ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 1-ին կետով հաստատված` Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակում «ԳԻՍ» տեղեկատվական համակարգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ`
«Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության գլխավոր տնօրեն
«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 29 Երևան ՆՀ-185-Ն |