Գլխավոր տեղեկություն
Համար
N 155-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2017 թվականի N 155-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1147-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի`

1. ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ» համաշխարհային գործընթացի հայաստանյան աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1147-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

փետրվարի 21-ի N 155-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Ջիլավյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)

 

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Խ. Հակոբյան

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Շ. Հարությունյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Վ. Քոչարյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Մ. Ղամբարյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների
նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Պ. Սաֆարյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
գլխավոր խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Կ. Դանիելյան

- «Հանուն կայուն մարդկային զարգացման» UNEPCom ՀԿ-ի
նախագահ, ՀՊՄՀ-ի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի
վարիչ, ՀՀ ԿԶԱԽ-ի քարտուղար (հանձնաժողովի նախագահի
տեղակալ) (համաձայնությամբ)

 

Հ. Հարությունյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների
նախարարի տեղակալ

 

Ա. Խաչատրյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի տեղակալ

 

Դ. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Դ. Կարապետյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

Ա. Քարամյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

Ա. Բադալյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Վ. Միրումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

Յ. Պողոսյան

- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

Ա. Սաֆյան

- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

Վ. Կաժոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ

 

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

 

Ա. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

 

Դ. Համբարձումյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

 

Ա. Հարությունյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

 

Ա. Բաղդասարյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ

 

Թ. Թորոսյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ

 

Տ. Մելքոնյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

Ռ. Ստեփանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

 

Կ. Ավանեսյան

- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ

 

Լ. Քարամյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

Ա. Մկրտչյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետ

 

Ա. Սառիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ

 

Ա. Հախումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

 

Ա. Ավետիսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ

 

Ա. Աղաջանյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պարենային անվտանգության բաժնի պետ

 

Ք. Գյուրջյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ

 

Մ. Իսրայելյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ

 

Ք. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ

 

Ա. Ավանեսյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության պետի տեղակալ

 

Թ. Մկրտչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական

 

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի առաջին քարտուղար

 

Լ. Թերզիկյան

  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի երկրորդ քարտուղար

 

Է. Հակոբյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետ

 

Է. Գյուլազյան

- «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի խորհրդական (համաձայնությամբ)

 

Գ. Մանթաշյան

- «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի Զարգացման ռազմավարության փորձագետ (համաձայնությամբ)

 

Լ. Աֆրիկյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 24.07.17 N 811-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.07.2017, N 811-Ա 25.07.2017, N 155-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան