ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը 1.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.7.1-ին կետով.
«1.7.1. Մարզպետի կողմից կատարված աշխատանքները ենթակա են գնահատման: Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. մայիսի 30 Երևան ՆՀ-133-Ն |
|