ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՀ-174-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի`
1) 13.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.2-րդ կետով.
«13.2. ՀԳՄ-ների առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀԳՄ-ների ղեկավարներին կից կարող են ստեղծվել խորհրդակցական մարմիններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել Հանրային խորհրդի անդամներ:».
2) 18-րդ, 19-րդ, 24-րդ և 121-րդ կետերից համապատասխանաբար հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)», «և Երևանի քաղաքապետի», «(Երևանի քաղաքապետի)» և «(Երևանի քաղաքապետին)» բառերը.
3) 78-րդ կետում «և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը,» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Հանրային խորհրդի կողմից լիազորված անդամը,» բառերով.
4) 125-րդ կետի 3-րդ նախադասությունը հանել:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունիսի 9 Երևան ՆՀ-141-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|