ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2017 թվականի N 687-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման N 2 հավելվածում ներառված մարմիններին ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման հավելվածներում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված տրանսպորտային միջոցների՝ հաշվառումից հանելու հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ պետական հաշվառման հետ կապված ծախսերը՝ համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 21 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN |
Մակնիշը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Սկզբնական |
Հաշվեկշռային |
Նույնացման համարը |
1. |
Տոյոտա Լենդ Քրուզեր Պրադո |
008 PP 10 |
2006 թ. |
14,324,265 |
0 |
JTEBL29J665044938 |
2. |
Տոյոտա Լենդ Քրուզեր 150 2.7 GAS |
008 DD 10 |
2012 թ. |
18,480,000 |
7,667,153 |
JTEBX3FJ30K090234 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN |
Գույքը տնօրինող պետական մարմնի անվանումը |
Մակնիշը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Սկզբնական |
Հաշվեկշռային |
Նույնացման համարը |
1. |
ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
Տոյոտա Քեմրի |
008 NN 10 |
2008 թ. |
12,609,352 |
184,343 |
6T1BE42K09X563571 |
2. |
ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
Նիսսան Պատրուլ |
008 US 10 |
2007 թ. |
11,342,430 |
0 |
JN6CY11YX7X476027 |
3. |
ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույց |
ՎԱԶ 21214 |
741 ՕP 61 |
2007 թ. |
4,050,000 |
0 |
XTA21214071855797 |
4. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
Ֆոլցվագեն Պասսատ |
025 ԼԼ 50 |
2006 թ. |
22,000,000 |
2,235,581 |
WVWZZZ3CZ6P168630 |
5. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
Հունդայի Սոնատա |
044 ԼԼ 50 |
1997 թ. |
9,523,560 |
230,277 |
KMHCF31HPVUB20419 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|