Basic information
Number
N 12
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (16.04.2018-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.03.2018
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
16.04.2018
Effective date
16.04.2018
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

29 մարտի 2018 թվականի N 12

 

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆԻՍՏԻ N 29 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի նիստի N 29 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարություններին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումն 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

«2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուր տարվա համար մշակել մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագիրը և այն մինչև տվյալ տարվա հունվարի 15-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ հաստատման։ Մարզի 2018 թվականի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագիրը ներկայացնել մինչև 2018 թվականի ապրիլի 26-ը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան