ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2017 թվականի N 954-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետը «բաժինները» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսների և գնումների գործընթացների վարչությունը՝ հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական, ինչպես նաև գնումների գործընթացների բաժիններ.» բառերով.
2) որոշման 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «ունենան» բառից հետո լրացնել «առնվազն» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|