Գլխավոր տեղեկություն
Համար
N 1020-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.13/61(1336) Հոդ.848
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 1020-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.

2) որոշման 3.1-ին կետից հանել «տարածքային կառավարման և» բառերը.

3) որոշման 3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը».

4) որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան


2017 թ. օգոստոսի 18
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 17-ի N 1020-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 882 որոշմամբ հաստատված «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 34 որոշմամբ հաստատված «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

8. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 874 որոշմամբ հաստատված «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 58 որոշմամբ հաստատված «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ա. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 17-ի N 1020-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 799 որոշմամբ հաստատված «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 797 որոշմամբ հաստատված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 875 որոշմամբ հաստատված «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 016/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 798 որոշմամբ հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 32 որոշմամբ հաստատված «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

9. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 876 որոշմամբ հաստատված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 59 որոշմամբ հաստատված «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

11. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 769 որոշմամբ հաստատված «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

12. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշմամբ հաստատված «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 60 որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ա. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 17-ի N 1020-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 825 որոշմամբ հաստատված «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի N 41 որոշմամբ հաստատված «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 032/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշմամբ հաստատված «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 57 որոշմամբ հաստատված «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշմամբ հաստատված «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 019/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ա. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 17-ի N 1020-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 33 որոշմամբ հաստատված «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 026/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 827 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ա. Սարգսյան