Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2017-16.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 853-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքի Իսի-Լե-Մուլինոյի փողոցի 1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 4.9134 հեկտար հողամասից 1,4 հեկտար հողամասը (այսուհետ՝ հողամաս) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի չափագրման, առանձնացման և որպես անշարժ գույքի առանձին գույքային միավորների գրանցման աշխատանքները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված մակերեսները, «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2007 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 54/007-5 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ միևնույն ժամանակ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առանձնացման և գրանցման արդյունքում ստացված մակերեսները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացնել համապատասխան պայմանագրի կնքման և հողամասի հանձնման-ընդունման աշխատանքները՝ պայմանագրում նախատեսելով, որ՝

ա. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին,

բ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պարտավոր է ապահովել «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իր հողատարածքներ, ինչպես նաև հանձնվող հողամասին կից գտնվող խորքային հորի տարածք մուտքը (անհրաժեշտության դեպքում` ճանապարհների կառուցմամբ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2017, N 1128-Ա 16.09.2017, N 853-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան