ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2017 թվականի N 888-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 831-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հուլիսի 25-ի «Դավիթ Հարությունյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին» N 831-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Դավիթ Հարությունյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը՝ 2017 թվականի օգոստոսի 9-20-ը, ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա, իսկ օգոստոսի 21-23-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի վրա:»։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 8 Երևան |