Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-275-Ա
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.08/61(651) Հոդ.1030
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

 

ա) խորհրդի կազմից հանել`

 

   
Նիկոլայ ՅՈՒՐԱՍՈՎԻՆ -

Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան),

 

Անդրեյ ՄԱԼԻՇԵՎԻՆ    -

 Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան).

 

բ) խորհրդի կազմում ընդգրկել`

 

Սերգեյ ԱԴԱՄՉԻԿԻՆ -

 Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան),

 

Ալեքսանդր ԼՈԿՇԻՆԻՆ  - «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ (Ռուսաստան):

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 29

Երևան

ՆՀ-275-Ա