Գլխավոր տեղեկություն
Համար
N 858-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2017 թվականի N 858-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 958-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 10-ի «Վ. Վարդանյանին ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 958-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում «Վ. Վարդանյանին» բառերը փոխարինել «Հարություն Պողոսյանին» բառերով.

2) որոշման մեջ «նախարարի օգնական Վ. Վարդանյանին» բառերը փոխարինել «նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Հարություն Պողոսյանին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 31

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան