Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-768
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.08.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.15/17(149) Հոդ.4
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում գործարարության աջակցման, ներդրումների խթանման և վարչարարական խոչընդոտների վերացման նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Գործարարության աջակցման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Սահմանել, որ խորհրդի կազմում ընդգրկված գործարար համայնքի ութ ներկայացուցիչների անհատական կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով` 2-րդ հավելվածում նշված գործարարների ցանկից: Ռոտացիան կատարվում է կիսամյակը մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(2-րդ կետը փոփ. 06.08.01 ՆՀ-902)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
31 դեկտեմբերի 2000 թ.
ՆՀ-768

 

Հավելված 1
ՀՀ Նախագահի
2000 թ. դեկտեմբերի 31-ի
ՆՀ-768 հրամանագրի

 

Կ Ա Զ Մ

 

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի փոխնախագահ)

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Երևանի քաղաքապետ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (խորհրդի քարտուղար)

Գործարար համայնքի ութ ներկայացուցիչ:

(Կազմը փոփ. 06.08.01 ՆՀ-902)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան

 

Հավելված 2
ՀՀ Նախագահի
2000 թ. դեկտեմբերի 31-ի
ՆՀ-768 հրամանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ

 

Սամվել ՇԱՐԲԱԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
Արսեն ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի պաշտոնակատար, «Ապավեն» ՍՊԸ գլխավոր տնօրեն
Էմիլ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ նախագահ
Հրանտ ՎԱՐԴԱՆՅԱՆ «Գրանտ Տոբակո» ՍՊԸ նախագահ
Վալերի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ «Մանես և Վալլեքս» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Դեբ ԲԱՆԴՈՊԱԴՅԱ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ նախագահ
Անջելոս ՌՈՐՐԻՍ «Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Պիեռ ԼԱՌԵՉ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ նախագահ
Ալեքսանդր ՍՄԵՏԱՆԻՆ «Արմենալ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Գլել ՋՈՆՍ «Արագած-Պեռլիտ» ՓԲԸ տնօրեն
Գագիկ ՄԱԿԱՐՅԱՆ «Հայ Կոնսալտ» ՍՊԸ գործադիր տնօրեն
Սեմ ՍԻՄՈՆՅԱՆ «Էյ Փի Ջի Լաբս» ՍՊԸ նախագահ
Յուրի ՄԽԻԹԱՐՅԱՆ «Լորի» ՍՊԸ գլխավոր տնօրեն
Վանիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ «Ագրոսերվիս» ԲԲԸ նախագահ
Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ նախագահ
Լևոն ՖԱՐՄԱՆՅԱՆ «Արդշինբանկ» ԲԲԸ գլխավոր տնօրեն
Ստեփան ԳԻՇՅԱՆ Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի վարչության նախագահ
Էթերի ՂԱԴՅԱՆ «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրեն
Միխայիլ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ «Միկա-Արմենիա» ՍՊԸ նախագահ
Արմեն ԲԱԴԵՅԱՆ «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ տնօրեն
Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Էյջ Փի Էլ Արմենիա» ՍՊԸ գործադիր տնօրեն
Զարեհ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ «Գառնի Գրուպ» ՓԲԸ նախագահ
Վարուժան ԿՈՒԶԻԿՅԱՆ Օտարերկրյա ներդրողների համագումարի նախագահ
Ալան ՔՈՒՉՈՒԿՅԱՆ «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն
Մանվել ՂԱԶԱՐՅԱՆ «Վեդի Ալկո» ԲԲԸ նախագահ
Լևոն ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ «Հայ-Թեքս» ընկերության տնօրեն
Անջելո Դ'ԱՈՒՐԻԱ «Ռենկո» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
Արման ՓԻՆԱՐԲԱՍԻ «Ամիօ Էքսկո Հայաստան» ՍՊԸ տնօրեն:
  

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2004, ՆՀ-104-Ա ---------
13.03.2003, ՆՀ-1284-Ա ---------
30.10.2002, ՆՀ-1196-Ա ---------
06.08.2001, ՆՀ-902 20.08.2001, ՆՀ-768
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան