Գլխավոր տեղեկություն
Համար
N 1025-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.13/61(1336) Հոդ.852
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1025-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ N 99 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ ու 9-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝

1) Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 3188.25 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը՝ 13.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 13.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.33164 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2015 թվականի մայիսի 19-ի N 19052015-01-0080 վկայական) հետ վերցնել «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը.

2) Երևան քաղաքի Մյասնիկյան N 2 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 1521.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 32.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.1772 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2011 թվականի հուլիսի 28-ի N 2791286 վկայական), հետ վերցնել «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը.

3) Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 862.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 48.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը՝ 30 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.2582 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2013 թվականի հունիսի 7-ի N 07062013-01-0005 վկայական), հետ վերցնել «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել՝

1) Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի մայիսի 13-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 73/0013 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) Երևան քաղաքի Մյասնիկյան N 2 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2011 թվականի հուլիսի 21-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 95/0011 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի հունիսի 1-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 82/0013 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04812) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04813):

4. «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.03394) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 273.210.03396):

5. «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 290.210.02828) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 290.210.02827):

6. «Երևանի N 99 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 290.210.02809) վերանվանել «Երևանի N 99 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ սահմանելով, որ նրա գործունեության՝

1) առարկան 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է.

2) նպատակը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքների ապահովումն է:

7. Սահմանել, որ՝

1) «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

3) «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

4) սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` համապատասխանաբար «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց», «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց», «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

8. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝

1) սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված՝ միացման արդյունքում ընդլայնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը.

2) սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված՝ միացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը, սովորողների՝ ուսումնառության բնականոն գործընթացը.

3) «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց», «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց», «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց», «Երևանի N 99 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

9. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված՝ Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17, Երևան քաղաքի Մյասնիկյան N 2, Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեներում գտնվող անշարժ գույքերի հետագա օգտագործման վերաբերյալ:

10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցների» ցանկի Երևան բաժնի 93-րդ, 99-րդ և 105-րդ կետերը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 29

Երևան