Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-01.01.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.15/24(593) Հոդ.270
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.07.2017
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317311

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հուլիսի 2017 թ.

թիվ 10-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի ««Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 29-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 26-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի

թիվ 10-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՁԵՎ 1- տոնառ

(ամսական)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

20  թ. __________________

(ամիս)

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է__________________________________________________________

(անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

Գտնվելու վայրը _____________________________________________________ I__I__I__I__I

                                                                  (գործունեության իրականացման վայրը)                                 (փոստային դասիչ)

Մարզը __________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը _____________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

__________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական գրանցման (հաշվառման) համարը

I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

   
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I__I__I__I__I__I__I__I__I

   
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

հա-մարը

Չափի

միավոր

Ընդամենը

այդ թվում`

պարենային ապրանքներ

ոչ պարենային ապրանքներ

խառը ապրանքներ

Ա

Բ

Գ

1

2

3

4

Շուկայի տարածքի ընդհանուր մակերեսը

110

քառ. մ.

       

Վաճառատեղերի ընդհանուր քանակը

115

հատ

       

Վաճառատեղերի մակերեսը

120

քառ. մ.

       

Հաշվետու ամսում շուկայի աշխատած օրերի քանակը

125

օր

       

Հաշվետու ամսում շուկայում աշխատած վաճառատեղերի միջին օրական քանակը

130

հատ

       

Մեկ վաճառատեղից օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը

135

դրամ

       

Շուկայի տարածքում առևտուր իրականացնող անձանց միջին ամսական թվաքանակը

140

մարդ

       

 

Աշխատողների միջին ամսական թվաքանակը

145

Մարդ

(տասնորդական ճշտությամբ)

 

 

 

 

Ղեկավար

________________________

(Ազգանուն, անուն)

________________________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

________________________

(Ազգանուն, անուն)

________________________

(Ստորագրություն)

   

« _ _ »______ ____20___թ.

 

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի

թիվ 10-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

 II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվության 110 տողում լրացվում է սպառողական ապրանքների շուկայի (այսուհետ` շուկա) զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսը քառ. մ-ով:

6. Տող 115-ը ներառում է շուկայի առկա վաճառատեղերի ընդհանուր քանակը, անկախ դրանց զբաղեցված լինելուց:

7. Տող 120-ը ներառում է շուկայում առկա վաճառատեղերի մակերեսը քառ. մ-ով:

8. Տող 125-ը ներառում է հաշվետու ամսվա ընթացքում շուկայի աշխատած (գործած) օրերի քանակը, ընդ որում` 125 տողի 1-ին սյունակում պետք է նշվի նույն տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներից ընտրված ամենամեծ թիվը:

9. Տող 130-ը ներառում է հաշվետու ամսում շուկայում աշխատած (գործած) վաճառատեղերի միջին օրական քանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա զբաղեցրած վաճառատեղերի հանրագումարը ամսվա աշխատած օրերի վրա բաժանելու միջոցով:

10. Տող 135-ը ներառում է մեկ վաճառատեղից մեկ օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը: 135 տողի առաջին սյունակը լրացնելու համար հարկավոր է այդ տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տվյալները բազմապատկել 130 տողի համապատասխան սյունակների տվյալներով, արդյունքը գումարել իրար, այնուհետև ստացված գումարը բաժանել 130 տողի առաջին սյունակի ցուցանիշի վրա: Տող 135 սյ.1=((տող 135 սյ.2 x տող 130 սյ.2) + (տող 135 սյ.3 x տող 130 սյ.3) + (տող 135 սյ.4 x տող 130 սյ.4))/տող 130 սյ.1:

11. Տող 140-ը ներառում է շուկայի տարածքում առևտուր իրականացնող անձանց միջին ամսական թվաքանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսում շուկայում առևտուր իրականացնողների ամենօրյա թվաքանակների գումարի և ամսվա աշխատած օրերի հարաբերությամբ:

12. Տող 145-ի՝ «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

13. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:

14. Հաշվետվության ցուցանիշները լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ բացի 125 և 135 տողերից, մնացած բոլոր տողերի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի առաջին սյունակի ցուցանիշին: