ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2017 թվականի N 557-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ Վաչե Գաբրիելյանինը, Էմիլ Տարասյանինը, Բորիս Դեմիրխանյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, այդ թվում` գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
2. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսանդր Խաչատուրյանի, Էրիկ Գյուլազյանի և Գևորգ Մանթաշյանի՝ 2017 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունիսի 7-ի N 557-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ մայիսի 31-ից մինչԵՎ հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան | - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական
ինտեգրման և բարեփոխումների նախարար |
Է. Տարասյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Բ. Դեմիրխանյան | - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Ա. Խաչատուրյան | - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»
հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Ավետիսյան | - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարարի խորհրդական |
Է. Գյուլազյան | - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»
հիմնադրամի խորհրդական (համաձայնությամբ) |
Գ. Մանթաշյան | - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»
հիմնադրամի փորձագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |