Գլխավոր տեղեկություն
Համար
N 843-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2017-02.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 843-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Գրին Ֆարմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 21-ից մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Գրին Ֆարմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 20-ի N 843-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտա-հանման երկիրը

Արժեքը
(դրամ)

1.

6810

Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ ամրանավորած կամ չամրանավորած _ այլ

կգ

9076

Իտալիա

37457383

2.

3926

Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901–3914 ապրանքային դիրքերում - այլ

կգ

416722

Իտալիա

100963027

3.

7217

Մետաղալար երկաթից կամ չլեգիրված պողպատից _ լայնակի առավելագույն չափը 0,8 մմ կամ ավելի

կգ

21325

Իտալիա

18815128

4.

7312

Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման - ցինկապատ

կգ

16722

Իտալիա

30226564

5.

7326

Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից _ այլ

կգ

1399678

Իտալիա

22571678

6.

7320

Զսպանակներ, զսպակներ և թիթեղաթերթեր դրանց համար՝ սև մետաղներից _ այլ

կգ

31788

Իտալիա

1909118

7.

7312

Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման. - ցինկապատ

կգ

1493

Իտալիա

626595

8.

5608

Ցանցեր և ցանցիկներ՝ թոկերից, պարաններից կամ ճոպաններից հյուսած. պատրաստի ձկնորսական ուռկաններ և այլ պատրաստի ցանցեր մանածագործական նյութերից _ այլ (Antihail nets black)

կգ

284952

Իտալիա

32703546

9.

0602

Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները), տնկաշիվեր և ճյուղեր. Սնկամարմիններ_ ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ ընկույզ

հատ

78936

Իտալիա

238733536

10.

5604

Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր` ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսայե թաղանթ ունեցող՝ - բարձր ամրության թել՝ պոլիեթերներից, նայլոնից կամ այլ պոլիամիդներից կամ վիսկոզային մանրաթելերից, ներծծված կամ պատվածքով

կգ

1000

Իտալիա

1090100

11.

8430

Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ բնահողը, օգտակար հանածոները կամ հանքաքարերը տեղափոխելու, համահարթելու, 10 պրոֆիլավորելու, մշակելու, տոփանելու, խտացնելու, հեռացնելու, հորատելու համար. սարքավորում՝ ցցեր խփելու և հանելու համար. գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ՝ - այլ

հատ

1

Իտալիա

5450500

Ընդամենը

490545000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.08.2017, N 1063-Ա 02.09.2017, N 843-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան