Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-01.01.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.15/26(595).1 Հոդ.274
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.07.2017
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

 «Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317315

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հուլիսի 2017 թ.

թիվ 14-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 30-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2017 թվականի
հուլիսի 14-ի թիվ 14-Ն որոշման

 

ՁԵՎ 1-հաշվառում

(եռամսյակային)

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20   թ. __________________ եռամսյակ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. hունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ___________________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը _________________________________________________________ |__|__|__|__|

(գործունեության իրականացման վայրը)

(փոստային դասիչը)


Մարզը _____________________________________________________________________|__|__|

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Համայնքը/Վարչական շրջանը ________________________________________________|__|__|__|

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________________________________

____________________________________________________________________|__|__|__|__|__|

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Պետական գրանցման (հաշվառման) համարը |__|___|___|___|___|___|___|___|___|___|___|__|
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

|___|___|___|___|___|___|___|___|

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

|___|___|___|___|___|___|___|___|

Հեռախոսահամար(ներ) _____________________________________________________
 
Էլեկտրոնային փոստ _____________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Ցուցանիշ

Տողի համարը

Գործող օբյեկտներ

Աշխատողների
միջին ամսական թվաքանակը
 (մարդ)
 (տասնորդական ճշտությամբ)

քանակը
(միավոր)

առևտրային մակերեսը
(քառ.մ)

Ա

Բ

1

2

3

Ընդամենը,
(115, 120, 125, 130, 135, 140,145 տողերի գումարը)

110

     

 այդ թվում`
Խանութներ, ընդամենը
(115.1, 115.2, 115.3 տողերի գումարը)

115

     

 այդ թվում` պարենային

115.1

     

 ոչ պարենային

115.2

     

 ոչ մասնագիտացված

115.3

     

 Կրպակներ

120

     

 Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտներ, ընդամենը
(125.1, 125.2 տողերի գումարը )

125

     

այդ թվում` բենզալցման կայաններ

125.1

     

գազալցման կայաններ

125.2

     

Առևտրի կենտրոններ

130

     

Սպառողական ապրանքների շուկաներ

135

     

Տոնավաճառներ

140

     

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ

145

     

Ղեկավար

______________________

(Ազգանուն, անուն)

___________________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________

(Ազգանուն, անուն)

___________________

(Ստորագրություն)

« _ _ » ______ ____20___թ.

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2017 թվականի
հուլիսի 14-ի թիվ 14-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» 1-հաշվառում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում` առանձին եռամսյակների համար (ոչ աճողական):

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվությունը ներառում է առևտրի օբյեկտների հետևյալ հիմնական տեսակները.

1) Խանութներ (պարենային, ոչ պարենային, ոչ մասնագիտացված),

2) Կրպակներ,

3) Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտներ (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր),

4) Առևտրի կենտրոններ,

5) Սպառողական ապրանքների շուկաներ,

6) Տոնավաճառներ,

7) Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ,

8) Մեծածախ առևտրի օբյեկտներ:

Օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

6. Խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ:

1) Խանութի առևտրական դահլիճ` խանութի առևտրական տարածքի հատուկ սարքավորված հիմնական մաս, որը նախատեսված է գնորդների սպասարկման համար:

7. Կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ:

8. Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտ` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) կայան:

9. Առևտրի կենտրոն` առևտրի իրականացման կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավորվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ:

10. Սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք:

11. Տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրերում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք:

12. Գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք:

13. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը, երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Սյունակ 1-ում լրացվում է գործող օբյեկտների քանակը:

15. Սյունակ 2-ում լրացվում է գործող օբյեկտների զբաղեցրած առևտրական մակերեսը:

Առևտրական տարածք է համարվում խանութների համար առևտրական դահլիճի (ներառյալ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների համար` ամբողջ մակերեսը:

16. «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» սյունակի ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է որոշվում է՝ հաշվետու եռամսյակի բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը եռամսյակի ամիսների թվին` 3 -ի, բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

17. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ: