Գլխավոր տեղեկություն
Համար
N 639-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2017 թվականի N 639-Ա

 

ՄԱԿԱՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանին 2017 թվականի հունիսի 25-27-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Լյուքսենբուրգ)` Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտի կողմից նախատեսվող բարձր մակարդակի ղեկավարների ԵՏՄ և ԵՄ ինտեգրման հարցերով քննարկում-ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Մակար Ղամբարյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Լյուքսենբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մակար Ղամբարյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 26

Երևան