Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2017-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2017.07.26/1(38) Հոդ.737
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2017 թվականի N 805-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) Հայաստանի Հանրապետությունում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում կառուցվելիք կամ ամրացվելիք դպրոցների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշման N 1 հավելվածի ամբողջ տեքստում «423» թիվը փոխարինել «425» թվով.
3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 424-րդ և 425-րդ կետերով.
« |
424. |
Երևան |
Աջափնյակ |
ք. Երևանի թիվ 185 հիմնական դպրոց |
Համայնքային |
հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ) |
425. |
Երևան |
Նուբարաշեն |
ք. Երևանի Ղևոնդ Ալիշանի անվ. թիվ 95 միջնակարգ դպրոց |
Համայնքային |
միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ) | |
». |
4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 14
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 13-ի N 805-Ն որոշման |
|
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԿԱՄ ԱՄՐԱՑՎԵԼԻՔ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Դպրոցի անվանումը |
Մարզը/վարչական շրջանը |
Աշակերտների թիվը (2016-2017 թթ. ուսումնական տարվա ցուցանիշները) |
1. |
ք. Երևանի Ռ. Իշխանյանի անվ. թիվ 153 հիմնական դպրոց |
Աջափնյակ |
550 |
2. |
ք. Երևանի Գ. Ստեփանյանի անվ. թիվ 135 հիմնական դպրոց |
Նոր Նորք |
1288 |
3. |
գ. Նոր Խարբերդի թիվ 2 հիմնական դպրոց |
Արարատ |
527 |
4. |
ք. Կապանի թիվ 7 հիմնական դպրոց |
Սյունիք |
655 |
5. |
ք. Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց |
Գեղարքունիք |
407 |
6. |
ք. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց |
Վայոց ձոր |
434 |
7. |
ք. Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոց |
Լոռի |
236 |
8. |
ք. Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց |
Լոռի |
214 |
9. |
ք. Երևանի Վ. Պետրոսյանի անվ. թիվ 51 հիմնական դպրոց |
Արաբկիր |
1298 |
10. |
ք. Երևանի թիվ 116 հիմնական դպրոց |
Մալաթիա |
497 |
11. |
ք. Երևանի «Հերացի» ավագ դպրոց |
Քանաքեռ-Զեյթուն |
518 |
12. |
ք. Երևանի Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոց |
Էրեբունի |
343 |
13. |
ք. Երևանի թիվ 188 հիմնական դպրոց |
Աջափնյակ |
788 |
14. |
ք. Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց |
Արաբկիր |
300 |
15. |
ք. Երևանի Ղևոնդ Ալիշանի անվ. թիվ 95 միջնակարգ դպրոց |
Նուբարաշեն |
603 |
16. |
ք. Երևանի Մուրացանի անվ. թիվ 18 հիմնական դպրոց |
Շենգավիթ |
375 |
17. |
ք. Երևանի Ա. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց |
Աջափնյակ |
653 |
18. |
ք. Երևանի Հակոբ Կոջոյանի անվ. թիվ 15 կրթահամալիր |
Կենտրոն |
425 |
19. |
ք. Երևանի Հ. Կարապենցի անվ. թիվ 6 հիմնական դպրոց |
Էրեբունի |
894 |
20. |
ք. Երևանի Ջ. Աբրահամյանի անվ. թիվ 111 միջնակարգ դպրոց |
Աջափնյակ |
259 |
|
Ընդամենը |
|
11264 | |
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |