Գլխավոր տեղեկություն
Համար
N 809-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.08.23/15(971)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2017 թվականի N 809-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստը 2017 թվականի հոկտեմբերի 24-28-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին (12 մարդ) անվճար տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր և ապահովել նրանց սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի ներկայացրած հայտի.

2) ապահովել «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունում համաժամանակյա թարգմանության սարքավորումների տեղադրումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության շենքում տրամադրել համապատասխան սրահ՝ նիստի անցկացման համար:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 25-ը նախապատրաստել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստի անցկացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկանքները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` մինչև 2017 թվականի սեպտեմբերի 25-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվետվություն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերին ուղեկցելու համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 16.0 մլն դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան