանային և տարածքային, կառավարման օժանդակ գրասենյակների ծառայությունները:

2) Տող 215.2-ը ներառում է` հասարակայնության հետ կապերի հարցերով զբաղվող առևտրային և այլ կազմակերպություններին առաջարկների, խորհրդատվության և գործնական օգնության տրամադրումը: Այն ներառում է մեթոդակարգերի և հաշվարկման ընթացակարգերի, ծախսումների հաշվառման ծրագրերի, նախահաշիվների կատարման հսկման ընթացակարգերի մշակման վերաբերյալ առաջարկների, խորհրդատվական և գործնական օգնության տրամադրումը առևտրային և այլ կազմակերպություններին, ինչպես նաև պլանավորման, կազմակերպչական միջոցների, արդյունավետության ապահովման և հսկման, կառավարման մասին տեղեկատվության ապահովման և համանման բնագավառներում խորհրդատվական և գործնական օգնության տրամադրումը կազմակերպություններին:

42. Տող 220-ը ներառում է` ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը, տեխնիկական խորհրդատվությունները այդ բնագավառներում, տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները:

1) Տող 220.1-ը ներառում է` ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և տեխնիկական խորհրդատվությունները այդ բնագավառներում: Այն ներառում է բնապատկերային հատակագծումը, ճարտարապետության բնագավառում խորհրդատվական գործունեությունը, ավտոճանապարհների, մայրուղիների, թունելների, երկաթուղիների, ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), ճոպանուղիների, կամուրջների, էստակադների և տրանսպորտային այլ կառույցների նախագծումը, ջրամատակարարման, ոռոգման, կոյուղու մայրուղային խողովակաշարերի, բաշխման համակարգերի նախագծումը, կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծումը, նախագծերի փորձաքննությունը: Այստեղ ներառվում է նաև նավթի և բնական գազի պաշարների, նոր հանքավայրերի հայտնաբերման երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմիկ հետախուզական և հետազոտական գործունեությունը, երկրաբաշխական (գեոդեզիական) հետախուզական աշխատանքներ` հողի չափման և տարածությունների սահմանագծման, ջրաբանական որոնողական աշխատանքները և այլ ծառայություններ:

2) Տող 220.1.1-ը ներառում է` բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծումը, գծագրերի պատրաստումը, փոքր և մեծ քաղաքների հատակագծումը, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծերի փորձաքննությունը:

3) Տող 220.2-ը ներառում է` տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները: Այն ներառում է ստուգիչ-չափիչ սարքերի ստուգաչափումը, ստուգաճշտումը, շենքերի և շինությունների տեխնիկական հետազննումը, հակահամաճարակային ծառայությունը, անասնաբուժական հսկողությունը և սննդամթերքի արտադրության վերահսկումը, արտադրատեսակների (սպառողական ապրանքներ, ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, բարձր ճնշման կաթսաներ և այլն) հավաստագրումը, ավտոմեքենաների գազավառելիքային սնման համակարգի փորձարկումը, ինչպես նաև տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները այլ բնագավառներում:

4) Տող 220.2.1-ը ներառում է` ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի պարբերական զննման ծառայությունները:

5) Տող 220.2.2-ը ներառում է` արտադրատեսակների, ներառյալ սպառողական ապրանքները, ավտոմեքենաների, ինքնաթիռների, բարձր ճնշման կաթսաների, միջուկային կայանքների և այլնի հավաստագրումը:

43. Տող 225-ը ներառում է` գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում և գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում:

1) Տող 225.1-ը ներառում է` ԴՆԹ/ՌՆԹ ուսումնասիրությունները` գենոմիկայի (մոլեկուլային գենետիկայի), դեղաբանագենոմիկայի, գենի հետազոտման, գենային ինժեներիայի ուղղություններով, ԴՆԹ/ՌՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրումը, սինթեզումը, տարածումը, գենի ինքնավերարտադրումը, հակասենսորական և այլ տեխնոլոգիաներում կիրառումը, նանոկենսատեխնոլոգիաների` նանոմիկրոտեխնոլոգիաների միջոցների և գործընթացների կիրառումը կենսահամակարգերի ուսումնասիրման, բուժամիջոցների մշակման, ախտորոշման և այլ նպատակներով, գիտական հետազոտությունները ճարտարագիտության և տեխնոլոգիաների բնագավառում և այլ ծառայություններ:

2) Տող 225.2-ը ներառում է` գիտական հետազոտությունները հասարակական գիտությունների բնագավառում և գիտական հետազոտությունները հումանիտար գիտությունների բնագավառում:

44. Տող 230-ը ներառում է` գովազդային միջոցառումների կազմակերպումը` պատվիրատուի համար գովազդի ստեղծումը, պարբերական հրատարակություններում, թերթերում, ռադիոյում, հեռուստատեսությունում, այլ զանգվածային լրատվական միջոցներում, օրինակ` արտապատկերող էկրաններին կամ էլեկտրոնային կայքերում, գովազդի տեղադրումը:

1) Տող 230.1-ը ներառում է` գովազդային գործակալությունների գործունեությունը` լրիվ ծավալով (օգտագործելով սեփական հնարավորությունները կամ ենթակապալի միջոցով) գովազդային ծառայությունների մատուցումը, ընդգրկելով խորհրդատվությունները, ստեղծագործական աջակցությունը, գովազդային նյութերի պատրաստումը, գնումները, ինչպես նաև գովազդի տարածման հետ կապված ծառայությունները:

2) Տող 230.2-ը ներառում է` շուկայի իրավիճակի հետազոտությունը` շուկայի հնարավորությունների, այս կամ այն ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների հետաքրքրությունների, նախասիրությունների ուսումնասիրումը, սպառման ավելացմանը, նոր ապրանքների և ծառայությունների զարգացմանն ուղղված առաջարկությունները, արդյունքների վիճակագրական հետազոտությունները առևտրային նպատակներով:

45. Տող 235-ը ներառում է` գյուղատնտեսական և տնային կենդանիների (շների, կատուների և այլ) բուժման և առողջական վիճակի հսկման հետ կապված գործունեությունը: Այդ գործունեությունը իրականացվում է որակյալ անասնաբույժների կողմից` անասնաբուժարաններում, մասնավոր կոնսուլտացիաներում, վիրահատարաններում, ինչպես նաև այցելելով գյուղատնտեսական ֆերմաները, շնանոցները, կենդանիների համար ապաստանները և այլն:

46. Տող 240-ը ներառում է` ֆինանսական ծառայությունների մատուցման հետ կապված գործունեությունը, ներառյալ ապահովագրությունը, վերաապահովագրությունը, կենսաթոշակային ապահովությունը: Այստեղ ներառվում է նաև ակտիվների տեղաբաշխման հետ կապված հոլդինգ ընկերությունների, վարկերի, դրամական միջոցների տրամադրման և համանման ֆինանսական միջնորդական գործունեությունը:

47. Տող 245-ը ներառում է` համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում հետևյալ մասնագիտական ծառայությունների մատուցումը` ծրագրային ապահովման մշակումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը, աջակցումը, համակարգչային համակարգերի` տեխնիկական ապահովման, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների մշակումը և նախագծումը, ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման միջոցների սպասարկումը, համակարգչային համակարգերի կիրառման հետ կապված այլ մասնագիտական և տեխնիկական գործունեությունը: Այստեղ ներառվում է նաև տեղեկատվական ծառայությունների մատուցումը` ցանցում որոնման պորտալների (web search portals), կայքերի տեղաբաշխման (web hosting), տվյալների մշակման հետ կապված գործունեությունը, ինչպես նաև հիմնականում տեղեկատվության մատակարարմանն առնչվող այլ գործունեությունը:

48. Տող 250-ը ներառում է` մասնագիտացված գիտական և տեխնիկական ծառայությունների մատուցումը (բացի իրավաբանական և հաշվապահական, ճարտարապետության և ճարտարագիտության բնագավառում, տեխնիկական փորձարկումների և հսկման, կառավարման և այդ բնագավառում խորհրդատվական, գիտահետազոտական և փորձարարական, գովազդային ծառայություններից):

1) Տող 250.1-ը ներառում է` դիզայներական մասնագիտացված գործունեությունը` նորաձևության հետ կապված նախագծումը` մանածագործվածքի, հագուստի, կոշիկի, թանկարժեք իրերի, կահույքի, ինտերիերի ձևավորման, այլ անձնական և կենցաղային արտադրատեսակների, ինչպես նաև արդյունաբերական նախագծումը` նոր արտադրատեսակների ստեղծման կամ ստեղծված արտադրատեսակների օգտագործման օպտիմալացմանն ուղղված նախագծերի մշակումը:

2) Տող 250.2-ը ներառում է` անհատ սպառողների և առևտրային նպատակներով լուսանկարչական գործունեությունը` անձնագրերի և այլ փաստաթղերի համար, հարսանեկան, դպրոցական և համանման լուսանկարների պատրաստումը, հրատարակչական, նորաձևության, անշարժ գույքի, զբոսաշրջության և այլ նպատակների համար լուսանկարների պատրաստումը, լուսաժապավենների (այդ թվում` պատվիրատուի լուսանկարած ժխտանկարները (նեգատիվները) կամ կինոժապավենները) մշակումը` երևակումը, լուսանկարների տպումը, մեծացումը, սլայդների շրջանակադրումը, վերալուսանկարահանումը, լուսանկարների վերականգնումը, ռետուշումը, ինչպես նաև կինոժապավենների մոնտաժման և լուսանկարների տպման լաբորատորիաների գործունեությունը:

3) Տող 250.3-ը ներառում է` գրավոր և բանավոր թարգմանչությունը:

4) Տող 250.4-ը ներառում է` արտոնագրերի առուվաճառքի միջնորդական գործունեությունը, գնահատման հետ կապված գործունեությունը (օրինակ` հնարժեք կամ թանկարժեք իրերի գնահատումը), բացառությամբ անշարժ գույքի կամ ապահովագրության բնագավառում գնահատման ծառայություններից, անվտանգության ապահովման հարցերով խորհրդատվությունները, գյուղատնտեսագիտության բնագավառում խորհրդատվությունները և այլ ծառայություններ:

49. Տող 255-ը ներառում է` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների` անհատական համակարգիչների, նոութբուքերի, համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք), հիշող և տպիչ սարքերի նորոգումը և սպասարկումը: Այն ներառում է նաև հաղորդակցական սարքավորանքի, ֆաքսիմիլային ապարատների, ընդունահաղորդիչների, կենցաղային էլեկտրոնային սարքերի (ռադիո-, հեռուստա- և այլ ձայնա- և տեսասարքվածքների), տնային այգեգործական գույքի (սիզամարգահնձիչների, ձյունը և թափված տերևները ցրող օդափուքերի և այլ), կոշիկի և կաշվե արտադրատեսակների, հագուստի և հագուստի պարագաների, կահույքի և տան կահավորանքի, սպորտային պարագաների, երաժշտական գործիքների, այլ անձնական և կենցաղային առարկաների նորոգումը:

1) Տող 255.1-ը ներառում է` համակարգիչների, ծայրամասային սարքվածքների` անհատական համակարգիչների, նոութբուքերի, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և հիշողության այլ սարքվածքների, տպիչների, մոնիտորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների, համակարգչային սերվերների, սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներները, նորոգումը և սպասարկումը:

2) Տող 255.2-ը ներառում է` հաղորդակցական սարքավորանքի նորոգումը և սպասարկումը` շարժական հեռախոսների, բջջային հեռախոսների, ֆաքսիմիլային ապարատների, ընդունահաղորդիչների, մալուխային հեռուստատեսության սարքավորանքի և տեսախցիկների և այլնի նորոգումը և սպասարկումը:

3) Տող 255.3-ը ներառում է` անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգումը:

4) Տող 255.3.1-ը ներառում է` կենցաղային էլեկտրոնային սարքվածքների` ռադիո-, հեռուստա-, ձայնա- և տեսասարքավորումների, անձնական օգտագործման տեսախցիկների, ձայնասկավառակների, նվագարկիչների և այլնի նորոգումը:

5) Տող 255.3.2-ը ներառում է` կենցաղային էլեկտրական սարքերի` սառնարանների, սառնախցիկների, խոհանոցային սալերի, լվացքի և ամանալվաց մեքենաների, փոշեկուլների, հատակափայլիչների, օդորակիչների և այլնի նորոգումը և սպասարկումը, ինչպես նաև տնային այգեգործական գույքի` սիզամարգահնձիչների, ձյունը և թափված տերևները ցրող օդափուքերի, բեռնադարսիչների և այլնի նորոգումը:

6) Տող 255.3.3-ը ներառում է` կոշիկի կրունկների նորոգումը, կրունկատակերի խփումը, կոշիկի ներկումը և այլն:

7) Տող 255.3.4-ը ներառում է` ճամպրուկների, պայուսակների և կաշվե այլ արտադրատեսակների նորոգումը, ճամպրուկների, պայուսակների և կաշվե այլ արտադրատեսակների ներկումը:

8) Տող 255.3.5-ը ներառում է` կենցաղային կահույքի և կահավորանքի, այդ թվում` գրասենյակային կահույքը, վերականգնումը, նորոգումը, երեսքաշումը, ողորկումը, փայլեցումը:

9) Տող 255.3.6-ը ներառում է` տարբեր նյութերից բոլոր տեսակի ժամացույցների, ժամանակաչափերի (քրոնոմետրերի, ժամանակի հաշվարկի այլ սարքերի), դրանց մանրակների նորոգումը:

10) Տող 255.3.7-ը ներառում է` ոսկերչական արտադրատեսակների նորոգումը:

11) Տող 255.3.8-ը ներառում է` հեծանիվների նորոգումը, հագուստի և մանածագործվածքային արտադրատեսակների նորոգումը, վերափոխումը, ներկումը, սպորտային ապրանքների (բացի սպորտային զենքից), քեմպինգների համար սարքավորանքի նորոգումը, երաժշտական գործիքների (բացի երգեհոններից և հնարժեք երաժշտական գործիքներից) նորոգումը, դաշնամուրի լարումը, խաղալիքների և համանման արտադրատեսակների, գրքերի, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգումը:

50. Տող 260-ը ներառում է` սպասարկման տարբեր ծառայությունները` բոլոր տեսակի հագուստի, մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացումը, մաքրումը և չոր մաքրումը, մազերի լվացումը, հարդարումը, գեղեցկության սրահների, թաղումների կազմակերպման հետ կապված և այլ ծառայությունները:

1) Տող 260.1-ը ներառում է` բոլոր տեսակի հագուստի (այդ թվում` մորթե), մանածագործական արտադրատեսակների լվացումը, մաքրումը, չոր մաքրումը և արդուկումը, որոնք կատարվում են մեխանիկական սարքավորանքի, ձեռքով կամ մետաղադրամի իջեցմամբ գործարկվող ավտոմատ մեքենաների միջոցով` բնակչության, արդյունաբերական կամ առևտրի կազմակերպությունների համար, կեղտոտ սպիտակեղենի ընդունումը (հավաքումը) և լվացքից հետո հանձնում պատվիրատուին, գորգերի և գորգիկների մաքրումը և լվացումը, վարագույրների և գալարավարագույրների մաքրումը, այդ թվում` պատվիրատուի տարածքում:

2) Տող 260.2-ը ներառում է` տղամարդկանց և կանանց մազերի լվացումը, հարթեցումը, կտրումը, հարդարումը, ներկումը, գանգրացումը, ուղղումը և համանման ծառայությունները, սափրումը և մորուքների հարթեցումը, դեմքի մերսումը, դիմահարդարումը, ձեռնեղունգների ստածումը, ոտքերի մատերի հարդարումը և այլն:

3) Տող 260.3-ը ներառում է` դիակների թաղման կամ դիակիզման հետ կապված գործունեությունը և հարակից ծառայությունները` դիակների բալզամացումը, հուղարկավորման կամ դիակիզման արարողակարգի կազմակերպումը, այդ թվում` ծիսակատարության համար դահլիճների տրամադրումը, գերեզմանափորերի ծառայությունները, թաղման համար հողակտորների վաճառք կամ վարձակալության հանձնման ծառայությունները, գերեզմանների, հարակից հողակտորների պահպանումը, խնամքի ծառայությունները:

4) Տող 260.4-ը ներառում է` բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների գործունեությունը:

5) Տող 260.5-ը ներառում է` ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունը` արևաբուժարանների, հանքաջրաբուժական, քաշի նվազեցման և նիհարելու սրահների, մերսման կաբինետների (բացի բուժական մերսումից) և այլ ծառայությունները:

6) Տող 260.6-ը ներառում է` աստղագուշակների, ոգեմիջնորդների ծառայությունները, ծանոթության ծառայությունների, ամուսնության բյուրոների գործունեությունը, ընտանի կենդանիների խնամքի ծառայությունները, մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունները:

51. Տող 265-ը ներառում է` բոլոր այն ծառայությունները, որոնք ներառված չեն վերը թվարկած խմբավորումներում, մասնավորապես պահեստավորման և տրանսպորտային օժանդակ գործունեությունը, կապի ծառայությունները և այլն:

52. Հաշվետվության բաժին 2-ի 270, 275, 280, 285 և 290 տողերում լրացվում է համացանցի (ինտերնետի) միջոցով մատուցված ծառայությունների ծավալը հաշվետու եռամսյակում: Համացանցի միջոցով ծառայությունների մատուցում է համարվում, երբ ծառայությունները պատվիրվում է (մատուցվում է) համացանցի միջոցով և վճարումը կարող է իրականացնել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով:

1) բաժին 2-ի 1-ին սյունակի 270 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 120 տողից, 275 տողը՝ 145 տողից, 280 տողը՝ 190 տողից և 285 տողը՝ 245 տողից:

53. Հաշվետվության ձևի դիմային մասի «Փաստացի գործունեության հիմնական տեսակը» տողը լրացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ մեթոդաբանութամբ.

1) Հիմնական է համարվում այն տնտեսական գործունեությունը, որը ծառայությունների ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.10.2018, թիվ 14-Ն 01.01.2019, թիվ 13-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան