ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2017 թվականի N 919-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 615 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 843-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 6-րդ կետում «բաժին» բառը փոխարինել «բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ» բառերով.
2) 6-րդ, 8-րդ կետերում և N 1 ձևի 1-ին կետում «աշխատողի» և «աշխատողը» բառերը փոխարինել «ծառայողի» և «ծառայողը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օդանավակայաններ ուղևորների կողմից զենքի փոխադրման դեպքերում օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչը հաշվառման ժամանակ ուղևորի կողմից զենքի փոխադրման մասին հայտնելուց հետո անմիջապես տեղեկացնում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին տվյալ չվերթով զենքի փոխադրման մասին, որից հետո ոստիկանության համապատասխան ծառայողն ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ, որտեղ ստուգվում են ուղևորի անձը հաստատող փաստաթղթերը, ծառայողական զենքի դեպքում՝ գործուղման թերթիկը, իսկ քաղաքացիական զենքի դեպքում՝ տվյալ զենքը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու թույլտվությունը։ Ոստիկանության ծառայողն ստուգում է նաև զենքը, դրա տեսակի, մոդելի, համարի համապատասխանությունը փաստաթղթերի մեջ նշված տվյալներին, որոնց մասին գրառում է կատարվում փոխադրվող զենքի ստուգման մատյանում (ձև N 5)։
6.2. Զենքի և փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո ոստիկանության ծառայողը տվյալ ուղևորին փոխադրման ենթակա զենքի և փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայություն, որտեղ ավիացիոն անվտանգության զննման գործառույթներ իրականացնող խմբի ավագի հետ միասին կազմում են օդանավով փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն (ձև N 1 ):».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին կետով.
«23.1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օդանավակայաններից Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ զենքի ներկրման դեպքում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը դիմավորում է օդանավը, զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամի հետ ստուգում կնիքի և զենքի առկայությունը, որից հետո ստորագրում է արձանագրության օրինակը` զենքն ստանալու համար: Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը զենքը և արձանագրության օրինակն օդանավակայանի ժամանման սրահի զննման կետում հանձնում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի համապատասխան ծառայողին, որն ստորագրում է զենքի փոխադրման արձանագրության մեջ, ընդունում է ներկրված զենքը, ժամանած ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ՝ զենքի, ուղեկցող փաստաթղթերի ստուգում իրականացնելու նպատակով: Գործուղման նպատակով ժամանած ուղևորին զենքը հանձնվում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակում՝ գործուղման փաստաթղթերի համապատասխանության դեպքում, այլ նպատակով ներկրված զենքը պահվում է ոստիկանության գծային բաժնում մինչև համապատասխան լիազոր մարմնի կողմից ներկրման թույլտվությունն ուղևորի կողմից ներկայացնելը: Թույլտվության ներկայացումից հետո ներկրված զենքը ոստիկանության գծային բաժնից հանձնվում է ուղևորին:».
5) 26-րդ կետում «ակոսափող և ողորկափող որսորդական, ինչպես նաև կարճ ակոսափող հրազենները» բառերը փոխարինել «քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային։» բառերով.
6) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Զենքը որպես ուղեբեռ օդանավով փոխադրման հանձնելու դեպքում օդանավակայանի ուղևորների փոխադրման ծառայության հերթափոխի պետը կամ օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչն ստուգում է զենքի վերաբերյալ համապատասխան մաքսային հայտարարագրի առկայությունը, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օդանավակայաններ ուղևորների կողմից որպես ուղեբեռ զենքի փոխադրման դեպքերում օդանավակայանի ուղևորների փոխադրման ծառայության հերթափոխի պետը կամ օդանավ շահագործողի ներկայացուցիչը զենքի փոխադրման մասին տեղեկացնում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին տվյալ չվերթով զենքի փոխադրման մասին, որից հետո ոստիկանության համապատասխան ծառայողն ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ, որտեղ համապատասխան ծառայողի կողմից ստուգվում են ուղևորի անձը հաստատող փաստաթղթերը, ծառայողական զենքի դեպքում՝ գործուղման թերթիկը, իսկ քաղաքացիական զենքի դեպքում՝ տվյալ զենքը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու թույլտվությունը։ Ծառայողն ստուգում է զենքը, դրա տեսակի, մոդելի, համարի համապատասխանությունը փաստաթղթերում նշված տվյալներին, որոնց մասին գրառում է կատարվում փոխադրվող զենքի ստուգման մատյանում։».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.1-ին կետով.
«27.1. Զենքի և փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո ոստիկանության համապատասխան ծառայողն ուղևորին փոխադրման ենթակա զենքի և փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայություն, որտեղ ավիացիոն անվտանգության զննման գործառույթներ իրականացնող խմբի ավագի հետ միասին կազմում են օդանավով որպես ուղեբեռ փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն (ձև N 1): Արձանագրության կազմման և զենքը փոխադրման ընդունումից հետո իրականացվում են սույն կանոնների 2-րդ գլխով սահմանված միջոցառումները:».
8) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Արձանագրության կազմումից հետո որպես ուղեբեռ փոխադրվող զենքն ու փամփուշտները փաթեթավորվում են, ընդ որում, զենքը փաթեթավորվում է փամփշտակալից և փամփուշտներից առանձին, որից հետո դրանք հաշվառվում և գրանցվում են որպես ուղեբեռ և ընդունվում են փոխադրման: Որպես ուղեբեռ փոխադրման ընդունված փաթեթավորված զենքն ու դրա փամփուշտներն օդանավով փոխադրվում են ուղևորների համար անհասանելի տեղում՝ օդանավի բեռնային խցիկներում:».
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 32.1-ին կետով.
«32.1. Իրավապահ մարմինների այն ծառայողները, որոնց հանձնարարված է օդանավով իրականացնել արգելանքի տակ գտնվող անձանց ուղեկցում, օդանավի սրահում չեն կարող կրել զենք: Նման դեպքերում նրանք պետք է զենքը հանձնեն օդանավի հրամանատարին, այն թռիչքի ընթացքում օդանավի անձնակազմի խցիկում գտնվող մետաղական պահարանում պահպանելու համար: Օդանավի հրամանատարի կողմից օդանավի անձնակազմի խցիկում զենքի փոխադրման ընդունման դեպքում կազմվում է օդանավի անձնակազմի խցիկում փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն՝ համաձայն N 4 ձևի, իսկ զենքի լիցքաթափումը և ստուգումն իրականացվում է իրավապահ մարմնի ծառայողի կողմից:».
10) հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N_____
ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ
|
». |
11) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ NN 4 և 5 ձևերով.
«Ձև N 4
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N_____
ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԽՑԻԿՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ
Իրավապահ մարմնի ծառայող
________________________________________________________________________
(նշել իրավապահ մարմնի անվանումը, ծառայողի պաշտոնը)
______________________________________________________________________________________
(կոչումը, անուն, ազգանունը)
Օդանավի հրամանատար
____________________________________________________________________________
(անուն, ազգանունը)
Չվերթ N ________________________________ երթուղին ______________________________________
Ստուգեցի և թռիչքի ընթացքում պահպանության հանձնեցի
______________________________________________
(նշել զենքի տեսակը, մոդելը,
________________________________________________________________________________________
տրամաչափը, համարը և փամփուշտների քանակը)
Հանձնեց _______________________________ _______________________ «_____» ______________ 201 թ․
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Ընդունեց _______________________________ _______________________ «_____» ______________ 201 թ․
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Ձև N 5
Մ Ա Տ Յ Ա Ն
ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԵՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ
Սկսվել է « »_____20 թ. | |
Ավարտվել է « »_____20 թ. |
Ծանոթագրություն 1. Փոխադրվող զենքի ստուգման մատյանը համարակալվում, կարվում և կնքվում է ոստիկանության գծային բաժնի քարտուղարությունում։
|
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|