ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2017 թվականի N 1037-Ա
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՆՁԱՆՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագրի իրականացման համար իրավասու մարմիններ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.02.2018, N 95-Ա | 10.02.2018, N 1037-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|