Գլխավոր տեղեկություն
Համար
N 981-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.23/27(596) Հոդ.828
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2017 թվականի N 981-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1288-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 191-րդ հոդվածի, 193-րդ հոդվածի 3-րդ և 199-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար թույլտվությունների ստացման և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար թույլտվության ստացման կարգերը սահմանելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) նախաբանը «191-րդ հոդվածի`» բառից հետո լրացնել «, 193-րդ հոդվածի 3-րդ և 199-րդ հոդվածի 3-րդ մասերի`» բառերով.

2) որոշումը լրացնել նոր՝ NN 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների մաքսային ձևակերպման համար թույլտվությունների ստացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների մաքսային ձևակերպման համար թույլտվությունների ստացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:».

4) որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրան համապատասխան հոլովաձևերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի N 239 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1288-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. օգոստոսի 11

Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 10-ի N 981-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

մարտի 3-ի N 202-Ն որոշման

Կ Ա Ր Գ

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000), ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների (այսուհետ` ապրանքներ) մաքսային ձևակերպման համար թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները:

2. «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտարարատու) թղթային կամ էլեկտրոնային (secretariat@customs.am) եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 5 ձևի.

2) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի (պայմանագրերում ներառելով տեղեկատվություն վերամշակման արդյունքով ստացված ապրանքների արտահանման վերաբերյալ) պատճենները.

3) հաշիվ-ապրանքագրերի պատճենները.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման պետական վերահսկողության ակտը և վերամշակման նպատակով հաստատված ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերաբերյալ ցանկերը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հաշվարկը.

6) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին.

7) տեղեկություններ ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:

3. Թույլտվություն ստանալու նպատակով հայտարարատուն կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի ստորագրման պահից: Ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկը մեկնարկում է դրանք «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների առանձին խմբաքանակների (մի քանի խմբաքանակների) մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակը նշված համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

4. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:

5. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է թույլտվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված N 2 ձևի, երկու օրինակից, որոնցից առաջին օրինակն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտարարատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում:

6. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի լինելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է հայտարարատուին:

7. Հայտարարատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

8. Թույլտվություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի 2-րդ և 7-րդ կետերի պահանջները:

9. Լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը, երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր` առձեռն կամ փոստային, կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտարարատուին` նշելով մերժման հիմքերը:

10. Թույլտվության տրամադրման մերժումը հայտարարատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11. Եթե ապրանքների վերամշակման ընթացքում ի հայտ եկած տեխնոլոգիական առանձնահատկությունների հետևանքով առաջանում է շեղում թույլտվության համար ներկայացված հաշվարկից, ապա հայտարարատուն դիմում է լիազոր մարմին թույլտվության մեջ փոփոխություն կատարելու համար` ներկայացնելով մատակարարների հետ ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի փոփոխության վերաբերյալ պայմանագրի պատճենը, հաշվարկ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշման N 9 հավելվածի N 1 ձևով սահմանված ցանկ:

12. Բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում նշված փոփոխության՝ անհրաժեշտության դեպքում, սույն կարգով թույլտվություն ստացած անձն անձնական տվյալների փոփոխության դեպքում լիազոր մարմնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է այդ փոփոխությունների մասին` ներկայացնելով դրանք հաստատող փաստաթղթեր:

13. Լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է թույլտվություն ստացած անձի ներկայացրած փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունը և անհրաժեշտության դեպքում փոփոխում է թույլտվությունը:

14. Թույլտվությունները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից սահմանված` հաշվառման գրանցամատյանում (թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող) ձևին համապատասխան:

Ձև N 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Դ Ի Մ ՈՒ Մ

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտարարատու

________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը)

________________________________________________________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)

________________________________________________________________________________

(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)

Վերամշակում իրականացնող անձ (լրացվում է, եթե հայտարարատուն և վերամշակում իրականացնող անձը տարբեր են)

________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը)

________________________________________________________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)

________________________________________________________________________________

(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը

________________________________________________________________________________

Տեղեկություններ

_________________________________________________________________________________

(ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին)

_________________________________________________________________________________

(ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով

փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է)

Խնդրում եմ տրամադրել մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն:

Դիմումին կից ներկայացնում եմ`

1) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման պետական վերահսկողության ակտը և վերամշակման նպատակով հաստատված ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերաբերյալ ցանկերը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հաշվարկը.

2) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի (պայմանագրերում ներառելով տեղեկատվություն վերամշակման արդյունքով ստացված ապրանքների արտահանման վերաբերյալ) պատճենները.

3) հաշիվ-ապրանքագրերի պատճենները.

4) այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):

_________________________________________________

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

Դիմող

_____________________

(ստորագրությունը)

________________________________________  

(անունը, ազգանունը, հայրանունը)

____ ______________ 20  թ.»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 10-ի N 981-Ն որոշման

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2016 թվականի

մարտի 3-ի N 202-Ն որոշման

Կ Ա Ր Գ

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000), ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների (այսուհետ` ապրանքներ) մաքսային ձևակերպման համար թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները:

2. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտարարատու) առձեռն կամ էլեկտրոնային (secretariat@ customs.am) եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 6 ձևի.

2) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի (պայմանագրերում ներառելով տեղեկատվություն վերամշակման արդյունքով ստացված ապրանքների արտահանման վերաբերյալ) պատճենները.

3) հաշիվ-ապրանքագրերի պատճենները.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման պետական վերահսկողության ակտը և վերամշակման նպատակով հաստատված ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերաբերյալ ցանկերը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հաշվարկը.

6) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին.

7) տեղեկություններ ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:

3. Թույլտվություն ստանալու նպատակով հայտարարատուն կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի ստորագրման պահից: Եթե ապրանքները «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակը դրանց վերանորոգումն է, ապա որպես թույլտվություն կարող է օգտագործվել մաքսային հայտարարագիրը: Ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկը մեկնարկում է դրանք «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների առանձին խմբաքանակների (մի քանի խմբաքանակների) մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

4. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:

5. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է թույլտվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված N 2 ձևի, երկու օրինակից, որոնցից առաջին օրինակն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտարարատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում:

6. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի լինելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է հայտարարատուին:

7. Հայտարարատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

8. Թույլտվություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի 2-րդ և 7-րդ կետերի պահանջները:

9. Լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր` առձեռն կամ փոստային, կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտարարատուին` նշելով մերժման հիմքերը:

10. Թույլտվության տրամադրման մերժումը հայտարարատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Անհրաժեշտության դեպքում, սույն կարգով թույլտվություն ստացած անձն անձնական տվյալների փոփոխության դեպքում լիազոր մարմնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է այդ փոփոխությունների մասին` ներկայացնելով դրանք հաստատող փաստաթղթեր:

13. Լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է թույլտվություն ստացած անձի ներկայացրած փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունը և անհրաժեշտության դեպքում փոփոխում է թույլտվությունը:

14. Թույլտվությունները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից սահմանված` հաշվառման գրանցամատյանի (թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող) ձևին համապատասխան:

Ձև N 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Դ Ի Մ ՈՒ Մ

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտարարատու________________________________________________________________

(վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը)

________________________________________________________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)

________________________________________________________________________________

(անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի անվանումը)

________________________________________________________________________________

(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը______________________________________________

Տեղեկություններ

________________________________________________________________________________

(ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին)

________________________________________________________________________________

(ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով

փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է)

Խնդրում եմ տրամադրել մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն:

Դիմումին կից ներկայացնում եմ`

1) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի (պայմանագրերում ներառելով տեղեկատվություն վերամշակման արդյունքով ստացված ապրանքների արտահանման վերաբերյալ) պատճենները.

2) հաշիվ-ապրանքագրերի պատճենները.

3) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման պետական վերահսկողության ակտը և վերամշակման նպատակով հաստատված ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերաբերյալ ցանկերը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված հաշվարկը:

_____________________________________________