Գլխավոր տեղեկություն
Համար
N 718-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2017 թվականի N 718-Ա

 

ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՆԵԼՍՈՆ ԶՈՒԼՈՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանին 2017 թվականի հուլիսի 17-19-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)` Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի հետ հանդիպելու, առողջապահության բնագավառում հայ-չեխական համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև Պրահայում կայանալիք «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Լևոն Ալթունյանի և Նելսոն Զուլոյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Ալթունյանի և Նելսոն Զուլոյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 7

Երևան