Գլխավոր տեղեկություն
Համար
N 805-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2017.07.26/1(38) Հոդ.737
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2017 թվականի N 805-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) Հայաստանի Հանրապետությունում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում կառուցվելիք կամ ամրացվելիք դպրոցների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:».

2) որոշման N 1 հավելվածի ամբողջ տեքստում «423» թիվը փոխարինել «425» թվով.

3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 424-րդ և 425-րդ կետերով.

 

«

424.

Երևան

Աջափնյակ

ք. Երևանի թիվ 185
հիմնական դպրոց

Համայնքային

հիմնական դպրոց
(1-9-րդ դասարաններ)

425.

Երևան

Նուբարաշեն

ք. Երևանի Ղևոնդ Ալիշանի
անվ. թիվ 95 միջնակարգ դպրոց

Համայնքային

միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ)

».

 

4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 13-ի N 805-Ն որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 23-ի N 797-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԿԱՄ ԱՄՐԱՑՎԵԼԻՔ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

NN
ը/կ

Դպրոցի անվանումը

Մարզը/վարչական շրջանը

Աշակերտների թիվը (2016-2017 թթ. ուսումնական տարվա ցուցանիշները)

1.

ք. Երևանի Ռ. Իշխանյանի անվ. թիվ 153 հիմնական դպրոց

Աջափնյակ

550

2.

ք. Երևանի Գ. Ստեփանյանի անվ. թիվ 135 հիմնական դպրոց

Նոր Նորք

1288

3.

գ. Նոր Խարբերդի թիվ 2 հիմնական դպրոց

Արարատ

527

4.

ք. Կապանի թիվ 7 հիմնական դպրոց

Սյունիք

655

5.

ք. Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց

Գեղարքունիք

407

6.

ք. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց

Վայոց ձոր

434

7.

ք. Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոց

Լոռի

236

8.

ք. Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց

Լոռի

214

9.

ք. Երևանի Վ. Պետրոսյանի անվ. թիվ 51 հիմնական դպրոց

Արաբկիր

1298

10.

ք. Երևանի թիվ 116 հիմնական դպրոց

Մալաթիա

497

11.

ք. Երևանի «Հերացի» ավագ դպրոց

Քանաքեռ-Զեյթուն

518

12.

ք. Երևանի Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոց

Էրեբունի

343

13.

ք. Երևանի թիվ 188 հիմնական դպրոց

Աջափնյակ

788

14.

ք. Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց

Արաբկիր

300

15.

ք. Երևանի Ղևոնդ Ալիշանի անվ. թիվ 95 միջնակարգ դպրոց

Նուբարաշեն

603

16.

ք. Երևանի Մուրացանի անվ. թիվ 18 հիմնական դպրոց

Շենգավիթ

375

17.

ք. Երևանի Ա. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց

Աջափնյակ

653

18.

ք. Երևանի Հակոբ Կոջոյանի անվ. թիվ 15 կրթահամալիր

Կենտրոն

425

19.

ք. Երևանի Հ. Կարապենցի անվ. թիվ 6 հիմնական դպրոց

Էրեբունի

894

20.

ք. Երևանի Ջ. Աբրահամյանի անվ. թիվ 111 միջնակարգ դպրոց

Աջափնյակ

259

 

Ընդամենը

 

11264

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան