Գլխավոր տեղեկություն
Համար
N 666-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2017 թվականի N 666-Ա

 

ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության համապատասխան ներկայացուցիչների միջև հանդիպումներին մասնակցելու և երկկողմ փաստաթղթեր ստորագրելու նպատակով 2017 թվականի հունիսի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման գիշերավարձի և հունիսի 30-ի օրապահիկի հետ կապված ծախսերը ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Թամազյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Կարեն Թամազյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 30

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան