«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017329
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 օգոստոսի 2017 թ. ք. Երևան |
N 337-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 105-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
1) 2004 թվականի օգոստոսի 30-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N 7 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 105-Ն որոշման մեջ «էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի» բառերը փոխարինել «էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի օպերատորի» բառերով.
2) 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշման մեջ «էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի» բառերը փոխարինել «էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի օպերատորի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Մ. Սողոմոնյան |