ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 393-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» N 792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «2015-2019 թվականների» բառերից հետո լրացնել «և ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ դեղի գնման 2017-2019 թվականների» բառերով.
2) որոշման 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերում և N 2 հավելվածի վերնագրում «ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ» բառերը փոխարինել «ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ և ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ» բառերով.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
« |
|
»: |
2. Սահմանել, որ «ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ» դեղը ձեռք կբերվի 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ 2015 թվականի օգոստոսի 18-ին կնքված «ՀՀ ԱՆ ԲԸԱՀԱՊՁԲ-2015/3-1» ծածկագրով Ինսուլինի մատակարարման պետական գնման մասին պայմանագրում:
(3-րդ կետը փոփ. 10.08.17 N 960-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 393-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 16-ի N 792-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԻՆՍՈՒԼԻՆ ԼԻԶՊՐՈ 100 ՄՄ/ՄԼ, ԻՆՍՈՒԼԻՆ ՄԱՐԴՈՒ ԻԶՈՖԱՆ (ՌԵԿՈՄԲԻՆԱՆՏ) 100 ՄՄ/ՄԼ ԵՎ ԻՆՍՈՒԼԻՆ ԳԼԱՐԳԻՆ 100 ՄՄ/ՄԼ ԴԵՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 42 արձանագրային որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացրել է գնման ընթացակարգ, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հայտարարվել է հակադիաբեթիկ դեղերի ձեռքբերման գնման ընթացակարգ, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության հայաստանյան գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ հետևյալ գներով` ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 14.21 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 6.1 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2017 թվականի առաջին կիսամյակից սկսած՝ նաև ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
2. Ստացված հայտի բացումից և գնահատումից հետո` պայմանագրի նախագծի շուրջ վարվող բանակցությունների ընթացքում «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից ներկայացվում են նոր գնային առաջարկ և ծրագիր: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբեթով տառապող երեխաների ու երիտասարդների համար հնգամյա ծրագիր իրականացնելու վերաբերյալ առաջարկ, որտեղ, բացի ապրանքային գնային իջեցված առաջարկներից (քան ներկայացվել է գնման ընթացակարգի ընթացքում հայտեր ներկայացնելու ժամանակ), հաշվի առած հետագա բանակցությունների արդյունքները (ըստ սկզբնական առաջարկի` ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 9 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 2017 թվականին ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 8.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 4.7 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 2017 թվականին ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 9,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ), ներկայացված է նաև 5 տարվա ընթացքում իրականացվող ծրագրային ներդրումների վերաբերյալ առաջարկ:
3. Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը որոշել է դիմել ինսուլին արտադրող այլ կազմակերպությունների՝ նմանատիպ ծրագրային առաջարկ ստանալու համար, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նամակ է ուղարկվել ինսուլին արտադրող մնացած 2 կազմակերպություն՝ նմանատիպ ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար: Արդյունքում՝ «Սանոֆի Ավենտիս» ընկերությունը չի արձագանքել, իսկ «Նովոնորդիսկ» ընկերությունն ուղարկել է առաջարկ: 2017 թվականին ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար առաջարկներ են ներկայացվել «Սանոֆի Ավենտիս», «Նովոնորդիսկ», «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերություններից, ընդ որում, «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից քարթրիջների համար նախատեսված գրիչները և ասեղները տրամադրվելու են անվճար:
4. Ստորև ներկայացվում է «Նովոնորդիսկ», «Էլայ Լիլլի և Քամփնի» և «Սանոֆի Ավենտիս» ընկերությունների առաջարկների համեմատական աղյուսակը:
Հ Ա Մ Ե Մ Ա Տ Ա Կ Ա Ն Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
«ՆՈՎՈՆՈՐԴԻՍԿ» ԵՎ «ԷԼԱՅ ԼԻԼԼԻ ԵՎ ՔԱՄՓՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
|
»: |
*Ենթադրվող հավելյալ ծախս պետության կողմից (ընդամենը՝ գումար)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.08.2017, N 960-Ն | 24.08.2017, N 393-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|