Գլխավոր տեղեկություն
Համար
N 736-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.07.2017-30.08.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2016 թվականի N 736-Ա

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ 86-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 11

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
օգոստոսի 11-ի N 736-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական հիմք

1.

«Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
հունիսի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի
1-ին մասի 33-րդ կետ

2.

«Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
հունիսի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի
2-րդ մաս

3.

«Հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի
2-րդ մաս

4.

«Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ դեղերի փոխհատուցման և հատկացման կարգը սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2018 թ.
մարտի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

5.

«Դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման կարգը, անդամների առավելագույն թիվը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2018 թ.
մայիսի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի
4-րդ մաս

6.

«Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2018 թ.
ապրիլի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասեր

7.

«Կլինիկական փորձարկումների թույլտվության տրամադրման, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող փորձաքննության կարգերը և պահանջվող փաստաթղթերի ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 24-ի N 63 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
նոյեմբերի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի
3-րդ մաս

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի
2-րդ, 10-րդ մասեր

9.

«Հայաստանի Հանրապետությունում դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև գրանցումը, վերագրանցումը, հավաստագրի ժամկետի երկարաձգումը մերժելու, կասեցնելու, ուժը կորցրած ճանաչելու, այդ նպատակներով իրականացվող փորձաքննությունների կարգերը, նոր գրանցում չպահանջող փորձաքննությունների ցանկը, մասնագիտական դիտարկման և այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
հունիսի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի
2-րդ, 10-րդ, 17-րդ, 20-րդ մասեր

10.

«Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2016 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ, 15-րդ, 22-րդ, 26-րդ մասեր, 27-րդ մասի 8-րդ, 9-րդ, 12-րդ կետեր և 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետ

11.

Դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման, պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաև դեղերի արտադրության լիցենզավորման նպատակով փորձաքննության իրականացման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և 2013 թվականի սեպտեմբերի 23-ի N 1089-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
սեպտեմբերի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին»
ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասեր

12. (կետն ուժը կորցրել է 14.07.17 N 768-Ա)

13.

«Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
հունիսի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 10-րդ մասեր

14.

«Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
օգոստոսի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մաս

15.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
սեպտեմբերի 1-ին
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մաս

16.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
սեպտեմբերի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մաս

17.

«Մեծածախ իրացման լիցենզիա ստացած մատակարարի հավաստագրման նպատակով մասնագիտական դիտարկման և հավաստագրի տրամադրման կարգը, ինչպես նաև մեծածախ իրացման լիցենզավորման նպատակով փորձաքննության կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
սեպտեմբերի 1-ին
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մաս

18.

«Դեղատոմսերի դուրսգրման և դեղերի բացթողնման (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, բժշկության և դեղագործության մեջ ընդունված դեղի բաղադրատարրերի նշումների լատինական կրճատումները, դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը, դեղի առևտրային անվանումով դեղատոմսի դուրսգրման հիմնավորման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
հունիսի 1-ին
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մաս

19.

«Անասնաբուժական դեղատների գործունեությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ մաս

20.

«Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
հունիսի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մաս

21.

«Ազգային դեղամատյանը հրապարակելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2016 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի
7-րդ մաս

22.

«Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մաս

23.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
դեկտեմբերի 1-ին
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մաս

(հավելվածը խմբ. 16.05.17 N 443-Ա, խմբ., փոփ. 14.07.17 N 768-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան