ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2017 թվականի N 589-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների ծրագրերը համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել բարձրագույն կրթության համակարգի զարգացման հայեցակարգ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական | |
Լ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար | |
Տեր Մեսրոպ քահանա Արամյան |
- ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ) | |
Ա. Բերբերյան |
- ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) | |
Գ. Մուրադյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական | |
Կ. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Ռ. Թոփչյան |
- «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Սիմոնյան |
- Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ռեկտորների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Տեր-Կյուրեղյան |
- Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) | |
Ժ. Մարկ Լավեստ |
- Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|