ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2017 թվականի N 889-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև «Ռեսուրսների ավելացում. տասնութերորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության կառավարիչների խորհրդի 2017 թվականի մարտի 31-ի N 239 որոշման 2-րդ պարբերության պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնութերորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնութերորդ համալրման շրջանակներում՝
1) ստորագրել Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքը՝ համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքի վճարումը կատարել մուրհակ թողարկելու միջոցով կամ կանխիկ եղանակով՝ համաձայնեցնելով Միջազգային զարգացման ընկերակցության հետ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 27 Երևան |
Հավելված հուլիսի 27-ի N 889-Ա որոշման |
Միջազգային զարգացման ընկերակցություն Ռեսուրսների ավելացում. տասնութերորդ համալրում
Հ ա ն ձ ն ա ռ ու թ յ ա ն գ ո ր ծ ի ք
Սույնով հղում է կատարվում «Ռեսուրսների ավելացում. տասնութերորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության կառավարիչների խորհրդի N 239 որոշմանը (որոշում), որն ընդունվել է 2017 թվականի մարտի 31-ին:
Համաձայն որոշման 2-րդ պարբերության՝ սույնով Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է ընկերակցությանը, որ այն կիրականացնի իրեն լիազորված բաժանորդագրումը՝ 4,750,007 դրամ գումարի չափով՝ որոշման դրույթներին համապատասխան:
_____________________ |
_________________________ |
(ամսաթիվը) |
(անունը և պաշտոնը) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|