Գլխավոր տեղեկություն
Համար
N 976-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.23/27(596) Հոդ.825
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 976-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին կամ՝

2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ՝

3) նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։»,

բ. 3.1-ին կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ և 3.6-րդ կետերով.

«3.2. Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը նշանակելու (վճարելու) համար դիմողը www.epension.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է սույն կարգի 3.5-րդ կետում նշված (պարտադիր լրացման ենթակա դաշտերի) տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www.epension.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է  www.epension.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

3.3. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

3.4. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության հետ, և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով՝

1) մերժվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) կամ առկա է սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը.

2) թույլատրվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում այն էլեկտրոնային փոստի հասցեին, որը մուտքագրվել է ծրագրային միջավայրում և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ), և առկա չէ սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը։

3.5. Նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելու (վճարելու) համար ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները՝

1) ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա՝ նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները՝ ըստ ծննդյան վկայականի.

3) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի` ուղղակի վճարվող գումարը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա՝ նաև պետական աջակցության (բանկային) հաշվի համարը և այն բանկը, որտեղ բացվել է պետական աջակցության հաշիվը.

4) ծնողի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը (եթե առկա է).

5) էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով ծնողը ցանկանում է ստանալ հաղորդագրությունները։ Ընդ որում, սույն կարգի 3.2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում մուտքագրվում է այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը ներկայացվել է  www.epension.am կայքէջում գրանցվելու համար։

3.6. Ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստը վճարվում է սույն կարգի 3.4-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում։ Եթե տարածքային բաժինը մերժում է սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելը (վճարելը) սույն կարգի 18-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված հիմքով, ապա դրա մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizeո համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։ Ծննդի պետական գրանցման դեպքում սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելու (վճարելու) համար տեղեկատվությունը կարող է առցանց ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը:»,

գ. 6-րդ կետը «քաղաքացի է,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնողին` ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը,» բառերով,

դ. 6-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Եթե ներկայացվում է նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու մասին դիմում, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Արցախի Հանրապետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ Արցախի Հանրապետությունում նպաստ ստացած չլինելու մասին տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` դիմումը ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ստանալու օրվանից:»,

ե. 7-րդ կետը «դեպքի:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:»,

զ. 13-րդ կետում «օրվան» բառը փոխարինել «ամսվան» բառով,

է. 18-րդ կետի 1-ին ենթակետը «հասցեով» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով» բառերով, իսկ 6-րդ ենթակետից հետո՝ հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, և ծնողն ու նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում:»,

ը. 18-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից» բառով,

թ. 19-րդ կետի առաջին նախադասությունը «ծնողին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 3.6-րդ կետում նշված դեպքի» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 5-րդ կետի 4-րդ ենթակետն «իրավունքներից» բառից հետո լրացնել «կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները» բառերով,

բ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) եթե ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.

7) եթե ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինվելու վերաբերյալ:»,

գ. 10-րդ կետում «ծագելու հաջորդ» բառերը փոխարինել «ծագելու օրվան հաջորդող» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելուն, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստն առցանց դիմումի հիման վրա նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 11

Երևան