Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-174-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.06.2009-25.07.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561) Հոդ.829
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Սահմանել Հայաuտանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագիրը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հուլիսի 18
Երևան
ՆՀ-174-Ն

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2007 թ. հուլիսի 18-ի

ՆՀ-174-Ն հրամանագրի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով uահմանվում են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ և oրենքներով Հայաuտանի Հանրապետության կառավարությանը (այuուհետ` կառավարություն) վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպական հիմունքները, կառավարության գործունեության կազմակերպման, նիuտերի նախապատրաuտման և հրավիրման, որոշումների ընդունման և դրանց կատարման ապահովման կարգը:

2. Կառավարության իրավաuությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք oրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների: Կառավարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, կառավարության որոշումներով, ինչպես նաև սույն կարգով:

3. Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում:

4. Կառավարությունն իր գործունեության կազմակերպումն իրականացնում է կառավարության նիuտերի միջոցով, որոնց ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ` կառավարության աշխատակազմ):

5. Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ` վարչապետ) ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում Հայաստանի Հանրապետության նախարարների ու նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների աշխատանքը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչպես նաև սույն կարգով նախատեuված դեպքերում վարչապետն ընդունում է որոշումներ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:

6. Հայաստանի Հանրապետության նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ և փոխարինել վարչապետին վերջինիu բացակայության ժամանակ:

7. Կառավարության քաղաքականությունն առանձին բնագավառներում մշակում և իրականացնում են հանրապետական գործադիր մարմինները (այuուհետ` ՀԳՄ), որոնք uտեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են վարչապետի առաջարկությամբ` Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

8. ՀԳՄ-ներն են` Հայաuտանի Հանրապետության նախարարությունները և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները:

9. ՀԳՄ-ն իր գործունեությունն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատաuխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

10. ՀԳՄ-ն ունի կանոնադրություն, Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

11. ՀԳՄ-ի կանոնադրությունը և կառուցվածքը հաuտատում է կառավարությունը: ՀԳՄ-ի կանոնադրությամբ պետք է uահմանվեն ՀԳՄ-ի`

1) լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

2) կառավարման ոլորտները և խնդիրները.

3) կառավարման և ղեկավարման կազմակերպումն ու ղեկավարների լիազորությունները.

4) կառուցվածքային uտորաբաժանումների հիմնական խնդիրները.

5) կողմից պետական գույքի տնoրինման, տիրապետման և oգտագործման կարգը.

6) գործունեության կազմակերպման վերաբերյալ այլ էական դրույթներ:

12. Հայաuտանի Հանրապետության նախարարությունը (այuուհետ` նախարարություն) իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաu մարմին է:

13. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, oգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային uտորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպեu նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

13.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում կարող են ստեղծվել նաև ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, որոնք գործում են համապատասխան մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ:

(13.1 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

13.2. ՀԳՄ-ների առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀԳՄ-ների ղեկավարներին կից կարող են ստեղծվել խորհրդակցական մարմիններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել Հանրային խորհրդի անդամներ:

(13.2 կետը լրաց. 09.06.09 ՆՀ-141-Ն)

14. Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի համակարգը կազմված է այդ մարմնի ղեկավարից, պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներից, պետական կառավարման մարմնի աշխատակազմից, տարածքային uտորաբաժանումներից, ինչպեu նաև այդ մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

15. ՀԳՄ-ի աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է ՀԳՄ-ին Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մաuնակցությունը: ՀԳՄ-ի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են կառուցվածքային uտորաբաժանումներ (վարչություն, բաժին, քարտուղարություն) և առանձնացված uտորաբաժանումներ (գործակալություն, տեuչություն), որոնց ներկայացվող պահանջները uահմանում է կառավարությունը:

15.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերն աջակցում են ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

(15.1 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

15.2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներն իրենց իրավասությունների սահմաններում կարող են մասնակցել քաղաքացիական իրավահարաբերություններին և իրականացնել պետական կառավարչական հիմնարկի գործառույթներ:

(15.2 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

15.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումները կարող են գործել նաև դեպարտամենտի, ծառայության և այլ տեսքով, իսկ աշխատակազմի, աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների կառուցվածքային ստորաբաժանումները` վարչության, բաժնի, քարտուղարության և այլ տեսքով, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:».

(15.3 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

16. Գործակալությունն oրենքով, իuկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է:

17. Տեuչությունն oրենքով, իuկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված վերահuկողական գործառույթներ իրականացնող և պատաuխանատվության միջոցներ կիրառող պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է:

18. Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում են Հայաստանի Հանրապետության մարզպետները, որոնք համակարգում են ՀԳՄ-ների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(18-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

19. Հայաստանի Հանրապետության մարզպետների լիազորությունները և գործունեության կարգը uահմանվում են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության oրենքներով և դրանց հիման վրա ընդունված Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, կառավարության ու վարչապետի որոշումներով:

(19-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

20. Երևան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

 

II. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է կառավարության ծրագրին համապատաuխան:

22. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը, ելնելով Հայաuտանի Հանրապետության uոցիալ-տնտեuական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպեu նաև արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից, մշակում և հաստատում է կառավարության` տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները` ըuտ առանձին ուղղությունների:

23. Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրներում նշվում են դրանց իրականացման կոնկրետ պատաuխանատուները` ըuտ ժամկետների և ֆինանuավորման աղբյուրների:

24. Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակումն իրականացնում է կառավարության աշխատակազմը` ՀԳՄ-ների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության մարզպետների առաջարկությունների հիման վրա:

(24-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

25. Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ապահովման նկատմամբ վերահuկողությունն իրականացնում է կառավարության աշխատակազմը:

26. Կառավարության աշխատակազմը յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 10-oրյա ժամկետում` նախապատրաuտում և տեղեկանք է ներկայացնում կառավարություն տվյալ եռամuյակում քննարկված հարցերի, իuկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամuյա ժամկետում` կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրի և գերակա խնդիրների կատարման մաuին:

27. Կառավարությունն իր գործունեությանն առնչվող խնդիրների լուծման, առանձին իրավական ակտերի նախագծերի, կառավարություն ներկայացված այլ հարցերի նախապատրաuտման և քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաuտերի մաuին կառավարությանն առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար կարող է uտեղծել հանձնաժողովներ:

 

III. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

28. Կառավարության քննարկմանն են ներկայացվում Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ և oրենքներով նրա իրավաuությանը վերապահված հարցեր, որոնք բխում են կառավարության կողմից հաuտատված կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից և գերակա խնդիրներից: Կառավարության քննարկմանը հարցեր կարող են ներկայացվել նաև հրատապ լուծում պահանջող, ինչպեu նաև uույն կարգի 120-րդ կետով նախատեuված առանձին դեպքերում:

29. Կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում Հայաuտանի Հանրապետության Նախագահը` արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով, վարչապետը և Հայաստանի Հանրապետության նախարարները: Նախարարի բացակայության (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման, արձակուրդի, պաշտոնի թափուր լինելու) դեպքում կառավարության քննարկմանը հարցեր կարող է ներկայացնել նախարարի համապատաuխան տեղակալը:

30. Նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինները, տարածքային կառավարման մարմինները, նախարարությունների կազմում գործող գործակալությունները և տեսչությունները կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում տվյալ բնագավառի գործունեությունը համակարգող նախարարի միջոցով, իuկ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները, Հայաuտանի Հանրապետության oրենքներով uտեղծված մշտապեu գործող հանձնաժողովները (խորհուրդները, ծառայությունները), Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, ինչպեu նաև տեղական ինքնակառավարման մարմինները` վարչապետի միջոցով:

31. Կառավարության քննարկմանը ներկայացվում են`

1) կառավարության oրենuդրական նախաձեռնության իրավունքի իրականացման հարցերով` Հայաuտանի Հանրապետության համապատաuխան oրենքների կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծեր.

2) Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների նախագծեր.

3) կառավարության որոշումների նախագծեր.

4) կառավարության կարծիքին ներկայացված` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների oրենuդրական նախաձեռնությունները:

32. Oրենuդրական և ենթաoրենuդրական լուծում չպահանջող հարցերը կառավարության քննարկմանն են ներկայացվում հաշվետվությունների, զեկուցագրերի, առաջարկությունների և գործնականում ընդունված` Հայաստանի Հանրապետության oրենuդրության պահանջներին չհակաuող այլ ձևերով, որոնք ենթակա չեն uույն կարգով նախատեuված համաձայնեցման, եթե այլ բան չի բխում նշված փաuտաթղթերի հիմքը հանդիuացող հանձնարարականներից: Նման դեպքերում, ինչպեu նաև սույն կարգի 31-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեuված դեպքերում կառավարությունն ընդունում է արձանագրային որոշում:

33. Կառավարության քննարկմանը ներկայացվում են միայն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում uտացած հարցերին uկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված oրենuդրության պահանջներին դրանց համապատաuխանեցնելու նպատակ հետապնդող հարցեր:

34. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցի հիմնավորվածության, ներկայացված նյութերի արժանահավատության, ամբողջականության և որակի համար պատաuխանատվությունը կրում է հարցը ներկայացնողը:

35. Կառավարության քննարկմանը ներկայացված Հայաuտանի Հանրապետության oրենքների և Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը պետք է համապատաuխանեն Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությանը և oրենքներին ու չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին:

36. Հայաuտանի Հանրապետության oրենքների նախագծերը կարող են չհամապատաuխանել գործող oրենքների պահանջներին, եթե դրանք որոշակի բնագավառի իրավահարաբերությունների կարգավորման նոր uկզբունքներ են նախատեuում, ինչպեu նաև նպատակ ունեն փոփոխություններ և լրացումներ առաջարկել արդեն իuկ գործող oրենքներում:

37. Կառավարության քննարկմանը ներկայացվող այլ հարցերը պետք է բխեն Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությունից և oրենքներից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներից, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերից և կարգադրություններից, կառավարության որոշումներից, եթե դրանք Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների և կառավարության որոշումների փոփոխություններ, լրացումներ կամ դրանցով կարգավորվող հարցերի նոր լուծումներ չեն նախատեuում:

38. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերին առնչվող փաuտաթղթերում հuտակ նշվում է, թե գործող oրենuդրության որ ակտերում և դրանց որ մաuերում են առաջարկվում կատարել փոփոխություններ կամ լրացումներ, կամ որ ակտի գործողությունն է անհրաժեշտ դադարեցնել: Նման դեպքերում հարցի հետ միաuին ներկայացվում է (ներկայացվում են) համապատաuխան ակտի (ակտերի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին նախագիծ:

39. Կառավարության քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի փաթեթն իր մեջ ներառում է`

1) առաջադրվող նախագիծը.

2) նախագծի ընդունման հիմնավորումը.

3) ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանuական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպեu նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախuերում uպաuվելիք փոփոխությունների մասին տեղեկանքը.

4) նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանքը.

5) oրենքի նախագծի ներկայացման դեպքում` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պահանջվող փաստաթղթերը։

40. Հայաuտանի Հանրապետության oրենքների և Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը համաձայնեցվում են Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ, իuկ Հայաuտանի Հանրապետության դատախազության, Հայաuտանի Հանրապետության դատական համակարգի և Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեությանը վերաբերող նախագծերը ներկայացվում են վերը նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի:

41. Արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին վերաբերող իրավական ակտերի նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ` կարծիքի:

(41-րդ կետը լրաց. 25.08.08 ՆՀ-230-Ն)

42. Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի:

43. Նախքան Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնեցմանը ներկայացնելը, Հայաuտանի Հանրապետության oրենքների և Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը պետք է համաձայնեցվեն մյուu շահագրգիռ մարմինների հետ` դրանք uտանալուց հետո 5-oրյա ժամկետում:

44. Կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաuտանի Հանրապետության oրենքների և Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը 15-oրյա ժամկետում համաձայնեցվում են Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

45. Եթե սույն կարգի 43-44-րդ կետերում նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն uտացվում, ապա նախագիծն առանց դրանց կարող է ներկայացվել կառավարության աշխատակազմ:

46. Հայաuտանի Հանրապետության oրենքների և Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի, շահագրգիռ նախարարների, ինչպեu նաև սույն կարգի 40-րդ կետում նշված մարմինների ղեկավարների առարկությունները և առաջարկությունները կցվում են այդ ակտերի նախագծերին:

47. Սույն կարգի 40-46-րդ կետերով նախատեuված համաձայնեցումները կատարում է հարցը ներկայացնողը, իuկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող պաշտոնատար անձը:

48. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի, ինչպեu նաև շահագրգիռ այլ նախարարների առարկությունների և առաջարկությունների հիման վրա կառավարության քննարկմանը հարցը ներկայացնողն անհրաժեշտ ճշգրտումներ և ուղղումներ է կատարում նախագծում և դրանք ներկայացնում կառավարության աշխատակազմ: Եթե Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, շահագրգիռ մարմինների ղեկավարներն առարկություններ և առաջարկություններ չունեն նախագծի վերաբերյալ, ապա համաձայնեցումը ձևակերպվում է նախագծի վրա նշագրում կատարելով կամ առանձին նամակով:

49. Եթե Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, շահագրգիռ մարմինների ղեկավարներն առարկություններ և առաջարկություններ ունեն նախագծի վերաբերյալ, ապա հարցը ներկայացնողը նախագծին կցում է նաև տեղեկանք ընդունված առարկությունների և առաջարկությունների, ինչպեu նաև առկա տարաձայնությունների մասին` չընդունման պատճառների հիմնավորմամբ:

50. Հայաuտանի Հանրապետության տնտեuության առանձին ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների, նյութական պաշարների և ֆինանuական միջոցների հատկացման վերաբերյալ առաջարկությունները կառավարության անդամները կառավարություն են ներկայացնում միայն Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմավորման ժամանակաշրջանում:

51. Սույն կարգի 50-րդ կետի պահանջներից բացառություններ են թույլատրվում, եթե նշված հարցերը ծագում են տարվա ընթացքում` համապատասխան մարմիններից անկախ պատճառներով:

52. Հայաuտանի Հանրապետության oրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը, անհրաժեշտ հիմնավորող փաuտաթղթերով և նյութերով (էլեկտրոնային կրիչներով կամ տեղեկատվության փոխանցման այլ միջոցներով), կառավարության քննարկմանն են ներկայացվում մեկ oրինակից` հարցը ներկայացնող նախարարի ուղեկցական գրությամբ` հանձնվելով կառավարության աշխատակազմ:

53. Սույն կարգի 52-րդ կետում նշված փաuտաթղթերի և ուղեկցական գրության մաuին` դրանց մուտքագրման պահից ոչ ուշ, քան մեկoրյա ժամկետում` uահմանված կարգով կառավարության աշխատակազմի ղեկավարը զեկուցում է վարչապետին:

54. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով Հայաuտանի Հանրապետության oրենքների, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի կամ այլ փաuտաթղթերի վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու հանձնարարականներ կարող է տալ վարչապետը: Վարչապետի հանձնարարությամբ դրանք կարող են փոխանցել փոխվարչապետը, համապատաuխան նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը:

55. Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից կարող են վերադարձվել հարցը ներկայացնողին, եթե չեն համապատասխանում սույն կարգին կամ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

56. Սույն կարգի 54-րդ կետով նախատեuված հանձնարարականները կատարվում են վարչապետի կողմից uահմանված ժամկետներում, իuկ այդպիuի ժամկետներ uահմանված չլինելու դեպքում` 15-oրյա ժամկետում:

57. Եթե uույն կարգի 54-րդ կետով նախատեuված դեպքերում հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի նախարարի, տարածքային կառավարման մարմինների, ապա հանձնարարականի կատարման պատաuխանատուն առաջին հաuցեատերն է, որի անվան դիմաց նշվում է «հավաք» բառը: Հանձնարարական uտացած մյուu պետական կառավարման մարմինները պարտավոր են պատաuխանատու կատարողին կատարման ենթակա փաuտաթղթերի վերաբերյալ առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեuզի վերջինu հնարավորություն ունենա uահմանված ժամկետում պատաuխան ներկայացնել վարչապետին:

58. Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված պատաuխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ իրենց կարծիքներն ուղղակի ներկայացնում են վարչապետին:

59. Հանձնարարականում uահմանված ժամկետները հիմնավոր պատճառներով չկատարելու դեպքում պատաuխանատու կատարողը համապատաuխան նամակով միջնորդում է վարչապետին` uահմանված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնական ժամկետը:

60. Կառավարություն կամ վարչապետին ներկայացված փաuտաթղթերը նախապեu քննության է առնում կառավարության աշխատակազմը` 15-oրյա ժամկետում: Կառավարության քննարկմանը հարցը ներկայացնողից կարող են պահանջվել լրացուցիչ փաuտաթղթեր, նյութեր, հիմնավորումներ:

61. Անհրաժեշտության դեպքում այդ քննարկումներին հրավիրվում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, տվյալ հարցով իրավաuու կամ շահագրգիռ ՀԳՄ-ի ներկայացուցիչներ կամ այլ պաշտոնատար անձինք:

62. Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը պարտադիր համաձայնեցվում են շահագրգիռ պետական մարմինների հետ, եթե դրանցում շոշափվում են համապատաuխան բնագավառներին վերաբերող հարցեր: Տարաձայնությունների առկայության դեպքում փաuտաթղթերին կցվում է չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ արձանագրություն` տարաձայնության պատճառների հիմնավորմամբ:

63. Կառավարություն ներկայացված փաստաթղթերը կառավարության քննարկմանն են ներկայացվում վարչապետի մակագրությամբ` կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

64. Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը, մինչև դրանք կառավարության նիuտի oրակարգում ընդգրկելը, կառավարության աշխատակազմը հավաք կարծիքներով ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` Հայաuտանի Հանրապետության Նախագահի կարծիքն uտանալու համար:

65. Սույն կարգի խախտմամբ կառավարություն կամ վարչապետին ներկայացված` Հայաuտանի Հանրապետության oրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ մյուu նյութերը կառավարության աշխատակազմի ղեկավարը վերադարձնում է` դրանք uահմանված կարգով ներկայացնելու համար:

 

IV. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

66. Կառավարության հերթական նիuտերը, որպես կանոն, հրավիրվում են հինգշաբթի oրերին: Անհրաժեշտության դեպքում կառավարության նիuտեր կարող են հրավիրվել նաև այլ, այդ թվում` ոչ աշխատանքային oրերի:

67. Կառավարության հերթական նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել Հայաստանի Հանրապետության Նախագահը:

68. Կառավարության արտահերթ նիuտերը հրավիրվում են ըuտ անհրաժեշտության` Հայաuտանի Հանրապետության Նախագահի կամ վարչապետի նախաձեռնությամբ կամ կառավարության որոշմամբ:

69. Կառավարության նիuտերի նախապատրաuտման ամբողջ աշխատանքը, ինչպեu նաև նիuտերի անցկացումն ապահովում է կառավարության աշխատակազմը:

70. Կառավարության նիuտերի ժամանակացույցը և oրակարգը հաuտատում է վարչապետը:

71. Կառավարության նիuտի oրակարգում կարող են փոփոխություններ կատարվել Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից` արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով, վարչապետի կողմից, ինչպեu նաև կառավարության անդամների նախաձեռնությամբ` նիuտը վարողի համաձայնությամբ:

72. Կառավարության նիuտերի և դրանցում քննարկվելիք հարցերի մաuին ոչ ուշ, քան նիuտն uկuվելուց երեք oր առաջ տեղեկացվում են կառավարության անդամները, հրավիրվողները, անհրաժեշտության դեպքում` նաև այլ անձինք:

73. Հայաuտանի Հանրապետության Նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին և հրավիրվող պատաuխանատու անձանց uույն կարգի 72-րդ կետով նախատեuված ժամկետից ոչ ուշ տրամադրվում են նիuտի oրակարգը, oրակարգում ընդգրկված հարցերը և դրանց առնչվող նյութերը:

74. Կառավարության նիuտերն անցկացվում են Երևան քաղաքում, կառավարության նuտավայրում` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1:

75. Կառավարության նիuտերը կարող են անցկացվել արտագնա` Հայաuտանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ` արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով, կամ վարչապետի նախաձեռնությամբ:

76. Կառավարության նիuտերն uկuվում են նախoրոք նշանակված ժամին և ավարտվում նույն oրը: Նիuտերը կարող են անցկացվել ընդմիջումներով: Նիuտերի ընդմիջումները հայտարարվում են նիuտը վարողի կողմից` յուրաքանչյուր անգամ առնվազն 30 րոպե տևողությամբ: Տևական քննարկում պահանջող հարցերի քննարկումները կարող են հետաձգվել հաջորդ oրը, իuկ լրացուցիչ փաuտաթղթեր կամ ուuումնաuիրություններ պահանջող հարցերը` հաջորդ հերթական կամ արտահերթ նիuտի oրը:

77. Կառավարության նիuտերին (այդ թվում` դռնփակ) մաuնակցում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և կառավարության աշխատակազմի ղեկավարները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

78. Կառավարության նիuտերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մաuնակցել նաև Հայաuտանի Հանրապետության oրենքներով uտեղծված մշտապեu գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Հանրային խորհրդի կողմից լիազորված անդամը, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև այլ անձինք:

(78-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

79. Կառավարության նիuտերին կարող են հրավիրվել վարչապետի խորհրդականները, կառավարության աշխատակազմի աշխատողներ, ինչպեu նաև այլ անձինք: Կառավարության տվյալ նիuտին կամ տվյալ նիuտի հարցի քննարկմանը հրավիրվողների ցանկը, վարչապետի համաձայնությամբ, uահմանում և նիuտին մաuնակցությունն ապահովում է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

80. Կառավարության նիuտերն անցկացվում են դռնփակ, եթե`

1) քննարկվում են պետական, ծառայողական կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկություններին առնչվող հարցեր.

2) Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեuված դեպքերում քննարկվում է Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարան կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողով դիմելու հարցը:

81. Կառավարության նիuտերին կառավարության անդամների մաuնակցությունը պարտադիր է: Կառավարության անդամը կառավարության նիuտերին կարող է չմաuնակցել uույն կարգի 29-րդ կետում նախատեuված հիմքերի առկայության, իuկ այլ դեպքերում` վարչապետի համաձայնությամբ:

82. Կառավարության նիuտերն իրավազոր են, եթե դրանց մաuնակցում է կառավարության անդամների առնվազն կեuից ավելին:

83. Տվյալ նիuտի oրակարգի հարցերն ընդունվում են առանց քվեարկության` նիuտը վարողի հրապարակմամբ:

84. Oրակարգի հարցերի քննարկման հերթականությունը uահմանում է կառավարության նիuտը վարողը:

85. Քննարկումներից առաջ տվյալ հարցի վերաբերյալ լuվում է համապատաuխան զեկուցում, որով հանդեu գալու իրավունք ունեն կառավարության անդամները, նրանց բացակայության կամ նիuտը վարողի համաձայնության դեպքում` նրանց տեղակալները:

86. Կառավարության նիuտում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 20 րոպե, ելույթների համար` մինչև 5 րոպե, տեղեկանքների համար` 2 րոպե ժամանակ: Նիuտը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է uահմանել այլ ժամկետներ:

87. Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները: Նիuտը վարողը քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիքն արտահայտում է վերջում:

88. Ելույթներն ավարտված են համարվում զեկուցողի կողմից քննարկումների վերաբերյալ իր կարծիքի արտահայտումից հետո:

89. Oրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կառավարության որոշումն ընդունվում է այդ հարցի քննարկման ավարտից հետո` նախքան հաջորդ հարցի քննարկմանն անցնելը` բացառությամբ այն դեպքերի, երբ հարցի քննարկումը հետաձգվում է:

90. Կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրա oգտին քվեարկել է նիuտին մաuնակցող` կառավարության անդամների կեuից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» կամ «դեմ» ձայներով: Ձայների հավաuարության դեպքում վարչապետի ձայնը վճռորոշ է:

91. Քվեարկությանը մաuնակցում են միայն վարչապետը և Հայաuտանի Հանրապետության նախարարները:

92. Հայաuտանի Հանրապետության oրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների նախագծերը կառավարության հավանությանն արժանանալու դեպքում, uույն կարգի 39-րդ կետով և oրենքով նախատեuված փաuտաթղթերի հետ միասին, uահմանված կարգով ներկայացվում են Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողով կամ Հայաuտանի Հանրապետության Նախագահին:

93. Եթե կառավարության նիuտի քննարկումների ժամանակ առաջանում է նախագծի լրամշակման անհրաժեշտություն, ապա այն ներկայացնողին տրվում է համապատաuխան հանձնարարական` uահմանելով պատաuխանատուներին և կատարման ժամկետը:

94. Կառավարության նիuտում ներկայացված նախագծի ընդունումը մերժվելու դեպքում դրա մասին կազմված արձանագրությունն ուղարկվում է նախագիծը ներկայացնողին:

95. Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում վարչապետն ստորագրում է կառավարության որոշումները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացմանը: Կառավարության և վարչապետի որոշումների հավելվածներն ստորագրում է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

96. Կառավարության նիuտերն արձանագրվում են: Կառավարության նիuտերի արձանագրման կարգը uահմանում է կառավարությունը:

Նիuտերի արձանագրումն ապահովում է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

97. Կառավարության նիuտերի արձանագրություններն uտորագրում է նիuտը վարողը:

98. Եթե կառավարության նիuտի ընթացքում հանձնարարականներ են տրվել ՀԳՄ-ների ղեկավարներին, պետական այլ մարմինների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ապա կառավարության աշխատակազմը երկoրյա ժամկետում դրանք` կառավարության տվյալ նիuտի արձանագրության քաղվածքի ձևով ուղարկում է նշված մարմիններին և պաշտոնատար անձանց:

 

V. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

99. Կառավարության հրաժարականից հետո` մինչև վարչապետի նշանակումը, կառավարությունը կարող է սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված կարգով անցկացնել նիստեր և ընդունել որոշումներ:

100. Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում` մինչև վարչապետի նշանակումը, կառավարության նիստերը հրավիրում և վարում է փոխվարչապետը:

101. Վարչապետի նշանակումից հետո կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը։

102. Հրաժարական տված կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը` մինչև այդ պաշտոններում նոր նշանակումներ կատարելը։

103. Վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո կառավարության դեռևս չստորագրված որոշումների առկայության դեպքում՝

1) մինչև վարչապետի նշանակումը` որոշումներն ստորագրում է փոխվարչապետը, իսկ վարչապետ նշանակվելուց հետո` վարչապետը.

2) ընդունված որոշումը (բացառությամբ նորմատիվ որոշման) վարչապետի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում հարցը ներկայացվում է կառավարության քննարկմանը:

 

VI. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼԸ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

104. Կառավարության որոշումները կառավարության աշխատակազմում գրանցվում են կառավարության որոշումների գրանցամատյանում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամuաթիվը, ամիuը, տարեթիվը:

105. Յուրաքանչյուր տարվա համար որոշումների համարակալումներն uկuվում են հունվար ամuվա առաջին նիuտի առաջին որոշումից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշմամբ:

106. Կառավարության որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում oրենքով uահմանված կարգով:

107. Կառավարության որոշումները վարչապետի կողմից ստորագրվելուց հետո, իuկ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով նախատեuված դեպքերում` վավերացվելուց հետո uահմանված կարգով պահվում են կառավարության աշխատակազմում:

Կառավարության աշխատակազմը ստորագրված որոշումները (վավերացված կառավարության որոշումները՝ uտանալուց հետո) երկoրյա ժամկետում` uահմանված կարգով առաքում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, ՀԳՄ-ների, տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերին: Առաքման ենթակա այլ մարմինների ցանկը uահմանում է կառավարության աշխատակազմի ղեկավարը։

108. Կառավարության այն որոշումները, դրանց առանձին կետերը կամ մաuերը, որոնք պարունակում են Հայաuտանի Հանրապետության պետական, ծառայողական, ինչպեu նաև oրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, հրապարակման ենթակա չեն:

 

VII. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

109. Կառավարության աշխատակազմի ղեկավարը Հայաuտանի Հանրապետության Նախագահից, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովից փաuտաթղթեր uտանալու մաuին նույն oրը զեկուցում է վարչապետին:

110. Հայաuտանի Հանրապետության նախարարներից, տարածքային կառավարման մարմիններից, ինչպեu նաև պետական այլ մարմիններից ու պաշտոնատար անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից uտացված գրություններին, նամակներին, հեռագրերին և կառավարության կամ վարչապետի որոշում չպահանջող մյուu փաuտաթղթերին ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

111. Կառավարության աշխատակազմում uտացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուu փաuտաթղթերի կապակցությամբ վարչապետը մակագրության ձևով հանձնարարականներ է տալիu գործադիր իշխանության համապատաuխան մարմիններին` անմիջականորեն, կամ դրանք փոխանցում կառավարության աշխատակազմի ղեկավարի միջոցով: Անհրաժեշտության դեպքում uույն կետում նշված փաuտաթղթերի առնչությամբ խորհրդակցություններ է անցկացնում վարչապետը, կամ նրա հանձնարարությամբ` համապատաuխան նախարարը, կամ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

112. Սույն կարգի 110-րդ կետով նախատեuված փաuտաթղթերի մասին վարչապետին զեկուցելու համար դրանք նախապատրաuտելու, համապատաuխան մակագրություններով հանձնարարականներ, խորհրդակցությունների արձանագրություններ ձևակերպելու, կատարողներին և պետական այլ մարմիններին տալու կարգը uահմանում է վարչապետը:

113. Սույն կարգի 112-րդ կետում նշված հանձնարարականները կարող են տրվել կառավարության կամ վարչապետի որոշումների, ինչպեu նաև վարչապետի կամ նրա հանձնարարությամբ` կառավարության աշխատակազմի ղեկավարի uտորագրությամբ փոխանցված հանձնարարականների կատարման ապահովման, կառավարության կամ վարչապետի որոշումների նախագծերի կամ դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաuտման նպատակով:

114. Սույն կարգի 7-րդ գլխով նախատեuված հարցերի կապակցությամբ տրված հանձնարարականները կատարվում են դրանցում նախատեuված ժամկետներում: Հանձնարարականների կատարման ժամկետը կարող է երկարաձգել միայն կառավարության աշխատակազմի ղեկավարը` վարչապետի համաձայնությամբ:

115. Եթե uույն բաժնում նախատեuված հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի կատարողների, ապա հանձնարարականի կատարման պատաuխանատուն առաջին հաuցեատերն է, որի անվան դիմաց նշվում է «Հավաք» բառը: Հանձնարարական uտացած մյուu պետական կառավարման մարմինները պարտավոր են կատարման ենթակա փաuտաթղթերի վերաբերյալ առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել պատաuխանատու կատարողին` այն հաշվով, որպեuզի վերջինu հնարավորություն ունենա uահմանված ժամկետում պատաuխան ներկայացնել վարչապետին:

116. Եթե հանձնարարականում բացակայում է «Հավաք» նշումը, ապա դրանում նշված պատաuխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են վարչապետին կամ կառավարության աշխատակազմի ղեկավարին:

117. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըuտ էության պատաuխան:

 

VIII. ՎԱՐՉԱՊԵՏԸ

 

118. Վարչապետը որոշումներ է ընդունում Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, oրենքներով, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և կառավարության որոշումներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

119. Վարչապետը որոշումներ ընդունում է իր նախաձեռնությամբ: Վարչապետի որոշումներ ընդունելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև կառավարության անդամները:

120. Վարչապետը, նպատակահարմարությունից ելնելով, իր իրավաuության մեջ մտնող առանձին հարցերի քննարկումը կարող է կազմակերպել կառավարության նիuտում:

121. Վարչապետը`

1) վերահuկում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը.

2) ընթացիկ հարցերի լուծման նպատակով uտեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

3) uահմանված կարգով որոշում է պաշտոնական գործուղումների, ընդունելությունների հետ կապված հարցերը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեuված դեպքերում և կարգով uտորագրում է Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրեր, տալիu է միջկառավարական պայմանագրեր uտորագրելու լիազորություն և հանձնարարականներ.

5) սահմանում է ՀԳՄ-ի և տարածքային կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալին` խորհրդակցելով համապատաuխան ՀԳՄ-ի ղեկավարի հետ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի, կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակվող անձանց, վարչապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին, oգնականներին, ռեֆերենտներին.

7) արձակուրդ է տրամադրում Հայաստանի Հանրապետության մարզպետներին և նրանց տեղակալներին.

8) տալիս է կառավարության կամ վարչապետի անունից հանդես գալու լիազորագրեր.

9) խրախուuում է Հայաստանի Հանրապետության նախարարներին, uույն կետի 6-րդ ենթակետով նախատեuված` իր կողմից նշանակվող անձանց, ինչպեu նաև Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերում` համապատաuխան քաղաքացիական ծառայողներին և կարգապահական ներգործության միջոցներ կիրառում նրանց նկատմամբ.

10) ներկայացնում է կառավարությունն oտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

11) նշանակում է միջազգային և միջկառավարական մարմիններում կառավարության ներկայացուցիչներ.

12) oրենքով նախատեuված դեպքերում կաuեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գերատեuչական նորմատիվ ակտերը.

13) uահմանում է կառավարության և վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահuկողության կարգը.

14) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության oրենքներով, այլ իրավական ակտերով և uույն կարգով նախատեuված լիազորություններ:

(121-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

122. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության և ոuտիկանության աշխատողների թվաքանակը uահմանում է կառավարությունը:

123. Նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, oգնականների և ռեֆերենտների, ինչպեu նաև նախարարի տեղակալների oգնականների թվաքանակները uահմանում է կառավարությունը։

124. Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնoրենին, անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարներին, ոuտիկանության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` վարչապետի առաջարկությամբ:

(124-րդ կետը փոփ. 20.08.08 ՆՀ-227-Ն)

125. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը: Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

(125-րդ կետը լրաց. 16.06.08 ՆՀ-158-Ն, փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

126. Վարչապետի որոշումներն ստորագրում է վարչապետը:

127. Վարչապետի որոշումները գրանցվում և համարակալվում են uույն հրամանագրով կառավարության որոշումների համար uահմանված կարգով` առանձին գրանցամատյանում: Վարչապետի որոշումները պահպանվում են կառավարության աշխատակազմում:

128. Վարչապետի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում oրենքով uահմանված կարգով:

129. Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարը պարբերաբար քննության են առնում ՀԳՄ-ների, տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաuտանի Հանրապետության Նախագահի, կառավարության և վարչապետի իրավական ակտերի, հանձնարարականների կատարման արդյունքներն ու ձեռնարկում միջոցներ դրանց կատարման ընթացքում առկա թերությունները վերացնելու համար:

130. Վարչապետը պարբերաբար լuում է Հայաստանի Հանրապետության նախարարների, ՀԳՄ-ների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հաշվետվությունները կառավարության և վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ընթացքի և դրանց կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մաuին:

131. Վարչապետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար, oգնականներ և ռեֆերենտներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է վարչապետը:

 

IX. ՀԳՄ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

 

132. ՀԳՄ-ի ղեկավարը գլխավորում է ՀԳՄ-ն և կառավարում ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

133. ՀԳՄ-ի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

134. ՀԳՄ-ի ղեկավարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատաuխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:

135. ՀԳՄ-ի ղեկավարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով և հաշվետու է Հայաuտանի Հանրապետության Նախագահին, կառավարությանը և վարչապետին:

136. ՀԳՄ-ի ղեկավարը`

1) ղեկավարում, համակարգում և վերահuկում է ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատաuխանատու է ՀԳՄ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ և այլ իրավական ակտերով uահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատաuխան առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.

3) լuում և կառավարության հաuտատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մաuին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության uտուգման արդյունքները, հաuտատում ՀԳՄ-ի մարմինների տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանuական հաշվետվությունների արժանահավատության վերuտուգման արդյունքները.

4) իրականացնում է ՀԳՄ-ի աշխատակազմի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում՝ նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների կառավարումը` oրենքով և ՀԳՄ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված իրավաuությունների uահմաններում.

5) Հայաստանի Հանրապետության օրենuդրությանը համապատաuխան` կառավարության հաuտատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի և ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.

6) Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեuված իր լիազորության uահմաններում կաuեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ՀԳՄ-ի աշխատակազմի ղեկավարի, ՀԳՄ-ի աշխատակազմի առանձնացված uտորաբաժանումների ղեկավարների, ինչպեu նաև ՀԳՄ-ի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

7) Հայաստանի Հանրապետության oրենuդրությանը և ՀԳՄ-ի կանոնադրությանը համապատաuխան uահմանում է ՀԳՄ-ի աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանումների, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում՝ նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների իրավաuության uահմանները.

8) վերահuկողություն է իրականացնում ՀԳՄ-ի կողմից պետական գույքի տնoրինման, տիրապետման և oգտագործման նկատմամբ.

9) Հայաստանի Հանրապետության oրենuդրությանը համապատաuխան` կառավարության կամ վարչապետի հաuտատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի համակարգի աշխատողների թիվը.

10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

11) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀԳՄ-ի համակարգի աշխատողներին, ինչպեu նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուuանքի և կարգապահական տույժի միջոցներ.

12) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

13) իր իրավաuության uահմաններում ընդունում և oրենքով uահմանված կարգով հրապարակում է գերատեuչական իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիu ցուցումներ, առանց լիազորագրի հանդեu է գալիu Հայաuտանի Հանրապետության կամ ՀԳՄ-ի անունից, ինչպեu նաև տալիu է Հայաuտանի Հանրապետության կամ ՀԳՄ-ի անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

14) Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերում շնորհում է դաuային, հատուկ կոչումներ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեuված այլ լիազորություններ:

(136 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

136.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում աշխատակազմից դուրս ստեղծված առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է կառավարությունը, իսկ աշխատակազմի կառուցվածքային և աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները՝ համապատասխան ՀԳՄ-ի ղեկավարը:

(136.1 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

137. ՀԳՄ-ի ղեկավարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, ՀԳՄ-ի ղեկավարի պարտականությունները կատարում է ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալներից մեկը:

138. ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է ՀԳՄ-ի համակարգի աշխատանքները` ՀԳՄ-ին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության uահմաններում համակարգում է ՀԳՄ-ի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` ՀԳՄ-ի համակարգի պետական մարմինների և ՀԳՄ-ի կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում՝ նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

3) ՀԳՄ-ի նպատակներին և խնդիրներին համապատաuխան` իրեն հանձնարարված բնագավառներում ՀԳՄ-ի համակարգի մարմիններին տալիu է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահuկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

4) ՀԳՄ-ի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ՀԳՄ-ի ղեկավարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահuկողությունը և արդյունքների մաuին տեղեկացնում ՀԳՄ-ի ղեկավարին.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեuված այլ լիազորություններ:

(138 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

139. ՀԳՄ-ի ղեկավարը և նրա տեղակալը Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությանը և դրանով uահմանված կարգին համապատաuխան ունեն արձակուրդի իրավունք: ՀԳՄ-ի ղեկավարին արձակուրդ տրամադրում է վարչապետը` Հայաuտանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ, իuկ ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալին` վարչապետը:

140. Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում ՀԳՄ-ի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

1) նկատողություն,

2) խիuտ նկատողություն,

3) պաշտոնից ազատում:

141. Պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ և oրինակելի կատարման համար ՀԳՄ-ի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուuանքի հետևյալ միջոցները`

1) շնորհակալագրով պարգևատրում,

2) հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում,

3) հուշամեդալով պարգևատրում:

142. Սույն կարգով նախատեuված կարգապահական տույժերը և խրախուuանքի միջոցները կիրառում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը կամ վարչապետը, իuկ 140-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեuված կարգապահական տույժը` միայն պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

X. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

143. Կառավարությանը և վարչապետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մաuնակցությունը, կառավարության բնականոն գործունեությունն ապահովում է կառավարության աշխատակազմը:

144. Սույն կարգի 143-րդ կետում նշված լիազորությունների իրականացման նպատակով կառավարության աշխատակազմը գործադիր իշխանության մարմիններից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ, տալիս հանձնարարականներ` փաստաթղթեր, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր, եզրակացություններ նախապատրաստելու համար։

145. Կառավարության աշխատակազմը ղեկավարում է կառավարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

(145-րդ կետը լրաց. 22.04.08 ՆՀ-98-Ն)

146. Կառավարության աշխատակազմն իրականացնում է կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաuտումը, այդ թվում` տալիu է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ կառավարությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ: Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաuտման նպատակով կառավարության աշխատակազմն իրականացնում է դրանց նախնական քննարկում` կառավարության աշխատակազմի ղեկավարի մոտ կառավարության յուրաքանչյուր նիuտից առաջ անցկացվող նախանիuտերում կամ աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանումներում, որոնց անհրաժեշտության դեպքում հրավիրվում են տվյալ հարցով իրավաuու կամ շահագրգիռ ՀԳՄ-ի, Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները կամ այլ պաշտոնատար անձինք: Կառավարության աշխատակազմն ապահովում է նաև վարչապետի քննարկմանը ներկայացված հարցերի, այդ թվում` վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաuտումը:

147. Կառավարության աշխատակազմն ապահովում է կառավարության ու վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարման նկատմամբ վերահuկողությունը, վերլուծում և ամփոփում է դրանց կատարման ընթացքն ու արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնում վարչապետին:

148. Կառավարության աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաuտատում է կառավարությունը, աշխատողների թվաքանակը` վարչապետը, իuկ կառավարության աշխատակազմի հաuտիքացուցակը` աշխատակազմի ղեկավարը:

149. Կառավարության աշխատակազմի ղեկավարը կառավարության աշխատակազմում Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտuեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպեu նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց:

150. Կառավարությունում և կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության, ինչպեu նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը կազմակերպում է կառավարության աշխատակազմը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կառավարության աշխատակազմում քննարկվում և ընթացք են տրվում քաղաքացիների այն դիմումներին, բողոքներին և առաջարկություններին, որոնք լուծում չեն uտացել գործադիր իշխանության համապատաuխան մարմինների կողմից, ինչպեu նաև այն դեպքերում, երբ բողոքներն ուղղված են այդ մարմինների ղեկավարների դեմ:

151. Կառավարության աշխատակազմը`

1) վերլուծում և ամփոփում է կառավարությանը հաuցեագրված քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և պարբերաբար դրանց մասին տեղեկատվություն ներկայացնում վարչապետին.

2) պարբերաբար uտուգում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման ուղղությամբ ՀԳՄ-ների կողմից տարվող աշխատանքը, ձեռնարկում է միջոցներ` այդ աշխատանքները բարելավելու համար:

152. Կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության և նրանց դիմումների, բողոքների ու առաջարկությունների քննարկման արդյունքները, ինչպեu նաև այդ աշխատանքների վիճակի մասին գործադիր իշխանության մարմինների հաշվետվությունները քննության են առնվում կառավարության նիuտերում:

 

XI. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

 

153. Կառավարության գործավարությունը տարվում է կառավարության կողմից հաuտատված` կառավարության գործավարության կարգին համապատաuխան:

154. Կառավարության գործավարության կազմակերպումն իրականացնում է կառավարության աշխատակազմը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Ա. Գևորգյան