Գլխավոր տեղեկություն
Համար
N 841-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2017.07.26/1(38) Հոդ.747
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2017 թվականի N 841-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) որոշման N 2 հավելվածում՝

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.

«2.1) ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը.»,

բ. 3-րդ կետի 9-րդ ենթակետում «26» թիվը փոխարինել «30» թվով, 14-րդ ենթակետում «22» թիվը՝ «17» թվով, 15-րդ ենթակետում «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» բառերը՝ «առանձին խմբի գործազուրկ» բառերով, 19-րդ ենթակետում «17» թիվը՝ «15» թվով,

գ. 3-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) չափահաս անձ` մինչև 19 տարեկան

 Ա77

 30»,

դ. 3-րդ կետը 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին և 15.2-րդ ենթակետերով.

«15.1) խնամքին երեխա ունեցող կին

Գ97

17

15.2) աշխատող անձ

Գ96

17»,

ե. հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեր գործակցով`

Kեր = 1,00 + 0,01 m,

որտեղ m-ն ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվն է.»,

զ. 18-րդ կետի բանաձևում «d» տառը փոխարինել «ո» տառով,

է. 18-րդ կետից հանել «d-ն սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ բնակության վայրում ընտանիքի հաշվառված և փաստացի բնակվող բոլոր անդամների թիվն է,» բառերը,

ը. 19-րդ կետի բանաձևը «Kընտ » տառերից հետո լրացնել «x Kեր» տառերով.

2) որոշման N 3 հավելվածում՝

ա. 13-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) չափահաս անձ` մինչև 19 տարեկան

Ա77

պահանջվող փաստաթուղթը` անձնագրի (նույնականացման քարտ) լուսապատճենը.»,

բ. 13-րդ կետի 15-րդ ենթակետում «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» բառերը փոխարինել «առանձին խմբի գործազուրկ» բառերով, իսկ «կենտրոնից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև միջգերատեսչական սոցիալական համագործակցության շրջանակներում ստացված տվյալ» բառերով,

գ. 13-րդ կետը 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին և 15.2-րդ ենթակետերով.

«15.1) խնամքին երեխա ունեցող կին

Գ97

պահանջվող փաստաթուղթը` հայտարարություն երեխա (այդ թվում՝ նաև խորթ) խնամելու մասին, իսկ իր երեխային չխնամելու դեպքում` նաև խնամակալության մասին փաստաթղթի պատճենը.

15.2) աշխատող անձ

Գ96

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք աշխատավայրից` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների մասին.»,

դ. 14-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «չաշխատող» բառը,

ե. 14-րդ կետի 6-րդ ենթակետում «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» բառերը փոխարինել «առանձին խմբի գործազուրկ» բառերով,

զ. 14-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.

«6.1) «խնամքին երեխա ունեցող կին» սոցիալական խումբն այլ սոցիալական խմբերի հետ չի ամրագրվում.

6.2) առանձին խմբի գործազուրկ է համարվում այն գործազուրկը, որը՝

ա. երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում և 16-30 տարիքային խմբում է, թրաֆիքինգի զոհ է, վերադարձել է քրեակատարողական հիմնարկից (մինչև երեք տարի), կրում է այլընտրանքային պատիժ (ամբողջ ժամանակահատվածը և դրան հաջորդող մեկ տարին), թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածումը դադարեցրած` ռեմիսիայի շրջանում գտնվող անձ է,

բ. 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.»,

է. 14-րդ կետի 9-րդ ենթակետում «և «Ս 22» ծածկագրերի» բառերը փոխարինել «ծածկագրի» բառով,

ը. 14-րդ կետի 10-րդ ենթակետում «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» բառերը փոխարինել «առանձին խմբի գործազուրկ» բառերով.

թ. հավելվածը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով.

«25.1. Ընտանիքի «բացակա» անդամի աշխատավարձի ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի չափահաս անդամի հայտարարության հիման վրա` տարվա համար հայտարարված եկամտի մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով` հետևյալ դեպքերում՝

1) եթե ընտանիքի «բացակա» անդամը Հայաստանի Հանրապետությունում է և ընտանիքի անդամներից որևէ մեկի ամուսինն է.

2) եթե ընտանիքի «բացակա» անդամը Հայաստանի Հանրապետությունից բացակայում է մինչև 6 ամիս ժամկետով` բացառությամբ ուսման կամ բուժման նպատակով բացակայելու դեպքերի (որի մասին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ) և ընտանիքի անդամներից որևէ մեկի ամուսինն է:»,

ժ. 28-րդ կետում «Մ 23» կամ «Ե 56» ծածկագիրն» բառերը փոխարինել «դրա իրավունքն» բառերով,

ժա. 33-րդ կետի 5-րդ ենթակետում «անմրցունակ» բառը փոխարինել «առանձին խմբի» բառերով,

ժբ. հավելվածի N 1 ձևի «Տեղեկություններ սեփականության, բնակարանային և կենցաղային պայմանների մասին» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեղեկություններ բնակարանային պայմանների, սեփականության և կոմունալ հարմարությունների առկայության մասին

 

Բնակարանային պայմանները

Այո/ոչ

  

Սեփականությունը

Տեղե-
կությունները

  

Կոմունալ հարմարու-թյունների առկայությունը

Այո/ոչ

Աբոնենտի գրքույկի համարը

Առանձին բնակարան(առանձնատուն)

 

ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼՏԸ (մասնաբաժին և այլն)

 

էլեկտրա-կանություն

   

Ոչ հիմնական շինություն

 

առանձին բնակարան(առանձնատուն), ավտոտնակ, ամառանոց,
օժանդակ շինություններ (անասնագոմ, մրգի սառնարան և այլն)

 

կենտրոնական ջեռուցում

   

Հանրակա-ցարան

 

ավտոմեքենա (մակնիշը, տեխզննման ամսաթիվը, պետհամարանիշը)

 

ջեռուցման անհատական համակարգ

   

Տնակ

 

գյուղտեխնիկա (մակնիշը և տեսակը)

 

բնական գազ

   

Վթարային բնակարան
(3-րդ կամ 4-րդ աստիճանի)

 

անասնատեսակ (այո/ոչ)

 

հեռախոս
(այդ թվում` բջջային)

   

Անօթևան

 

այլ եկամուտներ (առևտրային գործունեություն) և այլն

 

ջրաչափ

   

Այլ

       
»,

 

ժգ. հավելվածի N 4 ձևի 24-րդ կետից հանել «տեղեկանք` տեղական ռեգիստրից կամ» բառերը,

ժդ. հավելվածի N 4 ձևի 31-րդ կետը «մարմնից» բառից հետո լրացնել «, ընտանիքի «բացակա» անդամի դեպքում` հայտարարությամբ» բառերով,

ժե. հավելվածի N 8 ձևում «21 օրացուցային» բառերը փոխարինել «30» թվով.

3) որոշման N 5 հավելվածում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մինչև չորս անդամներ ունեցող ընտանիքի անասնապահությունից ստացվող ամսական եկամուտը հաշվարկվում է տարեկան 150000 դրամը գերազանցող գումարի մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով, իսկ չորս և ավելի անդամներ ունեցող ընտանիքի անասնապահությունից ստացվող ամսական եկամուտը` ընտանիքի յուրաքանչուր անդամի համար տարեկան 50000 դրամը գերազանցող գումարի մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով` համաձայն աղյուսակի:».

4) որոշման N 6 հավելվածի 41-րդ կետը «միջոցով՝» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով.

5) որոշման N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.

«

9.

Հայաստանի Հանրապե-տության ազգային անվտան-գության ծառայություն

ՀՀ-ից ելք ու մուտքի վերաբերյալ

ՀՀ-ից դուրս եկող կամ մուտք գործող անձի ազգանունը, անունը, անձնագրի համարը, ՀՀ-ից ելքի կամ մուտքի օրը, ամիսը, տարեթիվը

յուրա-քանչյուր ամիս

հաջորդ
ամսվա
10-ը

առցանց`
վեբ ծառայու-
թյան
միջոցով

Տեղեկատվություն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների անդամների կողմից ՀՀ-ից ելքի կամ մուտք գործելու վերաբերյալ, նշելով տվյալ անձի (անձանց) ազգանունը, անունը, անձնագրի համարը, ՀՀ-ից ելքի կամ մուտքի օրը, ամիսը, տարեթիվը

»

2. Սահմանել, որ որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 6.2-րդ ենթակետով «առանձին խմբի գործազուրկ» սոցիալական խմբի ամրագրման համար սահմանված ժամկետները հաշվարկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի օգոստոսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 20

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան