Գլխավոր տեղեկություն
Համար
N 1018-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2017 թվականի N 1018-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1066-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 525-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1066-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետով հաստատված ցանկում`

ա. «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,

բ. «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,

գ. «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ» բառերով.

2) 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «Շավարշ Քոչարյանին`» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին՝» բառերով,

գ. 3-րդ ենթակետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 13

Երևան