Basic information
Number
N 375-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.04.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.04.14/21(320) Հոդ.500
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.03.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.03.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
31.03.2004
Effective date
15.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2004 թվականի N 375-Ն

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆ) ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Որոտանի գյուղական համայնքի (Սիսիանի շրջան) ավագանու անդամների լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Սյունիքի մարզի Որոտանի գյուղական համայնքի (Սիսիանի շրջան) ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Սյունիքի մարզի Որոտանի գյուղական համայնքի (Սիսիանի շրջան) ավագանու անդամների արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 52970 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Սյունիքի մարզի Որոտանի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 30
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 375-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆ) ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ
Ծախսերը  Գումարը
(դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
 
 

այդ թվում`

 
 
  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
 30000
 
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
 
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
 
4. Կապի ծառայության վճարներ 1000
 
5. Գրասենյակային ծախսեր  1000
 
 

ընդամենը

 

52000

 

  Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(185 ընտրող + 185 x 0,05) x 5 դրամ
970
 
 

Ընդամենը

52970

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation