Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-330-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.1321
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՀ-174-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության համակարգերում պետական կառավարման առանձնահատկությունները` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման մարմինների գործունեության կազմակերպման կարգի՝

1) 13-րդ կետից հետո լրացնել հետյալ բովանդակությամբ 13.1-րդ կետ՝

«13.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում կարող են ստեղծվել նաև ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, որոնք գործում են համապատասխան մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ:».

2) 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1, 15.2 և 15.3-րդ կետեր՝

«15.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերն աջակցում են ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

15.2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներն իրենց իրավասությունների սահմաններում կարող են մասնակցել քաղաքացիական իրավահարաբերություններին և իրականացնել պետական կառավարչական հիմնարկի գործառույթներ:

15.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումները կարող են գործել նաև դեպարտամենտի, ծառայության և այլ տեսքով, իսկ աշխատակազմի, աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների կառուցվածքային ստորաբաժանումները` վարչության, բաժնի, քարտուղարության և այլ տեսքով, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:».

3) 136-րդ կետի՝

ա. 4-րդ ենթակետում «աշխատակազմի» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում՝ նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների» բառերը,

բ. 7-րդ ենթակետում «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում՝ նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների» բառերը.

4) 136-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 136.1-րդ կետ՝

«136.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում աշխատակազմից դուրս ստեղծված առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է կառավարությունը, իսկ աշխատակազմի կառուցվածքային և աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները՝ համապատասխան ՀԳՄ-ի ղեկավարը:».

5) 138-րդ կետի 2-րդ ենթակետում «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում՝ նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների» բառերը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 17

Երևան

ՆՀ-330-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան