ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետը՝ որոշում եմ.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը՝ համաձայն 1-ին հավելվածի (գաղտնի).
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն սպայական (ոչ հրամանատարական) կազմի պաշտոնների ցանկը՝ համաձայն 2-րդ հավելվածի (գաղտնի).
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկը՝ համաձայն 3-րդ հավելվածի (գաղտնի)։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող զինվորական կոչումների ցանկերը հաստատելու մասին» ՆՀ-658 հրամանագիրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 19 Երևան ՆՀ-4-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.06.2016, ՆՀ-463-Ն | 16.06.2016, ՆՀ-4-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|