Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.13/61(1336) Հոդ.858
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1032-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման մեջ և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը (հարկային մարմնի մասով)՝ համաձայն N 3 հավելվածի.».

3) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը (մաքսային մարմնի մասով)՝ համաձայն N 4 հավելվածի.».

4) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով.

«ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 8 հավելվածի.».

5) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 28-րդ կետը.

6) որոշման N 3 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ (ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՈՎ)».

 

7) որոշման N 4 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՈՎ)».

 

8) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.

 

«

14.

Գրանցված վարձու աշխատողների քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում, աշխատողների թվաքանակ, աշխատավարձի չափ, եկամտային հարկ, սոցիալական վճար

Յուրաքանչյուր ամիս

էլեկտրոնային

ամսվա
ավարտից
30 օրվա ընթացքում

».

 

9) որոշման N 4 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

4.

ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների բազաները (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների, ֆիզիկական անձանց) ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասնանիշ կոդերի, ըստ հետևյալ դաշտերի՝ արտահանում/ներմուծում, «ընթացակարգերը», «ենթաընթացակարգերը», ծագման երկրի ծածկագիրը, առևտուր անող/նշանակման երկրի ծածկագիրը, լրացուցիչ չափի միավորի ծածկագիրը, քանակը՝ արտահայտված չափման լրացուցիչ միավորներով, նետտո քաշը/ հիմնական չափի միավորով (կգ), մաքսային արժեքը (ՀՀ դրամ, ԱՄՆ-ի դոլար), սահմանին տրանսպորտի տեսակի ծածկագիրը, տրանսպորտի պատկանելության երկրի ծածկագիրը, գանձումներն ըստ հարկատեսակների)

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

էլեկտրո-նային

ամսվա ավարտից
20 օրվա
ընթացքում

».

 

10) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «է» ենթակետը և դրանով հաստատված N 7 հավելվածը.

11) որոշումը լրացնել N 8 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 29

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1032-Ն որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության
անվանումը

Տեղեկատվության տրամադրման
պարբերականությունը

Տեղեկատվությունը
ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը
ներկայացնելու
ժամկետը

1

2

3

4

5

1.

ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների բազաները (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների, ֆիզիկական անձանց) ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասնանիշ կոդերի, ըստ հետևյալ դաշտերի՝ արտահանում/ներմուծում, «ընթացակարգերը», «ենթաընթացակարգերը», ծագման երկրի ծածկագիրը, առևտուր անող/նշանակման երկրի ծածկագիրը, լրացուցիչ չափի միավորի ծածկագիրը, քանակը՝ արտահայտված չափման լրացուցիչ միավորներով, նետտո քաշը/ հիմնական չափի միավորով (կգ), մաքսային արժեքը (ՀՀ դրամ, ԱՄՆ-ի դոլար), սահմանին տրանսպորտի տեսակի ծածկագիրը, տրանսպորտի պատկանելության երկրի ծածկագիրը, գանձումներն ըստ հարկատեսակների)

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

էլեկտրոնային

ամսվա ավարտից 20 օրվա ընթացքում

2.

Գրանցված ՀՀ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողների թվաքանակ, ՀՀ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողների համար հաշվարկված աշխատավարձ, գործատուի կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար փոխանցված սոցիալական վճար, պետության կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար փոխանցված լրացուցիչ կուտակային հատկացում, գրանցված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող վարձու աշխատողների թվաքանակ, օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող վարձու աշխատողների համար հաշվարկված աշխատավարձ, գործատուի կողմից օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող մասնակիցների համար փոխանցված սոցիալական վճար, պետության կողմից օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող մասնակիցների համար փոխանցված լրացուցիչ կուտակային հատկացում, օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից վճարված եկամտային հարկ

Յուրաքանչյուր ամիս

էլեկտրոնային

ամսվա ավարտից 30 օրվա ընթացքում

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան