Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.22/31(1306) Հոդ.431
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2017 թվականի N 393-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» N 792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը «2015-2019 թվականների» բառերից հետո լրացնել «և ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ դեղի գնման 2017-2019 թվականների» բառերով.

2) որոշման 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերում և N 2 հավելվածի վերնագրում «ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ» բառերը փոխարինել «ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ և ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ» բառերով.

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

4) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«  

3.

Ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ

փամփուշտ

9.5

»:

2. Սահմանել, որ «ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ» դեղը ձեռք կբերվի 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ 2015 թվականի օգոստոսի 18-ին կնքված «ՀՀ ԱՆ ԲԸԱՀԱՊՁԲ-2015/3-1» ծածկագրով Ինսուլինի մատակարարման պետական գնման մասին պայմանագրում:

(3-րդ կետը փոփ. 10.08.17 N 960-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 20

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 393-Ն որոշման


 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 16-ի N 792-Ն որոշման

 

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն    Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԻՆՍՈՒԼԻՆ ԼԻԶՊՐՈ 100 ՄՄ/ՄԼ, ԻՆՍՈՒԼԻՆ ՄԱՐԴՈՒ ԻԶՈՖԱՆ (ՌԵԿՈՄԲԻՆԱՆՏ) 100 ՄՄ/ՄԼ ԵՎ ԻՆՍՈՒԼԻՆ ԳԼԱՐԳԻՆ 100 ՄՄ/ՄԼ ԴԵՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 42 արձանագրային որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացրել է գնման ընթացակարգ, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հայտարարվել է հակադիաբեթիկ դեղերի ձեռքբերման գնման ընթացակարգ, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության հայաստանյան գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ հետևյալ գներով` ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 14.21 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 6.1 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2017 թվականի առաջին կիսամյակից սկսած՝ նաև ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

2. Ստացված հայտի բացումից և գնահատումից հետո` պայմանագրի նախագծի շուրջ վարվող բանակցությունների ընթացքում «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից ներկայացվում են նոր գնային առաջարկ և ծրագիր: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբեթով տառապող երեխաների ու երիտասարդների համար հնգամյա ծրագիր իրականացնելու վերաբերյալ առաջարկ, որտեղ, բացի ապրանքային գնային իջեցված առաջարկներից (քան ներկայացվել է գնման ընթացակարգի ընթացքում հայտեր ներկայացնելու ժամանակ), հաշվի առած հետագա բանակցությունների արդյունքները (ըստ սկզբնական առաջարկի` ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 9 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 2017 թվականին ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 8.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 4.7 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 2017 թվականին ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 9,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ), ներկայացված է նաև 5 տարվա ընթացքում իրականացվող ծրագրային ներդրումների վերաբերյալ առաջարկ:

3. Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը որոշել է դիմել ինսուլին արտադրող այլ կազմակերպությունների՝ նմանատիպ ծրագրային առաջարկ ստանալու համար, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նամակ է ուղարկվել ինսուլին արտադրող մնացած 2 կազմակերպություն՝ նմանատիպ ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար: Արդյունքում՝ «Սանոֆի Ավենտիս» ընկերությունը չի արձագանքել, իսկ «Նովոնորդիսկ» ընկերությունն ուղարկել է առաջարկ: 2017 թվականին ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար առաջարկներ են ներկայացվել «Սանոֆի Ավենտիս», «Նովոնորդիսկ», «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերություններից, ընդ որում, «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից քարթրիջների համար նախատեսված գրիչները և ասեղները տրամադրվելու են անվճար:

4. Ստորև ներկայացվում է «Նովոնորդիսկ», «Էլայ Լիլլի և Քամփնի» և «Սանոֆի Ավենտիս» ընկերությունների առաջարկների համեմատական աղյուսակը:

 

Հ Ա Մ Ե Մ Ա Տ Ա Կ Ա Ն   Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

«ՆՈՎՈՆՈՐԴԻՍԿ» ԵՎ «ԷԼԱՅ ԼԻԼԼԻ ԵՎ ՔԱՄՓՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

 

«Էլայ Լիլլի և Քամփնի»

«Նովոնորդիսկ»

«Սանոֆի Ավենտիս»

 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները և նյութերը

Գումարը (նշված ԱՄՆ-ի դոլարին համար-ժեք դրամ)

Ժամանա-կացույցը՝ ծրագրի սկզբից

Պետու-թյան կողմից ֆինան-սավո-րումը (նշված ԱՄՆ-ի դոլարին համար-ժեք դրամ)

Պետու-թյան կողմից ձեռք բերվող ապրանք-ների միավորի գինը (նշված ԱՄՆ-ի դոլարին համար-ժեք դրամ)

Ծրագրի
իրականացման
համար
անհրաժեշտ
միջոցառումները
և նյութերը

Գումարը (նշված ԱՄՆ-ի դոլարին համար-ժեք դրամ)

Ժամանա-կացույցը՝ ծրագրի սկզբից

Պետու-թյան կողմից ֆինանսա-վորումը (նշված ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

Պետու-թյան կողմից ձեռք բերվող ապրանք-ների միավորի գինը (նշված ԱՄՆ-ի դոլարին համար-ժեք դրամ)

 

Պետու-
թյան
կողմից ձեռք բերվող ապրանք-ների միավորի գինը (նշված ԱՄՆ-ի դոլարին համար-ժեք դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Երևանում և ՀՀ մարզերում դիաբեթի կառավարման 4 կենտրոնի բացում՝ համապատասխան վերանորոգմամբ, կահավորմամբ և սարքավորումների ձեռքբերմամբ

20,000

3-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ ամիսներ՝ համապա-տաս-խանաբար

0

 

չի առաջարկել

0

0

0

     

Բոլոր կենտրոնների համար դիաբեթի վերաբերյալ ուսուցանողների պատրաստում

6,000

3-րդ, 4-րդ ամիսներ

0

 

միջազգայնորեն որակավորված հատուկ դասավանդողների պատրաստում և հմտությունների ուսուցում

չի նշված

չի նշված

0

     

Առաջադեմ երկրների փորձի փոխանակման նպատակով դասընթացների կազմակերպում

20,000

յուրա-քանչյուր եռամսյակը մեկ անգամ

0

 

կրթական ուսուցում դիաբեթով հիվանդ երեխաների և դեռահասների համար՝ դիաբեթի միջազգային կազմակերպության կողմից հաստատված տպագրական և համակարգչայնացված կրթական նյութերի շարունակական տրամադրում

չի նշված

չի նշված

0

     

Դիաբեթի կառա-վարման 4 կենտրոնի համար գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման անալիզատորների ձեռքբերում

9,200

2-րդ ամիս

0

 

չի առաջարկել

0

0

0

     

Ծրագրի բոլոր շահառուներին գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման համար անհրաժեշտ թեստ-երիզների տրամադրում

60,000

յուրա-քանչյուր եռամսյակը մեկ անգամ

0

 

չի առաջարկել

0

0

0

     

Ինսուլինային գրիչ-ներարկիչների անվճար տրամադրում՝ 2000 հատ

100,000

1-ին ամիս

0

 

Առաջարկել է 1000 հատ*։

չի նշված

չի նշված

50 000*

     

Դիաբեթի միջազգային օրը. Դիաբեթի միջազգային ֆեդերացիայի (IDF)-I կողմից իրականացվող միջոցառումներ ՀՀ-ում և այլ երկրներում

39,800

ամեն տարի դիաբեթի միջազգային օրը՝ նոյեմբերի14-ին

0

 

չի առաջարկել

0

0

0

     

Գովազդային գործունեություն

15,000

6-րդ և 12-րդ ամիսներ (ամեն տարի)

0

 

գովազդային գործունեություն

չի նշված

չի նշված

0

     

Ինսուլին լիզպրո (առանց տարիքային սահմանափակման)

   

206,848

8.5

ինսուլին նովորապիդ (կարելի է օգտագործել 2 տարեկանից բարձր)

   

148,443.5

6.1

   

Ինսուլին մարդու իզոֆան

   

171,550

4.7

ինսուլատարդ

   

148,190

4.06

   

Ինսուլին գլարգին միայն փամփուշտներ

     

9,5

Լևեմիր Ֆլեքս Փեն (ինսուլին դետեմիր, փամփուշտներ)

     

10,4

Լանտուս (ինսուլին գլարգին փամփուշտներ)

6.9

Ինսուլին գլարգին փամփուշտներ` գրիչով

     

9,5

Լևեմիր Ֆլեքս Փեն (ինսուլին դետեմիր, նախալցված գրիչ-ներարկիչ)

     

11

Լանտուս (ինսուլին գլարգին սոլոտար փամփուշտներ՝ գրիչով)

13.4

Ասեղներ՝ գրիչ-ներարկիչների համար

31,525

                   

Ծրագրի շրջանակներում կատարվող ներդրումների տարեկան պայմանական չափը

54,000

                   

 Ընդամենը՝ 1 տարի

85,525

 

292,873

       

296,633.5

     

 Ընդամենը՝ 5 տարի

427,625

 

1,464,365

       

1,483,167.5

     
»: 

 *Ենթադրվող հավելյալ ծախս պետության կողմից (ընդամենը՝ գումար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան