Գլխավոր տեղեկություն
Համար
N 929-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.18/24(593).1 Հոդ.801
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2017 թվականի N 929-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի և 14-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սերվերների ծրագրային սպասարկման և ծրագրային համակարգերի ապահովման մշակման, սպասարկման և զարգացման հետ կապված աշխատանքների տարեկան սպասարկման ծառայությունների մատուցման համար 2017 թվականի հունվարի 26-ին կնքված N ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ ՀԿ ԳԱԿ-ՇՀԾՁԲ 15/6 պայմանագրով ստանձնած պարտավորությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը 2017 թվականին հատկացնել 9000.0 հազ. դրամ, այդ թվում՝ ինն ամսում՝ 4800.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 8

Երևան

 

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 3-ի N 929-Ն որոշման


 

Հավելված N 2 

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 3-ի N 929-Ն որոշման


 

Հավելված N 3 

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 3-ի N 929-Ն որոշման


 

Հավելված N 4 

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 3-ի N 929-Ն որոշման


 

Հավելված N 5 

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 3-ի N 929-Ն որոշման


 

Հավելված N 6 

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 3-ի N 929-Ն որոշման