Գլխավոր տեղեկություն
Համար
N 921-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2017 թվականի N 921-Ա

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԱՂՆԻՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ, ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ ու 466-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) և «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև 2006 թվականի մայիսի 5-ին կնքված N 1/2006 ապրանքային վարկի պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա ընկերությանը տրամադրված 361,332 ԱՄՆ-ի դոլար վարկի գծով առկա 252,928 ԱՄՆ-ի դոլար մնացորդի մարման ժամկետները` ազատելով տվյալ վարկի գծով 2017 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաշվարկված 31,875 ԱՄՆ-ի դոլար տոկոսագումարի և հետագայում հաշվարկվելիք տոկոսների վճարման պարտավորությունից և ներելով 2017 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաշվարկված 4,727 ԱՄՆ-ի դոլար տույժի և մինչև սույն որոշման ընդունման օրը հաշվարկվող տույժերի վճարումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով կատարել փոփոխություններ նախարարության և ընկերության միջև կնքված պայմանագրում՝ դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված 252,928 ԱՄՆ-ի դոլար վարկի մնացորդի մարման նպատակով ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 2017 թվականին 5,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2018 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ՝ յուրաքանչյուր տարի 10,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2021 թվականից մինչև 2025 թվականը՝ յուրաքանչյուր տարի 36,322 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ 2026 թվականին՝ 36,318 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան