Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-205-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.09/45(711) Հոդ.1024
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանագրի 1-ին կետով սահմանված «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի» 5-րդ կետի «երեք տարի է» բառերը փոխարինել «սահմանվում է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) հրամանագրի 2-րդ կետով հաստատված «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Սուրեն Սարգսյան» բառերը փոխարինել «Տիգրան Երանոսյան» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 31
Երևան
ՆՀ-205-Ն