Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-606
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.09.2008-26.03.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/13-14(1113-1114) հոդ.163, հուլիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.07.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`

 

Յու. Վիշնևսկի - Պետատոմհսկողության կոմիտեի նախագահ (Ռուսաստան)
Ա. Բերկհոֆեր  - GRS ինստիտուտի տնօրեն (Գերմանիա)
 Ռ. Բադնից - Ապագա ռեսուրսների ասոցիացիայի նախագահ (ԱՄՆ)
Ժ. Փանոսյան - Ֆրանսիայի միջուկային էներգիայի ընկերության գլխավոր ներկայացուցիչ (Ֆրանսիա)
 Հ. Վարդապետյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (Հայաստան)
  Վ. Պետրոսյան  - «Հայատոմ» ՓԲԸ-ի տնօրեն  (Հայաստան)
  Ալեքսանդր ԼՈԿՇԻՆԻՆ - «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ (Ռուսաստան)
Միրոսլավ Լիպար  
- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչ (Վիեննա):
Բերնար Գեսդոն - Միջուկային առաջնային նախագծերի մշակման և ներդրման ղեկավար («Ֆրամատոմ», Ֆրանսիա)
Սերգեյ ԱԴԱՄՉԻԿԻՆ - Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան)
Մարկ ԴՅՈՒԹՈՆԻՆ
- Մեծ Բրիտանիայի ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային անվտանգության պաշտպանության կոմիտեների անդամ (Մեծ Բրիտանիա)
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎԻՆ
- «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ, գիտատեխնիկական քաղաքականության հարցերով տնօրեն (Ռուսաստան)
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎԻՆ
- Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հարցերով տնօրեն (Չեխիա)

(2-րդ կետը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, փոփ. 27.09.02 ՆՀ-1184-Ա, փոփ. 15.10.02 ՆՀ-1191-Ա, փոփ., լրաց.,խմբ. 06.04.04 ՆՀ-51-Ա, փոփ., լրաց. 14.07.05 ՆՀ-134-Ա, փոփ., լրաց.,խմբ. 08.01.07 ՆՀ-1-Ա,  փոփ., լրաց. 29.09.08 ՆՀ-275-Ա)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

13 հուլիսի 1996 թ.

ՆՀ-606