Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.03/20(589) Հոդ.647
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2017 թվականի N 670-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Հայաստանի զարգացման հիմնադրամ վերանվանելու մասին» N 1521-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 21

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 8-ի N 670-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1521-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական

ինտեգրման և բարեփոխումների նախարար

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

 

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

«Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն

(համաձայնությամբ)

 

Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն

(համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան