ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2017 թվականի N 1029-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 311-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրից և որոշման տեքստից հանել «գյուղական» բառը.
2) որոշման 1-ին կետում՝
ա. «1668,5» թիվը փոխարինել «1669,3» թվով,
բ. «28,8» թիվը փոխարինել «29,6» թվով.
3) որոշման 2-րդ կետի՝
ա. «ա» ենթակետում «1668,52» թիվը փոխարինել «1669.28» թվով,
բ. «բ» ենթակետում «129.08» թիվը փոխարինել «128.32» թվով.
4) որոշման N 2 հավելվածի`
ա. «Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» պարբերությունում «28.78» թիվը փոխարինել «29.54» թվով,
բ. «Հատուկ նշանակության» պարբերությունից հանել «0.76» թիվը,
գ. «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
5) որոշման N 4 հավելվածում՝
ա. 134-րդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
», |
բ. «ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
6) որոշման N 5 հավելվածի`
ա. | « |
|
» |
պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ. «Ընդամենը» պարբերությունից հանել «0.76» թիվը.
7) որոշման N 6 հավելվածի՝
ա. 3.2-րդ կետի «Ընդամենը (2+3+4+8+12)» և «Ընդամենը (5+6+7)» սյունակներում «28.2» թիվը փոխարինել «29.0» թվով,
բ. 3-րդ կետի «Ընդամենը (2+3+4+8+12)» և «Ընդամենը (5+6+7)» սյունակներում «28.8» թիվը փոխարինել «29.6» թվով,
գ. 6-րդ կետի «Ընդամենը (2+3+4+8+12)» և «Ընդամենը (9+10+11)» սյունակներից հանել «0.8» թվերը,
դ. «ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՀՈՂԵՐ (1+2+3+4+5+6+7+8+9)» պարբերությունում «1668.5» թիվը փոխարինել «1669.3» թվով և «129.1» թիվը՝ «128.3» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. օգոստոսի 29 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|