ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2017 թվականի N 578-Ա
ՄՈՒՇԵՂ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՎ ՀԱՅՐԱՊԵՏ ԲԱԲԱՅԱՆԻ՝ ՆԱԽԿԻՆ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԼԲԱՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տարածաշրջանային զարգացման գործողություններում» Եվրոպական միության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Մուշեղ Մանասյանի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի՝ 2017 թվականի հունիսի 5-9-ը Նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետություն և Ալբանիայի Հանրապետություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Արարատի մարզպետներին՝ ապահովել եռօրյա ժամկետում համապատասխանաբար Մուշեղ Մանասյանի և Հայրապետ Բաբայանի՝ Նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետություն և Ալբանիայի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 15 Երևան |